Արցախ Միությունը հայտարարում է Արցախից տեղահանված անձանց համար բացառիկ կրթական հնարավորության մասին՝ հինգ լրիվ կրթաթոշակներ Գյումրիում գտնվող Շվեյցարա-հայկական հյուրընկալության ակադեմիայում (SAAH) սովորելու համար:
SAAH-ն հիմնադրվել է 2025 թվականին ՀԲԸՄ Կենտրոնական խորհրդի անդամ պրն Վահե Գաբրաշի կողմից՝ Հայաստանում համաշխարհային մակարդակի հյուրընկալության ուսումնական կենտրոն ստեղծելու համար, որը կրում է շվեյցարական գերազանցության բոլոր առանձնահատկությունները և միաժամանակ արձագանքում է Հայաստանի զարգացող զբոսաշրջության և ծառայությունների ոլորտի կարիքներին։ Ակադեմիայում կրթությունը հիմնված է գործնական փորձի և մասնագիտական հմտությունների ձևավորման վրա։
SAAH-ն առաջարկում է EHL շվեյցարական դիպլոմ Հայաստանում, որը ճանաչված է ամբողջ աշխարհում որպես լավագույնը այդ ոլորտում:
EHL – École hôtelière de Lausanne (Լոզանի հյուրընկալության դպրոց) ճանաչվում է հյուրընկալության ոլորտում որպես լավագույն վարկանիշը ունեցող ուսումնական հաստատություն աշխարհում:
Ծրագիրը մասնագիտական կրթության տեսակ է (VET by EHL), որը համատեղում է միջազգային ակադեմիական բարձր չափանիշները և գործնական մասնագիտական պատրաստումը՝ երկակի կրթության սկզբունքով։
Ծրագրի նկարագրություն
Ծրագիրը տրամադրում է մասնակիցներին գործնական կարողություններ, գիտելիքներ և մասնագիտական կարողություններ, որոնք անհրաժեշտ են հյուրընկալության և զբոսաշրջության ոլորտներում հաջողության հասնելու համար ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:
Տևողությունը՝ մինչև 18 ամիս (երեք մակարդակ՝ հիմնական, միջին և բարձր)
Մասնագիտական աստիճան՝ դասընթացի ավարտից հետո դուք կկարողանաք ստանձնել վերահսկիչ-կառավարչական պաշտոններ
Ուսուցման ձևաչափը՝ աշխատանքի միջոցով սովորելը(յուրաքանչյուր մակարդակում 3 ամիս տեսական և գործնական պարապմունքներ Գյումրիի «Ծիրան» հյուրանոցում, ապա 3 ամիս պրակտիկա միջազգային աստիճան ունեցող հյուրանոցներում)
Ուսուցման լեզուները՝ անգլերեն և/կամ ֆրանսերեն (անհրաժեշտության դեպքում՝ հայերեն բացատրություններով)
Վայրը՝ Գյումրի, Հայաստան
Մասնագիտացումներ
Մասնակիցները կարող են մասնագիտանալ հետևյալ մասնագիտական ուղղություններից մեկում.
Խոհարարական արվեստ – մասնագիտական պատրաստում միջազգային չափանիշներին համապատասխան խոհանոցային աշխատանքների և սննդի պատրաստման բնագավառում
Սննդի և ըմպելիքների սպասարկում – հմտություններ ռեստորանային կառավարման, սպասարկման գործընթացների և միջոցառումների կազմակերպման ոլորտում
Հյուրանոցային կառավարում – պատրաստում վարչարարության, հաղորդակցության և հյուրանոցային ծառայությունների կազմակերպման բնագավառում
Կրթաթոշակի վերաբերյալ մանրամասներ
SAAH-ի և նրա գործընկերների նախաձեռնությամբ հատկացվել են հինգ լրիվ կրթաթոշակ հատուկ Արցախից տեղահանված երիտասարդների համար։ Այս կրթաթոշակները նախատեսված են ուսման ամբողջ արժեքը ծրագրի ողջ ընթացքում ֆինանսավորելու համար ։
Նախապայմաններ
Դիմորդները պետք է լինեն Արցախից բռնի տեղահանված և 18 տարին լրացած կամ ավելի բարձր
Նրանք պետք է ունենան անգլերենի առնվազն B1 մակարդակ։
Հյուրընկալության ոլորտում նախկին աշխատանքային փորձ չի պահանջվում հիմնական մակարդակ մուտք գործելու համար
Դիմորդները պետք է ցուցաբերեն մոտիվացիա, նվիրվածություն և հետաքրքրվածություն հյուրընկալության կամ զբոսաշրջության ոլորտում կարիերա կառուցելու նկատմամբ
Դիմելու կարգը
Թեկնածուները պետք է ներկայացնեն մոտիվացիոն նամակ անգլերենով (առավելագույնը 300 բառ) և ինքնակենսագրական (СМ) մինչև նոյեմբերի 3-ը, ուղարկելով հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։։
Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 011-202-500 հեռախոսահամարով։