Հայտնի է` Ստամբուլի որ հայկական տաճարում տեղի կունենա Հռոմի պապի մասնակցությամբ աղոթքը
Հոկտեմբերի 29, 2025

Հայտնի է` Ստամբուլի որ հայկական տաճարում տեղի կունենա Հռոմի պապի մասնակցությամբ աղոթքը

By Հոկտեմբերի 29, 2025 1

Աղոթքը, որին կմասնակցի Հռոմի պապ Լևոն XIV-ը Թուրքիա կատարելիք այցի ժամանակ, տեղի կունենա հայկական Սուրբ Աստվածածին հայրապետական եկեղեցում: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքությունից։

Ստամբուլի Գում Գափու թաղամասում (պատմական Ֆաթիհ շրջան) գտնվող հայկական եկեղեցի այցելությունը նախատեսված է հովվապետի այցի վերջին օրը: Լևոն XIV-ը տաճարում կգտնվի մոտ 30 րոպե, նրան կընդունի Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը:

Լևոն XIV-ի հայրապետական այցը Թուրքիա տեղի կունենա նոյեմբերի 27-30-ը: Այցի ընթացքում նա կհանդիպի Կոստանդնուպոլսի ուղղափառ եկեղեցու պատրիարք Բարդուղիմեոս I-ի հետ, որից հետո նրանք կստորագրեն համատեղ հռչակագիր: Ավարտելով այցը՝ կաթոլիկ եկեղեցու առաջնորդը կմեկնի Լիբանան:

Rate this item
(0 votes)

Լրահոս