ԱԺ–ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովում իր ավանդական ճեպազրույցների ժամանակ դատապարտել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ, արքեպիսկոպոս Արշակ Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի տարածումը։
Պատգամավորի խոսքով՝ անձի անձնական կյանքին նման միջամտությունը նողկալի է և դատապարտելի։
Նա ընդգծել է, որ գործող իշխանությունների և Հայ Առաքելական եկեղեցու միջև որևէ հակասություն չկա։
«Խնդիրը Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների մեջ է, ովքեր խախտել են իրենց Աստծո առջև տված ուխտը։ Սա է խնդիրը», - ասել է Հովհաննիսյանը։
Պատգամավորը ընդգծել է, որ իրենց կուսակրոնության ուխտը խախտած հոգևորականները պետք է հրաժարական տան։
«Եվ այլընտրանք չկա», - հայտարարել է իշխող կուսակցության պատգամավորը։
Հովհաննավանքը կիրակի օրը կմասնակցեն նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները։
«Իհարկե, հազարավոր քաղաքացիներ կայցելեն Հովհաննավանք», - պնդել է Հովհաննիսյանը։