Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին. Կայա Կալաս
Հոկտեմբերի 30, 2025

Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին. Կայա Կալաս

By Հոկտեմբերի 29, 2025 4

Երևանում անցկացվող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստի մասնակիցներին ուղերձ է հղել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը. նրա ուղերձը նիստի ընթացքում ներկայացրեց ԵՄ արտաքին գործողությունների ծառայության տնօրենի տեղակալ Օդրոնե Պերկաուսկինեն։

Իր ուղերձում Կայա Կալասն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին ու տարածաշրջանային կայունությանը։

«Հայաստանի և Ադրբեջանի համար նույնպես ունենք հաջողության պատմություն։ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին արված պատմական քայլը տարածաշրջանը բերել է ավելի մոտ կայունությանը և երկարաժամկետ խաղաղությանը։ Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին և ցուցաբերում բաց աջակցություն՝ տարածաշրջանը տանելու դեպի կայուն խաղաղություն, բարգավաճում և զարգացում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասված է ուղերձում։

Կալասի խոսքով՝ ընթացիկ կարգավորման գործընթացը խոստանում է բացել աննախադեպ տնտեսական հնարավորություններ․  «Այս պահին կարգավորման գործընթացը խոստանում է աննախադեպ տնտեսական հնարավորությունների բացում, սահմանների բացում, սահմանային կապերի ստեղծում։ Սա կխորացնի նաև մարդկանց միջև շփումները և վստահությունը»,-նշել է ԵՄ բարձր ներկայացուցիչը։

Նա անդրադարձել է նաև Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների խորացմանը։ «Վերջին զարգացումները երկկողմ հարաբերություններում ցույց են տալիս, որ Հայաստանը գալիս է ավելի մոտ մեզ՝ իր արժեքներով և ժողովրդավարական սկզբունքներով»,- ասված է Կալասի ուղերձում։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թրամփը նախատեսում է Հունգարիայի վարչապետի հետ հանդիպել նոյեմբերի 8-ին

Բրազիլիայում զոհերի թիվը հասել է 100-ի. ոստիկանության և ավազակախմբի բախումը շարունակվում է

Ինչպես է Ֆրենսիս Քուրկջյանը վերստեղծել «փողի հոտը»

ՀՀ-ում համաներում չի սպասվում

Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն. նա նոր ռեկորդ սահմանեց

Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտնել է ռուսական երկու նավթավերամշակման գործարանների nչնչացման մասին

Եղեք զգոն հանրային տարբեր վայրերում անվճար Wi-Fi ցանցերից օգտվելուց. ՆԳՆ

Իրանում արգելվել է Հելոուինը

ՀԱՄԱՍ-ը հերքել է իսրայելական ուժերի վրա հարձակումը

2026 թ–ի ընտրություններն ավելի թանկ կարժենան, քան 2021–ինը. ԿԸՀ

Գազայի հատվածում ավիահարվածների հետևանքով զոհվել է 104 պաղեստինցի, այդ թվում՝ 46 երեխա և 20 կին

ԱՄՆ-ն փորձել է կազմակերպել Վենեսուելայի նախագահի առևանգումը․ AP

Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին. Կայա Կալաս

Լիտվան առնվազն մեկ ամսով փակել է Բելառուսի հետ սահմանը

Պուտինը հայտարարել է «Պոսեյդոն» հզոր ստորջրյա սարքի փորձարկման մասին