Արտահերթ ընտրությունների չենք գնա, եթե աշխարհացունց իրադարձություն չլինի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, ՔՊ նախընտրական շտաբի պետ Արայիկ Հարությունյանը:
«Մենք ունենք գործընկերներ, որոնք խոսում են արտահերթի մասին։ Բայց մենք գնահատել ենք, որ դրա կարիքը չկա։ Գնում ենք հերթական ընտրությունների։ Խնդրում եմ ավելորդ ինտրիգներ չփնտրել»,-ասել է նա: