ArmNews
Նոյեմբերի 05, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Գերմանիայի վարչապետ Ֆրիդրիխ Մերցը հոկտեմբերի 29-ին կմեկնի Թուրքիա, որտեղ կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Հոկտեմբերի 30-ին Թուրքիայի նախագահականում կայանալիք հանդիպման ընթացքում քննարկվելու է երկու երկրների միջև առկա հարաբերություններին, Թուրքիայի՝ Եվրամիության (ԵՄ) անդակացության գործընթացին և համաշխարհային զարգացումներին վերաբերող հարցեր:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Բուրանեթթին Դուրանը:

Նշենք, որ Մերցը Թուրքիա է գնում անձամբ Էրդողանի հրավերով:

Իսրայելը մի քանի ավիահարված է հասցրել Գազային, հայտնում է Al Jazeera-ն։

Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտնել է, որ Նեթանյահուն հրամայել է բանակին անհապաղ հզոր հարվածներ հասցնել Գազայի հատվածին։

ՆԳՆ Ոստիկանությունը և Փրկարար ծառայությունը շարունակում են Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները։
Շրջանառվում են չճշտված տեղեկություններ, որոնք կարող են վնասել որոնողական գործընթացին և երեխայի ընտանիքի հոգեբանական վիճակին։ Այս մասին հայտարարություն է տարածել ՆԳՆ ոստիկանությունը։ 

«Կոչ ենք անում հարգել ընտանիքի հույզերը և խուսափել չճշտված տեղեկություններ տարածելուց։ Հետևե՛ք միայն պաշտոնական տեղեկատվությանը, անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ իրազեկում»,-ասված է հայտարարության մեջ։

Հռոմի Պապ Լևոն XIV-ը նոյեմբերի 30-ին՝ Սուրբ Անդրեաս առաքյալի տոնին, Թուրքիա կատարելիք իր առաքելական ճանապարհորդության ընթացքում Ստամբուլում կայցելի Պոլսո Հայոց պատրիարքության ենթակայության տակ գտնվող հայկական եկեղեցի։

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։ Աղոթքը Պապի ծրագրում ներառված է որպես քրիստոնեական համերաշխության և էկումենիկ երկխոսության խորհրդանշական քայլ։

Հռոմի Պապի այցելությունը տեղի կունենա Նիկիայի առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակի շրջանակում, որի հոբելյանը համարվում է քրիստոնեական համընդհանուր եկեղեցու պատմության առանցքային տարեթվերից մեկը։

Ռուսաստանը պատրաստ է անվտանգության երաշխիքներ տալ, որ չի հարձակվի ՆԱՏՕ-ի և ԵՄ երկրների վրա։ Այս մասին հայտարարել է Սերգեյ Լավրավը։

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ  ՆԱՏՕ-ի կամ ԵՄ-ի որևէ անդամ պետության վրա հարձակվելու որևէ մտադրություն չունենք և երբեք չենք ունեցել։ Մենք պատրաստ ենք ամրագրել այս դիրքորոշումը Եվրասիայի այս հատվածի ապագա անվտանգության երաշխիքներում, սակայն ԵՄ առաջնորդները խուսափում են այդ ապագա երաշխիքները իսկապես կոլեկտիվ հիմունքներով քննարկելուց»,- ասել է նա։

 

Միևնույն ժամանակ, Մոսկվան կարծում է, որ Արևմուտքը պատրաստվում է նոր մեծ եվրոպական պատերազմի, իսկ ՆԱՏՕ-ի ընդլայնումը ոչ մի րոպե չի դադարում:

Դժվար է, բայց ես ու երեխաներն աջակցում ենք Դավիթի որոշմանը.

Դավիթ Համբարձումյանի կին

Դավիթ Համբարձումյանին կալանավորել են հենց ինքնաթիռից դուրս գալիս, այլ բան չէի սպասում․

Դավիթ Համբարձումյանի կին

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ Մոսկվայի հարավ-արևելքում գտնվող բիզնես կենտրոնում բռնկված հրդեհը տեղայնացվել է։
Հաղորդվել է, որ փրկարարներին հաջողվել է տեղայնացնել 450 քառակուսի մետր տարածք ընդգրկող հրդեհը։

Նախկինում նաև հաղորդվել էր, որ կրակը տարածվել է շենքի երրորդ հարկում և տանիքում, և մոտ 20 մարդ ինքնուրույն դուրս է եկել մինչև հրշեջների ժամանումը։

Հրդեհը մարելու համար աշխատում են ԱԻՆ-ի ավելի քան 50 աշխատակիցներ և 17 մեքենա. միջադեպի հետևանքով տուժածներ չկան։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հետ եռակողմ հանդիպման իր պատրաստակամության մասին՝ ցանկացած տեղ՝ բացի Ռուսաստանից և Բելառուսից, հաղորդում են ԶԼՄ-ները։

 

Նա պարզաբանել է, որ պատրաստ է հանդիպել Հունգարիայում, եթե այդ իրադարձությունը խաղաղություն կբերի Ուկրաինային։

«Եթե եռակողմ հանդիպումը պատերազմի ավարտի մասին է, ապա մենք պատրաստ ենք՝ անկախ նրանից, թե որտեղ։ Ամեն դեպքում՝ ոչ Ռուսաստանի Դաշնությունում, իհարկե, և անկասկած՝ ոչ Բելառուսում», - ասել է Զելենսկին։ 

Ավելի վաղ Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կհամաձայնվեն դեմ առ դեմ հանդիպման մասին ավելի շուտ, քան Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպմանը։ Նա պնդել է, որ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգներն ավելի մոտ են համաձայնության, քան Ուկրաինան։ Պատգամավորը նշել է, որ Կիևը զգալի ճնշման տակ է Եվրոպայի կողմից։ Չեպան կարծում է, որ շատ դժվար է Զելենսկուին բաժանել իր եվրոպացի գործընկերներից։

«Զվարթնոցում» բազմաթիվ ոստիկաններ են կուտակվել, սպասում են Դավիթ Համբարձումյանին

Ֆոտո

Սերժ Սարգսյանի գործով հերթական դատական նիստը՝ հակակոռուպցիոն դատարանում (ուղիղ)

Վիզաների ազատականացման գործընթացը կարևոր փուլ է մտնում. ՆԳՆ

Հարգելի՛ Վրաստանի կառավարություն, դուք ձեր ժողովրդին չեք մոտեցնում ԵՄ-ին, այլ ավելի եք հեռացնում նրանց. ԵՄ հանձնակատար

Տեղումներ չեն սպասվում. եղանակի տեսություն

ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել 2026 թվականի «գլխագինը». «Ժողովուրդ»

Ես չեմ տեսնում խաղաղություն, ուղղակի չեմ տեսնում. Սերժ Սարգսյան

Հայաստանը և Թուրքիան համաձայնության են եկել ավելացնել չվերթների քանակը. Միրզոյան

ԱՄՆ ամենածանրաբեռնված օդանավակայաններից մեկում բոլոր չվերթները դադարեցվել են ռումբի սպառնալիքի պատճառով

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 5-ին

Հունգարիան թույլ չի տա Ուկրաինային անդամակցել ԵՄ-ին. Հունգարիայի ԱԳՆ

Bitcoin-ի արժեքը կտրուկ նվազել է

Մամդանին հինգ ամսվա ընթացքում ոչ թե մեկ, այլ երկու անգամ հեռացրեց Նյու Յորքի ամենախորհրդանշական քաղաքական դինաստիաներից մեկի ժառանգորդին

Չեմպիոնների լիգա․ Օրվա հանդիպումները

Շոյգուն Մոսկվայում հանդիպելու է Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ․ ՏԱՍՍ

Շարքային պայմանագրային զինծառայողները կարող է ստանալ 700 հզար դրամ աշխատավարձ. Փաշինյան (վիդեո)