«Նախատեսում ենք պարտադիր դարձնել նաև ամենամյա պրոֆիլակտիկ բուժզննումը». Անահիտ Ավանեսյան
Հոկտեմբերի 30, 2025

«Նախատեսում ենք պարտադիր դարձնել նաև ամենամյա պրոֆիլակտիկ բուժզննումը». Անահիտ Ավանեսյան

ՀՀ–ում առողջության պարտադիր ապահովագրական համակարգի փուլային ներդրման եռամյա փուլերի ընթացքում (վերջնաժամկետը` 2028 թ.) պետական պատվերի ծրագրերի շրջանակն աստիճանաբար կիջնի։ ԱԺ առողջապահության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2026 թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ առողջության պարտադիր համակարգը կներդրվի 3 փուլով` կմեկնարկի 2026 թ.-ին և կավարտվի 2028 թ.-ին։ 2026 թ.-ին մինչև 18 տարեկան երեխաները պետության 100% սուբսիդավորմամբ կներառվեն ապահովագրության համակարգում։ 65 տարին լրացած քաղաքացիները ևս 2026 թվականից կներառվեն համակարգում։ Համակարգը կվերաբերի 200 հազար և ավելի աշխատավարձ ստացող անձանց ևս։

Ավանեսյանը տեղեկացրեց, որ պարտադիր ապահովագրության համակարգի մեկնարկային փուլում ներառվող քաղաքացիներից բացի, այն անձինք, որոնք ինչ–որ ծառայություններից օգտվում էին պետպատվերի շրջանակում, կշարունակեն նախատեսված ծավալով օգտվել, օրինակ` հոգեկան առողջության կամ ինֆեկցիոն հիվանդություններ ունեցողները կամ զինծառայողների ընտանիքնների անդամները։

«Այս խմբերի անձանց համար պետպատվերի փաթեթները չեն փոխվի, այլ կշարունակվեն, մինչև մենք 3 տարվա ընթացքում խումբ–խումբ պետական պատվերը կավարտենք, և այս խմբերում ներառված անձանցից շատերը կտեղափոխվեն պետական ապահովագրության համակարգ։ Արդեն համակարգի ներդրման 3–րդ տարվա ավարտին մենք կունենանք հիմնական բնակչության ապահովագրված խումբ, իսկ մյուսների (օրինակ` ոչ ռեզիդենտների) համար կունենանք նվազագույն ծառայությունների փաթեթ»,– ասաց նախարարը։

Ավանեսյանը տեղեկացրեց, որ առողջության պարտադիր ապահովագրական փաթեթը ներառելու է առաջնային օղակի, շտապօգնության, հիվանդանոցային բուժօգնության ծառայությունները։

Նախարարը նշեց նաև, որ ապահովագրական համակարգում որոշել են պարտադիր դարձնել ամենամյա պրոֆիլակտիկ բուժզննումը` «չեք–ափը»։

«Անձը, ըստ իր տարիքի համահունչ ռիսկի գործոնների, պետք է անցնի տարեկան «չեք–ափ»։ Սա լինելու է ապահովագրության հաջորդիվ պարտադիր կետերից մեկը։ Հաջորդը կլինեն սկրինինգային թեստերը` 45–60 տարեկան կանանց համար կրծքագեղձի մամոգրաֆիկ հետազոտությունը, որի պիլոտային ծրագիրն արդեն իսկ այս տարվանից է մեկնարկել, կոլոռեկտալ քաղցկեղի ծրագիրը, մարդու պապիլոմավիրուսի (HPV) թեստավորումը, ինչպես նաև հղիների թեստավորման ծրագիրը»,– հայտարարեց Ավանեսյանը։

Անդրադառնալով 2026 թվականին ՀՀ առողջապահության նախարարությանը հատկացվելիք բյուջեին` նախարարն այն «պատմական» որակեց, քանի որ այն աննախադեպ մեծ է լինելու` 210 մլրդ 912 մլն դրամ, որը 44 մլրդ 313 մլն դրամով շատ է լինելու 2025 թվականի բյուջեից։ Այդ գումարից 129 միլիարդն ուղղվելու է առողջության պարտադիր ապահովագրման ծրագրին։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թուրքիայում կառուցվող ատոմակայանի էներգաբլոկը կգործարկվի

Թուրքիայում կառուցվող ատոմակայանի էներգաբլոկը կգործարկվի

Օրբանը մեկնում է Վաշինգտոն

Նույնիսկ անազատության մեջ Դավիթը շարունակում է ամուր կամք և վճռականություն դրսևորել

Ինչ են քննարկել Մակրոնն ու Փաշինյանը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հետամուտ է լինելու օրինական բոլոր ճանապարհներով Հովհաննավանքի նկատմամբ իր իրավունքների վերականգնմանը. հայտարարություն

Թուրքիան կարող է արագ առաջ շարժվել դեպի ԵՄ լիիրավ անդամակցություն, եթե Բրյուսելը ճիշտ գնահատի Անկարայի վճռականությունն այս հարցում. Էրդողան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հետամուտ է լինելու օրինական բոլոր ճանապարհներով Հովհաննավանքի նկատմամբ իր իրավունքների վերականգնմանը. հայտարարություն

«Նախատեսում ենք պարտադիր դարձնել նաև ամենամյա պրոֆիլակտիկ բուժզննումը». Անահիտ Ավանեսյան

Պետական ծառայության պաշտոն կթույլատրվի զբաղեցնել նաև 65–ը լրանալուց հետո. նոր նախագիծ

Իրանը Հայաստանում նոր դեսպան է նշանակել

Լեհաստանը որոշել է հետաձգել Բելառուսի հետ սահմանի բացումը․ Լիտվայի վարչապետ

Ջորջինա Ռոդրիգեսը Hermès-ի հավաքածուին ավելացրել է հարյուր հազարավոր դոլարների արժողությամբ հազվագյուտ Himalaya Birkin-ը

5000 դրամի դիմաց մարդիկ պատրաստ են վաճառել իրենց հեռախոսահամարով ակտիվացրած whatsapp–ը կամ viber–ը. ՆԳՆ–ի զգուշացնումը