Զախարովան Մակրոնին խորհուրդ է տվել զինվորներին ուղարկել մշակութային վայրերը պաշտպանելու
Հոկտեմբերի 28, 2025

Զախարովան Մակրոնին խորհուրդ է տվել զինվորներին ուղարկել մշակութային վայրերը պաշտպանելու

By Հոկտեմբերի 28, 2025 3

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հեգնանքով խորհուրդ է տվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին զինվորներ տեղակայել մշակութային վայրերի պահպանության համար՝ մեկնաբանելով այն տեղեկությունները, որ Փարիզը պատրաստվում է զինված ուժեր տեղակայել Ուկրաինայում։ Նա համապատասխան հաղորդագրությունը հրապարակել է Տեելգրամի իր ալիքում։

Դիվանագետի խոսքով՝ Ֆրանսիայում կա 1123 թանգարան։

«Ավելի լավ կլիներ, եթե Մակրոնը երկու զինվոր ուղարկեր այդ մշակութային վայրերի պահպանության համար։ Որպեսզի Լուվրի նման իրավիճակ չառաջանա»,- գրել է Զախարովան՝ անդրադառնալով փարիզյան թանգարան վերջերս տեղի ունեցած կողոպուտին։

Rate this item
(0 votes)

Լրահոս