Հրադադարի պլանը կպատրաստվի 7-10 օրից, բայց Պուտինը դժվար թե այն ընդունի․ Զելենսկի
Հոկտեմբերի 27, 2025

Հրադադարի պլանը կպատրաստվի 7-10 օրից, բայց Պուտինը դժվար թե այն ընդունի․ Զելենսկի

By Հոկտեմբերի 27, 2025 2

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դժվար թե ընդունի «Կամավորների կոալիցիայի» կողմից առաջարկված խաղաղության ծրագիրը։ Ըստ ՌԲԿ Ուկրաինայի՝ նա այս մասին հայտարարել է Axios-ին տված հարցազրույցում։ Գրում է factor.am-ը:

«Մենք համատեղ մշակել ենք կոնկրետ ծրագիր մինչև տարեվերջի համար։ Առաջին հերթին՝ մենք կանենք ամեն ինչ, որպեսզի ռուսական նավթն ու գազը հեռացնենք համաշխարհային շուկաներից։ Մենք բոլորին խրախուսում ենք կիրառել այս պատժամիջոցները և նվազեցնել կախվածությունը»,- ընդգծել էր նա։

Այդ ժամանակ Զելենսկին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ու «կամավորների կոալիցիան» պետք է համատեղ աշխատեն Պուտինին հաղթելու և Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար։ Ըստ նրա՝ ծրագիրը պետք է լինի կարճ, առանց չափազանց շատ մանրամասների։ 

Նա ընդգծել է, որ սկեպտիկ է վերաբերվում, որ Պուտինը պատրաստ է ընդունել ցանկացած խաղաղության ծրագիր։

Զելենսկին Axios-ին նաև ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված նոր պատժամիջոցները կխաթարեն Ռուսաստանի ռազմական մեքենան, սակայն Ուկրաինային դեռևս անհրաժեշտ են հեռահար հրթիռներ՝ ստիպելու Վլադիմիր Պուտինին խաղաղություն կնքել։

Զելենսկին ասել է, որ պատժամիջոցները «կփոխեն իրավիճակը», բայց հստակեցրել է, որ Պուտինը չի նահանջի, եթե Թրամփը չմեծացնի ճնշումը։

«Նախագահ Թրամփը մտահոգված է լարվածության սրմամբ։ Բայց ես կարծում եմ, որ եթե բանակցություններ չլինեն, լարվածությունը, միևնույն է, կլինի։ Կարծում եմ, որ եթե Պուտինը չդադարեցնի, մեզ ինչ-որ բան է պետք նրան կանգնեցնելու համար։ Պատժամիջոցները նման զենքերից մեկն են, բայց մեզ նաև հեռահար հրթիռներ են անհրաժեշտ»,- հայտարարել է Զելենսկին։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

3 տարեկան Տիգրան Օվանեսովը որոնվում է որպես անհետ կորած

Փարիզում մեկնարկել են Բրիջիտ Մակրոնի նկատմամբ սեքսիստական կիբերհետապնդումների գործով դատական լսումները

Ռուսաստանը վավերացրել է Վենեսուելայի հետ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը

Թրամփի քննադատությունից հետո Time ամսագիրը վերահրապարակել է ԱՄՆ նախագահի լուսանկարը

Պուտինը պարծենում էր, որ ամբողջ Դոնբասը կվերահսկի մինչև հոկտեմբերի 15-ը. Զելենսկի

Ուսուցիչների կամավոր ատեստավորումը մեկ շաբաթով հետաձգվել է

Առնվազն մինչև Գյումրի չհասնելու պարագայում «Թրամփի ուղին»՝ TRIPP-ը,  ուղղակի իմաստը կորցնում է. Միրզոյան

Rolls-Royce-ը լեգենդար մոդելի 100-ամյակի առթիվ ներկայացրել է Phantom Centenary Private Collection-ը, որի արժեքը 3 միլիոն դոլար է

ԿԸՀ-ն սահմանել է 2026 թվականի ՏԻՄ ընտրությունների օրերը

Դատախազությունն ընթացք է տվել Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութերի վերաբերյալ հաղորդմանը

ԱՄՆ ռազմածովային ուժերի ուղղաթիռը և կործանիչը աղետի են ենթարկվել Հարավչինական ծովում

Թուրքիան ու Մեծ Բրիտանիան բանակցում են կործանիչների ձեռքբերման շուրջ

Հրադադարի պլանը կպատրաստվի 7-10 օրից, բայց Պուտինը դժվար թե այն ընդունի․ Զելենսկի

«Չիպի վրա ուռուցքը» ցույց է տվել, թե ինչպես կարելի է ստիպել իմունային բջիջներին հաղթել քաղցկեղը․ Nature