ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանը համաձայնել է սկսել ԱՄՆ էներգետիկ ռեսուրսների գնման գործընթացը, որը հնարավոր է ներառի Ալյասկայից նավթի և գազի շատ խոշոր գնում: Այս մասին գրում է РИА Новости-ն:
«Չինաստանը նույնպես համաձայնել է սկսել ամերիկյան էներգակիրների գնման գործընթացը։ Կարող է տեղի ունենալ նավթի և գազի խոշորագույն գնում Ալյասկա հզորագույն նահանգից»,- գրել է Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում։
Նա հավելել է, որ ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը և նախարարության այլ պաշտոնյաներ, ինչպես նաև ԱՄՆ ներքին գործերի նախարար Դուգ Բուրգումը կհանդիպեն՝ քննարկելու այս գործարքի հնարավորությունը։