Հոկտեմբերի 28-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կուսակցությունից հայտնում են, որ հաստատվել է 2026թ.-ի ընտրություններում Կուսակցության նախընտրական շտաբի կազմը։
Որոշվել են Կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար հայտերի ներկայացման կարգը և ժամկետները։
Քննարկվել են կուսակցական բնույթի հարցեր։