Ընթացք է տրվել «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հասարակական կազմակերպության կողմից դատախազություն ներկայացված հաղորդմանը, որը կապված էր Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու ենթադրյալ դեպքի հետ։ Այս մասին հայտնել են Գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք՝ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութեր էին հրապարակվել տելեգրամյան Armenian WikiLeaks անունով ալիքում։