Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հետամուտ է լինելու օրինական բոլոր ճանապարհներով Հովհաննավանքի նկատմամբ իր իրավունքների վերականգնմանը. հայտարարություն
Հոկտեմբերի 30, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հետամուտ է լինելու օրինական բոլոր ճանապարհներով Հովհաննավանքի նկատմամբ իր իրավունքների վերականգնմանը. հայտարարություն

Եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների կողմից չընդհատվող հալածանքները վերջին օրերին արտահայտվեցին անօրինակ նոր դրսևորումներով։ Արագածոտնի թեմի Հովհաննավանքում Սուրբ Պատարագի նվիրական անվան ներքո իրականացված սրբապիղծ բեմականացումից հետո իրավապահների անմիջական մասնակցությամբ և խոչընդոտող խմբերի ներգրավմամբ, բռնազավթված է Հովհաննավանքը, որի հետևանքով խաթարվում է տեղում ծառայության նշանակված Տեր Սարգիս քհն․ Սարգսյանի և Տեր Մանուկ քնհ․ Զեյնալյանի հոգևոր ծառայությունը։ Միաժամանակ խոչընդոտող խմբերի կողմից սպառնալիքներ ու բռնության կոչեր են հնչում ծառայության նշանակված հոգևորականների նկատմամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռը:

«Հարկ ենք համարում արձանագրել, որ իշխանությունների հովանավորմամբ Հովհաննավանքում ծիսակատարությունների անվան տակ կատարվող գործողությունները պղծություն են, չունեն հոգևոր որևէ արժեք և անվավեր են, իսկ Հովհաննավանքի եկեղեցին ենթակա է վերասրբագործման։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հետամուտ է լինելու օրինական բոլոր ճանապարհներով Հովհաննավանքի նկատմամբ իր իրավունքների վերականգնմանը, խղճի ազատության դեմ ոտնձգությունների հետևանքների վերացմանը, հավատացյալների հոգևոր-կանոնական կյանքի պաշտպանությանը և եկեղեցականների բնականոն ծառայության ապահովմանը։

Աղոթում ենք, որ Ամենակալ Տերն ապահով ու անվտանգ պահի մեր երկիրը և անսասան մեր Սուրբ Եկեղեցին։ Ամեն»,- նշված է հայտարարության մեջ:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թուրքիայում կառուցվող ատոմակայանի էներգաբլոկը կգործարկվի

Թուրքիայում կառուցվող ատոմակայանի էներգաբլոկը կգործարկվի

Օրբանը մեկնում է Վաշինգտոն

Նույնիսկ անազատության մեջ Դավիթը շարունակում է ամուր կամք և վճռականություն դրսևորել

Ինչ են քննարկել Մակրոնն ու Փաշինյանը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հետամուտ է լինելու օրինական բոլոր ճանապարհներով Հովհաննավանքի նկատմամբ իր իրավունքների վերականգնմանը. հայտարարություն

Թուրքիան կարող է արագ առաջ շարժվել դեպի ԵՄ լիիրավ անդամակցություն, եթե Բրյուսելը ճիշտ գնահատի Անկարայի վճռականությունն այս հարցում. Էրդողան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հետամուտ է լինելու օրինական բոլոր ճանապարհներով Հովհաննավանքի նկատմամբ իր իրավունքների վերականգնմանը. հայտարարություն

«Նախատեսում ենք պարտադիր դարձնել նաև ամենամյա պրոֆիլակտիկ բուժզննումը». Անահիտ Ավանեսյան

Պետական ծառայության պաշտոն կթույլատրվի զբաղեցնել նաև 65–ը լրանալուց հետո. նոր նախագիծ

Իրանը Հայաստանում նոր դեսպան է նշանակել

Լեհաստանը որոշել է հետաձգել Բելառուսի հետ սահմանի բացումը․ Լիտվայի վարչապետ

Ջորջինա Ռոդրիգեսը Hermès-ի հավաքածուին ավելացրել է հարյուր հազարավոր դոլարների արժողությամբ հազվագյուտ Himalaya Birkin-ը

5000 դրամի դիմաց մարդիկ պատրաստ են վաճառել իրենց հեռախոսահամարով ակտիվացրած whatsapp–ը կամ viber–ը. ՆԳՆ–ի զգուշացնումը