Հայտնի է, թե որ դեպքում Մասկը կլքի Tesla-ն
Հոկտեմբերի 28, 2025

Հայտնի է, թե որ դեպքում Մասկը կլքի Tesla-ն

By Հոկտեմբերի 28, 2025 3

Tesla-ի գլխավոր գործադիր տնօրեն Իլոն Մասկը կարող է հեռանալ իր պաշտոնից, եթե բաժնետերերը չհաստատեն նոր փոխհատուցման փաթեթը, որը 1 տրիլիոն դոլարի պարգևատրում է նախատեսում տասը տարվա համար, հայտարարել է ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռոբին Դենհոլմը։

Տնօրենների խորհրդի կողմից առաջարկված ծրագիրը նպատակն ունի խրախուսել Մասկին՝ մնալ ընկերության ղեկավարի պաշտոնում առնվազն հաջորդ յոթ ու կես տարիների ընթացքում, գրել է նա բաժնետերերին ուղղված նամակում։

Բաժնետերերի հանդիպումը, որտեղ կքննարկվեն Գլխավոր գործադիր տնօրենի (CEO) պարգևատրումը և այլ հարցեր, տեղի կունենա նոյեմբերի 6-ին։

Մասկին որպես ընկերության ղեկավար պահելը Tesla-ի հաջողության համար առանցքային գործոն է, նշել է Դենհոլմը։ Եթե փոխհատուցման փաթեթը չհաստատվի, ընկերությունը կարող է կորցնել նրա «տաղանդն ու տեսլականը» մի շրջանում, երբ Tesla-ն ձգտում է համաշխարհային առաջատար դառնալ Արհեստական բանականության (ԱԲ) և ինքնավար վարման տեխնոլոգիաների ոլորտում, հավելել է նա։

Մասկի պարգևատրման ծրագիրը փուլային վճարումներ է նախատեսում ընկերության բաժնետոմսերի տեսքով այն դեպքում, եթե այն հասնի որոշակի թիրախների՝ ինչպես կապիտալիզացիայի չափով, այնպես էլ օպերացիոն ցուցանիշներով։ Առավելագույն վճարումները նախատեսված են այն դեպքում, եթե Tesla-ի շուկայական արժեքը մինչև 2035 թվականը հասնի 8.5 տրիլիոն դոլարի, իսկ ճշգրտված EBITDA-ն աճի մինչև 400 միլիարդ դոլար։ Այդ դեպքում Մասկը կստանա Tesla-ի բաժնետոմսերի մոտ 12%-ը՝ 1.03 տրիլիոն դոլարի չափով։

2025 թվականի սկզբից ի վեր Tesla-ի շուկայական կապիտալիզացիան աճել է 12%-ով՝ հասնելով 1.5 տրիլիոն դոլարի։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Դժվար է, բայց ես ու երեխաներն աջակցում ենք Դավիթի որոշմանը. Դավիթ Համբարձումյանի կին

Դավիթ Համբարձումյանին կալանավորել են հենց ինքնաթիռից դուրս գալիս․ Համբարձումյանի կին

Մոսկվայում բիզնես-կենտրոն է այրվում

Ռուսաստանը պատրաստ է անվտանգության երաշխիքներ տալ ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին. Լավրով

«Զվարթնոցում» բազմաթիվ ոստիկաններ են կուտակվել, սպասում են Դավիթ Համբարձումյանին

Եթե ծանոթին դիմավորելու համար 1000 հոգի մարդ ա գալիս, էդ ժամանակ մենք ենք գալիս, կարգն ենք պահում

Զելենսկին նշել է Պուտինի հետ հանդիպման պայմանները

«Վրացական երազանքը» ՍԴ է դիմում ընդդիմադիր երեք կուսակցությունները անօրինական ճանաչելու համար

Լիտվան կարգելափակի տարանցումը ՌԴ Կալինինգրադի մարզ

#ՀԻՄԱ. ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՔԿՀ-ՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒ. #ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻՑ

Փաշինյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին

Այսօր 44-օրյա պատերազմի անմահ հերոս Գևորգ Ջավախյանի (Ոսկե Գևի) հիշատակման օրն է

Դարձի՛ր պարեկ․ 250 տեղ կա

Կոտայքի մարզում բախվել են Lada Priora-ն ու բեռնատար Isuzu-ն. վերջինս կողաշրջվել է

Կարող է մոլորված լինել, կարող է նաեւ գողացած լինեն. 3-ամյա Տիգրանի ազգականը մանրամասներ է հայտնում