«Մեր ձևով» ժողովրդական շարժումը դատապարտում է Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի ապօրինի ազատազրկումը:
«Դավիթ Համբարձումյանի ազատազրկումը վերջին երկու շաբաթվա ընթացքում ժողովրդի կողմից ընտրված համայնքապետին քրեական գործիքակազմով չեզոքացնելու արդեն երկրորդ դեպքն է, որը չի կարող պայմանավորված չլինել քաղաքական ընթացիկ զարգացումներով և սպասվող ընտրական գործընթացներով։
Ինչպես Գյումրիի, այնպես էլ Մասիսի համայնքապետերի հետ կատարվածը, և առհասարակ, վերջին շրջանում ընդդիմախոսների շարունակական քաղաքական հետապնդումները փաստում են Հայաստանում ժողովրդավարական արժեքների ու մարդու իրավունքների խորը ճգնաժամի, ընտրովի արդարադատության ու դատաիրավական համակարգը փոքրիկ խմբակի այսրոպեական շահին ծառայեցնելու արատավոր պրակտիկայի մասին։
Ասել ենք և կրկնում ենք` Հայաստանում իրավապահ մարմինները պետք է զբաղվեն իրենց հիմնական գործառույթներով, և շատ շուտով այդպես էլ լինելու է»,- նշված է հայտարարության մեջ: