Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նոյեմբերի 7-ին կժամանի Վաշինգտոն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման համար, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հունգարիայի վարչապետի գրասենյակի ղեկավար Գերգելի Գուլյաշը։
Նա ասել է, որ երկու կողմերը կքննարկեն Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների միջև հանդիպում կազմակերպելուն ուղղված գործողությունների ծրագիրը, ինչպես նաև Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարները։