ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրամայել է անհապաղ սկսել միջուկային զենքի փորձարկումները հավասար հիմունքներով այն երկրների հետ, որոնք, նրա խոսքով, ունեն միջուկային զենքի ծրագրեր, հաղորդում է abc news-ը։
«Ես հանձնարարել եմ Պատերազմի նախարարությանը սկսել մեր միջուկային զենքի փորձարկումները հավասար հիմունքներով։ Այս գործընթացը կսկսվի անմիջապես», – գրել է Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում։
Նա իր որոշումը կապել է այլ երկրներում փորձարկման ծրագրերի առկայության հետ։ Թրամփի խոսքով՝ Միացյալ Նահանգներն ունի ամենամեծ միջուկային զինանոցը, բայց Չինաստանը կարող է հասնել նրան հինգ տարվա ընթացքում։
Բուսանում կայացած Թրամփի և Սի Ծինփինի համատեղ մամուլի ասուլիսում նա չի պատասխանել լրագրողների այն հարցին, թե ինչու է հայտարարել փորձարկման անհապաղ մեկնարկի մասին։
Ավելի վաղ Թրամփը, մեկնաբանելով Ռուսաստանի կողմից միջուկային շարժիչով «Բուրեվեստնիկ» թևավոր հրթիռի փորձարկումը, հայտարարել էր, որ աշխարհի լավագույն միջուկային սուզանավը գտնվում է անմիջապես Ռուսաստանի ափերի մոտ։