Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Ազգային ժողովում ներկայացրել է նախարարության 2026 թվականի բյուջեի նախագիծը, որը ընթացքում հաստատել է, որ ՀՀ-ում համաներում չի սպասվում:
«Կարծում ենք, որ յուրաքանչյուր ազատազրկված անձի վերաբերյալ պետությունն անհատական մոտեցում պետք է դրսևորի, ոչ թե ինչ-որ պահի որոշի, որ որոշ կատեգորիաների ազատազրկվածները պետք է ազատ արձակվեն»,- ասաց նա:
Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը 58կգ քաշային կարգում 3 ոսկե մեդալ նվաճեց երիտասարդների Եվրոպայի առաջնությունում։
Ուկրաինայի պաշտպանության ուժերը հարվածել են Ուլյանովսկի մարզում գտնվող Նովոսպասսկի նավթավերամշակման գործարանին, որը հիմնականում վերամշակում է ածխաջրածիններ և արտադրում բենզին, դիզելային վառելիք և մազութ։ Ըստ УНИАН-ի՝ այս մասին հայտնել են Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբից։
Նավթամշակման գործարանը վառելիք է մատակարարում Ռուսաստանի ներքին սպառման համար և զբաղվում նավթամթերք արտահանմամբ։
Ուկրաինայի պաշտպանության ուժերը հարվածել են նաև Տաբաշինոյի Մարիյսկի նավթավերամշակման գործարանին։ Օբյեկտում գրանցվել են պայթյուններ և հրդեհ։ Նավթամշակման գործարանը նավթամթերք է մատակարարում Վոլգայի դաշնային մարզին և ունի երկու առաջնային նավթավերամշակման և վակուումային մազութի վերամշակման կայաններ։ Հարվածների արդյունքները պարզվում են։
Նավթամշակման գործարանից բացի, անօդաչու թռչող սարքերը հարվածել են նաև Ստավրոպոլի մարզում գտնվող Բուդյոնովսկի գազի վերամշակման գործարանին։ Հարված է գրանցվել այնտեղի GPU-1 արտադրական կայանին։ Գործարանը գազ է մատակարարում տարածաշրջանի մի քանի ձեռնարկությունների և հումքի աղբյուր է նավթաքիմիական արդյունաբերության համար։
Հանրային Wi-Fi ցանցերում փոխանցվող տեղեկատվությունը հաճախ անպաշտպան է, և կիբեռհանցագործները առանց ձեր գիտության կարող են որսալ ձեր տվյալները, օրինակ՝ մուտքագրած գաղտնաբառերը, բանկային տվյալները և այլն։ Այս մասին հայտարարություն է տարածել ՆԳՆ կիբեռոստիկանությունը։
«Ահա մի քանի պարզ քայլ, որոնք կարող են Ձեզ պաշտպանել թվային այդպիսի վտանգներից
-Խուսափեք բանկային հավելված մուտք գործելուց
-Զերծ մնացեք առցանց գնումներ կատարելուց
-Օգտվեք VPN ծառայություններից
-Անջատեք ֆայլերի փոխանակման (AirDrop, File Sharing, Bluetooth և այլն) ծառայությունները
-Պարբերաբար ստուգեք սարքում պահպանված Wi-Fi ցանցերի ցանկը և հեռացրեք նախկինում օգտագործված բաց ցանցերը
Հիշեք անջատված պահել սարքի Wi-Fi-ը, երբ այլևս չեք օգտագործում: Հանրային Wi-Fi-ը հարմար է, բայց ոչ ապահով»,-ասված է հայտարարության մեջ։
Իրանի Գիլդիայի պալատը հրահանգ է տվել ամբողջությամբ արգելել Հելոուինի հետ կապված ցանկացած ապրանքի վաճառքը և միջոցառումների կազմակերպումը։
Արդեն մի քանի տարի Իրանում ծաղկում է Հելոուինի հետ կապված ապրանքների շուկան։ Գիլդիայի պալատը նախազգուշացրել է սրճարաններին, ռեստորաններին և այլ բիզնեսներին խուսափել Հելոուինի թեմայով միջոցառումներից և վաճառքից՝ պատճառաբանելով, որ դրանք վտանգ են ներկայացնում իսլամական աստվածապետության մշակութային արժեքներին:
«Բոլոր տեսակի արարողությունները, հավաքները, գովազդը կամ Հելոուինի հետ կապված իրերի վաճառքն ամբողջությամբ արգելված են բոլոր հասարակական և բիզնես վայրերում», - ասվում է Իրանի Գիլդային պալատի հայտարարության մեջ՝ վկայակոչելով «մշակութային, կրոնական և սոցիալական արժեքները» պաշտպանելու անհրաժեշտությունը:
Հայտարարության մեջ նշվում է, որ ոստիկանությունը իրավական գործողություններ կձեռնարկի օրինախախտների դեմ, այդ թվում՝ փակելով հաստատությունները և կառավարիչների գործերը դատարան ուղարկելով։ Ըստ իրանական ԶԼՄ-ների, որոշումն ընդունվել է Իրանի իշխանությունների անհանգստության ֆոնին արևմտյան տոների, ինչպիսիք են Սուրբ Ծնունդը, Վալենտինի օրը և Հելոուինը, երիտասարդ իրանցիների շրջանում աճող ժողովրդականությունը:
Պաշտոնյաները և հոգևորականները հաճախ նման իրադարձությունները բնութագրում են` որպես մշակութային ներմուծում, որը հակասում է իսլամական արժեքներին:
Վերջին տարիներին Թեհրանի, Սպահանի և այլ քաղաքների խանութների ու սրճարանների ցուցափեղկերին կարելի է հանդիպել Հելոուինի դդումների, տարբեր դիմակների, տոնածառերի ու զարդարանքների։
ՀԱՄԱՍ-ը հերքել է Գազայի հարավային Ռաֆահ քաղաքում իսրայելական ուժերի վրա հարձակումը, որը դրդել էր Իսրայելին հարվածել Գազային։
Խմբավորումը նաև հայտարարել է, որ շարունակում է հավատարիմ մնալ Գազայում ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի համաձայնագրին։
Երեկ՝ հոկտեմբերի 28-ին Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք ավիահարվածներ են հասցրել Գազայի մի քանի շրջանների վրա՝ պնդելով, թե դրանք պատասխան էին ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված հրադադարի համաձայնագրի խախտմանը։
2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համար ՀՀ բյուջեից մոտ 4 մլրդ 450 մլն դրամ կհատկացվի։ Այս մասին 2026 թվականի պետական բյուջեի նախագծի` խորհրդարանական հանձնաժողովների մակարդակով տեղի ունեցած քննարկման ժամանակ պատգամավորների հարցերին պատասխանելիս հայտարարեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար ստացել է մոտ 2.8 մլրդ դրամ։ Եվս 1.1 մլրդ վճարվել է պետբյուջեից, բայց ոչ թե ԿԸՀ-ի մասով, այլ ընտրատեղամասերում տեսախցիկների սպասարկման համար։
Սակայն նույնիսկ այս 1.1 մլրդ–ը հաշվի առնելով՝ մոտ 500 մլն դրամի տարբերություն է մնում։ Ինչպես բացատրեց Հովակիմյանը, այս տարբերությունը պայմանավորված է տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների և տեսախցիկների սպասարկման աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմամբ։
Բացի այդ, 2026 թվականի աշնանը ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն երկրի 70 համայնքներից 46-ում։ ԿԸՀ–ն դրա կազմակերպման համար մոտ 2.5 մլրդ դրամ կստանա։
ՀԱՄԱՍ-ի առողջապահության նախարարության տվյալներով՝ անցած գիշեր Գազայի հատվածում ավիահարվածների հետևանքով զոհվել է 104 պաղեստինցի, այդ թվում՝ 46 երեխա և 20 կին: Հայտնում է Axios-ի աղբյուրը:
Սպասվում է՝ զոհերի թիվը կարող է աճել: Ավիահարվածները ոչնչացրել են տները:
Axios-ը գրում է, որ հրադադարի ռեժիմը, ինչպես սպասվում է, չի պահպանվել:
Associated Press-ը հայտնում է, որ դաշնային գործակալը համարձակ ծրագիր է ունեցել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի գլխավոր օդաչուի համար. նրան մնում էր միայն գաղտնի կերպով Վենեսուելայի նախագահի ինքնաթիռը հասցնել այնպիսի վայր, որտեղից ԱՄՆ իշխանությունները կարող էին առգրավել այն։
Դրա դիմաց, ինչպես գործակալն օդաչուին գաղտնի հանդիպման ժամանակ ասել է, որ օդաչուն կդառնար շատ հարուստ մարդ։ Զրույցը լարված է եղել և օդաչուն խուսափել է պատասխանից, թեև գործակալ Էդվին Լոպեսին տվել է իր բջջային հեռախոսի համարը. դա նշան էր, որ նա, հնարավոր է, որ հետաքրքրված է եղել ԱՄՆ կառավարությանն օգնելով։
Հաջորդ 16 ամիսների ընթացքում, նույնիսկ հուլիսին իր պետական պաշտոնից հրաժարական տալուց հետո, Լոպեսը շարունակում էր աշխատել՝ օդաչուի հետ շփվելով կոդավորված հաղորդագրությունների հավելվածի միջոցով։
Անպատմելի, ինտրիգներով լի սագան այն մասին, թե ինչպես էր Լոպեսը փորձում գայթակղել օդաչուին, պարունակում է Սառը պատերազմի լրտեսական թրիլերի բոլոր տարրերը՝ շքեղ մասնավոր ինքնաթիռներ, գաղտնի հանդիպում օդանավակայանի անգարում, բարձր խաղադրույքներով դիվանագիտություն և Մադուրոյի առանցքային օգնականներից մեկի նկատմամբ նրբանկատ «սիրատածություն»։
Նույնիսկ մեկ վերջին խարդավանք էր կազմակերպվել, որը նպատակ ուներ Վենեսուելայի նախագահին համոզել օդաչուի իրական հավատարմության մեջ։
Ավելի լայն իմաստով, այս ծրագիրը ցույց է տալիս, թե ինչ չափով և հաճախ անկարողաբար է ԱՄՆ-ն տարիներ շարունակ ձգտել տապալել Մադուրոյին, ում մեղադրում են նավթով հարուստ երկրում ժողովրդավարությունը կործանելու մեջ, գրում է AP-ն։
Երևանում անցկացվող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստի մասնակիցներին ուղերձ է հղել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը. նրա ուղերձը նիստի ընթացքում ներկայացրեց ԵՄ արտաքին գործողությունների ծառայության տնօրենի տեղակալ Օդրոնե Պերկաուսկինեն։
Իր ուղերձում Կայա Կալասն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին ու տարածաշրջանային կայունությանը։
«Հայաստանի և Ադրբեջանի համար նույնպես ունենք հաջողության պատմություն։ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին արված պատմական քայլը տարածաշրջանը բերել է ավելի մոտ կայունությանը և երկարաժամկետ խաղաղությանը։ Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին և ցուցաբերում բաց աջակցություն՝ տարածաշրջանը տանելու դեպի կայուն խաղաղություն, բարգավաճում և զարգացում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասված է ուղերձում։
Կալասի խոսքով՝ ընթացիկ կարգավորման գործընթացը խոստանում է բացել աննախադեպ տնտեսական հնարավորություններ․ «Այս պահին կարգավորման գործընթացը խոստանում է աննախադեպ տնտեսական հնարավորությունների բացում, սահմանների բացում, սահմանային կապերի ստեղծում։ Սա կխորացնի նաև մարդկանց միջև շփումները և վստահությունը»,-նշել է ԵՄ բարձր ներկայացուցիչը։
Նա անդրադարձել է նաև Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների խորացմանը։ «Վերջին զարգացումները երկկողմ հարաբերություններում ցույց են տալիս, որ Հայաստանը գալիս է ավելի մոտ մեզ՝ իր արժեքներով և ժողովրդավարական սկզբունքներով»,- ասված է Կալասի ուղերձում։