Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Իրան–Ռուսաստան գազատարը, որն անցնում է Բաքվի միջոցով, փակվել է, գրում է Sepah Pasdaran Telegram-ալիքը։
Աղբյուրի փոխանցմամբ, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ կրկին բարձրացրել է ռուսաստանյան գազի տարանցման հարցը։
«Մասնագետներն ընդգծում են՝ Վրաստան–Հայաստան երթուղին զգալիորեն կարճ է և ունի ավելի բարձր թողունակություն։
Հնչում են նախազգուշացումներ՝ չի կարելի թույլ տալ, որ Իլհամ Ալիևը այս գազային նախագիծը վերածի «Զանգեզուրի միջանցքն» առաջ տանելու գործիքի։
Էներգետիկան ոչ միայն տնտեսություն է, այլ նաև տարածաշրջանում մեծ աշխարհաքաղաքական խաղի մաս», — նշում է աղբյուրը։
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Սելջուկ Բայրաքթարօղլուն կայցելի Ադրբեջան։
Ինչպես հաղորդում է Report-ը, այցի շրջանակներում նա կմասնակցի հիշատակի արարողությանը՝ նվիրված Նուրի փաշայի հրամանատարությամբ Կովկասի իսլամական բանակի Բաքու ժամանման և քաղաքի բոլշևիկյան օկուպացիայից ազատագրման 107-ամյակին։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով սեպտեմբերի 6-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Հայաստանի մարզերից մեկում։ Օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ մարզում գործող կրթահամալիրներից մեկում աշխատակիցը սեքսուալ բնույթի բռնի գործողություն է կատարել անչափահաս սովորողի նկատմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ օպերատիվ տեղեկության նշված կրթահամալիրի 76-ամյա աշխատակիցը 16-ամյա սովորողի կամքին հակառակ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ։
Դեպքի փաստով ոստիկանությունում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի տվյալ մարզի քննչական վարչություն։
Հայաստանում այս տարվա օգոստոսի 31-ի դրությամբ գրանցվել է կարիճի խայթոցի 322 և օձի խայթոցի 67 դեպք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
Տարեսկզբից ի վեր կարիճի խայթոցի ամենաշատ դեպքերը գրանցվել են Արմավիրի մարզում` 199 (այս մարզն առաջին հորիզոնականում է եղել նաև 2024 թվականին` ամբողջ տարվա կտրվածքով գրանցվել է 302 դեպք)։ Կարիճների խայթոցների դեպքերով երկրորդ հորիզոնականում Արարատի մարզն է (73), երրորդ հորիզոնականում` Երևանը (13), իսկ չորրորդում` Վայոց Ձորը (11)։ Մյուս մարզերում կարիճի խայթոցների թիվը չի գերազանցել 1 տասնյակը։ Կարիճի խայթոցի դեպք չի արձանագրվել միայն Գեղարքունիքի մարզում։
Արմավիրի մարզն առաջին տեղում է նաև օձի խայթոցների քանակով։ Տարեսկզբից այստեղ գրանցվել է 14 դեպք, երկրորդ հորիզոնականում Արարատի մարզն է` 10 դեպքով։ Մյուս մարզերում օձի խայթոցների թիվը չի գերազանցել 1 տասնյակը։
«Օձի (գյուրզա, էֆա, կոբրա) հակաթունային շիճուկի վերջին խմբաքանակը ներմուծվել է 2025 թվականի օգոստոսին: Հանրապետությունն ապահովված է նշված շիճուկի անհրաժեշտ քանակով»,– հայտնել են կենտրոնից։
Համեմատության համար նշենք, որ 2024 թվականի ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է կարիճի խայթոցի 478 և օձի խայթոցի 61 դեպք։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել․
«Որոշ ընդդիմադիր շրջանակներ նոր տեղեկատվական գրոհ են սկսել նախորդ հինգշաբթի օրը կառավարության կողմից ընդունված մի որոշման վերաբերյալ, որով սահմանվում է ՀՀ պետական սահմանի հատման ժամանակ անձնագրի մեջ դրվող կնիքի ձևը։
Նախ ուզում եմ ասել, որ աշխարհի շատ երկրներում սահմանահատման ժամանակ արդեն վաղուց կնիքներ չեն էլ դրվում անձնագրերում, նույնիկ մեր հարևան Վրաստանի հետ մենք էլ կարող ենք սահմանը հատել նույնականացման քարտով, առանց որևէ կնիքի, քանի որ սահմանահատումները ֆիքսվում են միայն էլեկտրոնային համակարգում։
Նոր կնիքների վրա բացի սահմանահատման վերաբերյալ տեղեկատվությունից այլ տեղեկություններ կամ նկարներ չեն լինելու, այդ թվում Արարատ լեռը, ինչպես աշխարհի գրեթե շատ երկրների սահմանահատման կնիքների վրա: Նաև կնիքի չափն է փոքրացվել, որ անձնագրերը ավելի երկար ծառայեն շատ ճամփորդողներին։ Իսկ որոշման հիմնավորումները շատ պարզ են՝ կնիքները համապատասխանեցվել են սահմանահատումներին ներկայացվող ժամանակակից պահանջներին, ինչպես նաև Իրական Հայաստանի գաղափարախոսությանը։
Կից տեղադրում եմ որոշումով սահմանված կնիքների նոր ձևերը, ինչպես նաև իմ անձնագրի մեջ առկա տարբեր երկրների կնիքները, որպես ապացույց վերևում ասվածի։ Վստահ եմ, ձեզնից շատերը նույնպես ունեն այլ երկրների սահմանահատման կնիքներ իրենց անձնագրերում»։
Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհուրդը հաստատել է Թեհրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև համագործակցության նոր համաձայնագիրը, որը ստորագրվել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի և արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի կողմից Կահիրեում։
«Համաձայնագրի կետերի տեքստը վերանայվել է Գերագույն ազգային անվտանգության խորհրդի միջուկային կոմիտեի կողմից, և ստորագրված ամեն ինչ, ըստ էության, հաստատվել է կոմիտեի կողմից», – հայտարարության մի հատված է մեջբերում NourNews-ը։ Ինչպես նշված է փաստաթղթում, կոմիտեն լիազորված է գործել և որոշումներ կայացնել ԱԳԽ-ի անունից այս հարցում։
Հունիսի 25-ին Իրանի խորհրդարանի անդամները հաստատել են Իսլամական Հանրապետության և ՄԱԳԱՏԷ-ի միջև համագործակցությունը կասեցնելու մասին օրինագծի տեքստը։ Հուլիսի 2-ին Իրանի նախագահ Մասուդ ՓեզեշՔիանը ստորագրել է օրենքը։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իր հերթին, նշել է, որ նոր օրենքը պարզաբանում է ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության շրջանակը, բայց ամբողջությամբ չի փակել փոխգործակցության ուղիները և այս հարցի վերաբերյալ որոշումը թողել է երկրի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի հայեցողությանը։
Գեոմագնիսական ակտիվությունը կուժեղանա այսօր Երկրի՝ արեգակնային քամու շրջանում հայտնվելու հետևանքով։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արևային աստղագիտության լաբորատորիան։
«Օրվա կանխատեսում. գեոմագնիսական իրադրություն՝ օրվա ընթացքում սպասվում է գեոմագնիսական ակտիվության ուժեղացում՝ կապված արևային քամու արագության աճի հետ: Բռնկման ակտիվությունը ցածր է, աննշան աճի հնարավորությամբ, առանց Երկրի համար ռիսկերի», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ անցած օրվա ընթացքում գեոմագնիսական իրադրությունը մնացել է հանգիստ, իսկ բռնկումային ակտիվությունը՝ ցածր՝ առանց երկրի համար ռիսկերի:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը, Գերմանիայի նախկին արտգործնախարար Աննալենա Բերբոքը չի բացառել ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելը Ուկրաինա:
«Եթե խաղաղության համաձայնագիր կնքվի, այն պետք է հնարավորինս պաշտպանված լինի։ Եվ եթե անդամ պետությունների մեծամասնությունը կարծում է, որ դրա համար անհրաժեշտ են կապույտ սաղավարտներ, ապա դա, մենք հույս ունենք, կօգնի ապահովել երկարատև խաղաղություն։ Նախևառաջ անհրաժեշտ է անցկացնել խաղաղության բանակցություններ»,- նշել է նա։
Դերասան Մովսես Երեմյանը երկարատև բաժանումից հետո նորից միավորվել է կնոջ՝ Աննա Սիմոնյանի հետ։ Զույգն Ինստագրամի էջում տեսանյութ է հրապարակել, որում միասին դիմավորում են մայրամուտը ծովափին։
Նշենք, որ Աննայի և Մովսեսի ամուսնալուծության մասին հայտնի դարձավ տարիներ առաջ։ Զույգը մեկ որդի ունի՝ Անրին։
Պատերազմը վաղը կավարտվի, եթե Չինաստանը դադարեցնի Ռուսաստանին տրամադրվող օգնությունը, ասել է Թրամփի հատուկ ներկայացուցի Քելլոգը։
«Առանց Չինաստանի աջակցության Ռուսաստանը չէր կարող դա անել։ Իհարկե, կա Հյուսիսային Կորեան, բայց եթե Ռուսաստանը լավ դիրքում լիներ, նրանք հազարավոր կորեացի զինվորներ չէին բերի»,- ասել է Թրամփի հատուկ ներկայացուցիչը։