Արցախի Հանրապետության անունից խոր մտահոգություն եմ հայտնում Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումների կապակցությամբ. Արցախի ԱԺ նախագահ
Հոկտեմբերի 29, 2025

Արցախի Հանրապետության անունից խոր մտահոգություն եմ հայտնում Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումների կապակցությամբ. Արցախի ԱԺ նախագահ

By Հոկտեմբերի 29, 2025 1

Արցախի Հանրապետության անունից խոր մտահոգություն եմ հայտնում Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումների, հասարակության բևեռացման և ազգային ինստիտուտների՝ մասնավորապես, իշխանական հռետորաբանության և գործողությունների միջոցով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հեղինակության թուլացման փորձերի կապակցությամբ։ Այս մասին ասված է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հայտարարության մեջ:

«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին դարեր շարունակ եղել է մեր ժողովրդի հոգևոր, մշակութային և ազգային ինքնության հիմնասյուներից մեկը։ Վերջին շրջանում Եկեղեցու շուրջ ծավալվող քննարկումները և հակաեկեղեցական գործողությունները բացասաբար են անդրադառնալու ազգային համերաշխության վրա։ Օրվա հրամայականն է խուսափել այնպիսի գործողություններից կամ արտահայտություններից, որոնք կարող են խաթարել հասարակական խաղաղությունն ու փոխադարձ հարգանքը։

Միաժամանակ մտահոգություն են առաջացնում ազատությունների սահմանափակման և քաղաքական բնույթի հետապնդումների վերաբերյալ հնչող հրապարակային գնահատականները։ Այս համատեքստում առանձնապես անհանգստացնող է Մասիս համայնքի ղեկավար, ժողովրդի կողմից ընտրված քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի երեկվա կալանավորումը, ինչպես նաև այն քաղաքացիների նկատմամբ իրականացվող քրեական վարույթները, որոնք հանրային շրջանակներում դիտարկվում են որպես քաղաքական ենթատեքստ ունեցող։

Ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանությունը մեր ընդհանուր ազգային արժեքներն են, և բոլոր կառույցները՝ թե՛ պետական, թե՛ հասարակական, պարտավոր են գործել բացառապես իրավական և արդարության սկզբունքներով։

Այս համատեքստում կոչ եմ անում Հայաստանի Հանրապետության իշխանություններին զերծ մնալ այնպիսի գործողություններից և հռետորաբանությունից, որոնք խաթարում են հասարակության ներսում վստահության վերականգնումը և միտված չեն ազատությունների լիարժեք երաշխավորման և ազգային համախմբմանը։ Միայն համախմբված, իրավական և արժեհամակարգային միասնական հասարակություն ձևավորելով հնարավոր կլինի կերտել ուժեղ, անվտանգ և ժողովրդավարական Հայաստան՝ ի շահ ամբողջ հայ ժողովրդի և մեր պետականության ապագայի, ի շահ Արցախի ժողովրդի հավաքական և անվտանգ վերադարձի»:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Եղեք զգոն հանրային տարբեր վայրերում անվճար Wi-Fi ցանցերից օգտվելուց. ՆԳՆ

Իրանում արգելվել է Հելոուինը

ՀԱՄԱՍ-ը հերքել է իսրայելական ուժերի վրա հարձակումը

2026 թ–ի ընտրություններն ավելի թանկ կարժենան, քան 2021–ինը. ԿԸՀ

Գազայի հատվածում ավիահարվածների հետևանքով զոհվել է 104 պաղեստինցի, այդ թվում՝ 46 երեխա և 20 կին

ԱՄՆ-ն փորձել է կազմակերպել Վենեսուելայի նախագահի առևանգումը․ AP

Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին. Կայա Կալաս

Լիտվան առնվազն մեկ ամսով փակել է Բելառուսի հետ սահմանը

Պուտինը հայտարարել է «Պոսեյդոն» հզոր ստորջրյա սարքի փորձարկման մասին

Ապարանի համայնքապետարանի 3 աշխատակից է ձերբակալվել․ խուզարկություններ են եղել

Թրամփի թոռնուհին առաջին անգամ կմասնակցի LPGA Tour-ի մրցաշարի

Ջենիֆեր Լոուրենսը պլանավորում է պլաստիկ վիրահատություն երկրորդ երեխայի ծնվելուց հետո

Մոսկվան հույս ունի, որ «սադրանքի» չի լինի․ ՌԴ ԱԳՆ

Թրամփը պլանավորում է առևտրային համաձայնագիր կնքել Հնդկաստանի հետ

Հայտնի է` Ստամբուլի որ հայկական տաճարում տեղի կունենա Հռոմի պապի մասնակցությամբ աղոթքը