Ռուսաստանից անօրինական միգրանտների կարտաքսեն
Հոկտեմբերի 29, 2025

Ռուսաստանից անօրինական միգրանտների կարտաքսեն

By Հոկտեմբերի 29, 2025 1

Մոսկվայի մարզի Կոլեդինո գյուղի պահեստային համալիրում աշխատող 96 անօրինական աշխատանքային միգրանտներ կարտաքսվեն Ռուսաստանից, ոստիկանները նրանց նկատմամբ կազմել են 142 վարչական արձանագրություն: Այս մասին հայտնել է ՌԴ ՆԳՆ Մոսկվայի մարզի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Տատյանա Պետրովան։

«Ստուգայցի արդյունքում վարչական պատասխանատվության են ենթարկվել 96 աշխատանքային միգրանտներ Ասիայի, Լատինական Ամերիկայի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներից։ Նրանց նկատմամբ կազմվել է 46 արձանագրություն՝ Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու ռեժիմը խախտելու և 96-ը՝ Ռուսաստանի տարածքում ապօրինի աշխատանքային գործունեություն իրականացնելու համար», - ասել է Պետրովան։

Նա նշել է, որ յուրաքանչյուր իրավախախտի նկատմամբ սահմանվել է 5 հազար ռուբլի վարչական տուգանք, ինչպես նաև երկրից հետագա հարկադիր արտաքսում:

Պետրովան նաև նշել է, որ ոստիկանները լրացուցիչ միջոցառումներ են իրականացնում՝ ուղղված օտարերկրյա քաղաքացիների աշխատանքը ապօրինի օգտագործած գործատուին վարչական պատասխանատվության ենթարկելուն։

Rate this item
(0 votes)

Լրահոս