Լեհաստանը պատրաստ կլինի նոյեմբերին Բելառուսի հետ երկու սահմանային անցակետ վերաբացել. Տուսկ
Հոկտեմբերի 29, 2025

Լեհաստանը պատրաստ կլինի նոյեմբերին Բելառուսի հետ երկու սահմանային անցակետ վերաբացել. Տուսկ

By Հոկտեմբերի 28, 2025 0

Լեհաստանը պատրաստ կլինի նոյեմբերին Բելառուսի հետ ևս երկու սահմանային անցակետ վերաբացել, երեքշաբթի հայտարարել է վարչապետ Դոնալդ Տուսկը, հաղորդում է Reuters-ը։

Լեհաստանը սեպտեմբերի 12-ին փակել է Բելառուսի հետ սահմանը՝ Բելառուսում Ռուսաստանի գլխավորությամբ անցկացված զորավարժություններից և սեպտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը նրա օդային տարածք մտած 21 անօդաչու թռչող սարքերից հետո։ Լեհաստանի կառավարությունը որոշել է սեպտեմբերի 23-ին մի քանի երկաթուղային և մեկ ավտոմոբիլային անցակետ վերաբացել։

«Մենք պատրաստ կլինենք այս տարի՝  նոյեմբերին, բացել երկու սահմանային անցակետ՝ Բոբրոունիկիում և Կուժնիցայում,- ասել է Տուսկը Լեհաստանի արևելքում գտնվող Բիալիստոկ քաղաքում անցկացված գործարար միջոցառման ժամանակ։ -Հենց որ կարգավորեմ այս խնդիրը լիտվացիների հետ, մենք պետք է նոյեմբերին բացենք այս երկու անցակետերը, ասենք՝ փորձնական կարգով։ Եթե պարզվի, որ սահմանը կրկին պետք է փակվի, ես վայրկյան անգամ չեմ տատանվի»։ 

Հարևան Լիտվան անցյալ շաբաթ չորս անգամ փակել է Վիլնյուսի օդանավակայանը, երբ տաք օդային փուչիկներ են ներխուժել իր օդային տարածք, և ամեն անգամ ժամանակավորապես փակել Բելառուսի հետ սահմանային անցակետերը՝ ի պատասխան միջադեպերի։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեքշաբթի հայտարարել է, որ լիտվական կողմից սահմանի փակումը «խելահեղ արկածախնդրություն» է և Արևմուտքին մեղադրել է Բելառուսի և Ռուսաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարելու մեջ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Լեհաստանը պատրաստ կլինի նոյեմբերին Բելառուսի հետ երկու սահմանային անցակետ վերաբացել. Տուսկ

Փաշինյանը ընտրություններում ՔՊ-ի նախընտրական շտաբի կազմն է հաստատել

Մերցը Էրդողանի հրավերով մեկնում է Թուրքիա

Իսրայելը սկսել է ավիահարվածներ հասցնել Գազային

Շրջանառվում են չճշտված տեղեկություններ, որոնք կարող են վնասել որոնողական գործընթացին․ ՆԳՆ-ն՝ 3-ամյա երեխայի որոնման աշխատանքների մասին

Հռոմի Պապ Լևոն XIV-ը կաղոթի Ստամբուլի հայկական եկեղեցում

Դժվար է, բայց ես ու երեխաներն աջակցում ենք Դավիթի որոշմանը. Դավիթ Համբարձումյանի կին

Դավիթ Համբարձումյանին կալանավորել են հենց ինքնաթիռից դուրս գալիս․ Համբարձումյանի կին

Մոսկվայում բիզնես-կենտրոն է այրվում

Ռուսաստանը պատրաստ է անվտանգության երաշխիքներ տալ ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին. Լավրով

«Զվարթնոցում» բազմաթիվ ոստիկաններ են կուտակվել, սպասում են Դավիթ Համբարձումյանին

Եթե ծանոթին դիմավորելու համար 1000 հոգի մարդ ա գալիս, էդ ժամանակ մենք ենք գալիս, կարգն ենք պահում

Զելենսկին նշել է Պուտինի հետ հանդիպման պայմանները

«Վրացական երազանքը» ՍԴ է դիմում ընդդիմադիր երեք կուսակցությունները անօրինական ճանաչելու համար

Լիտվան կարգելափակի տարանցումը ՌԴ Կալինինգրադի մարզ