Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Երեկ ժամը 4:10 րոպեին տեսանք, որ Տիգրանը չկա. մինչև այդ հայաթում էր, ճամփին էր։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28–ին, լրագրողների հետ զրույցում նշեց երեկ անհետացած 3–ամյա Տիգրան Օգանեսովի քեռու տղան՝ Հրաչ Սահակյանը։
«Իրենք միշտ նույն հատվածում են լինում, բայց երեկ ախպոր հետ գնացել էին բախչի տակը
Միշտ նույն հատվածում է լինում, այդ օրը գնացել այն մյուս եղբոր հետ գնացել են բախչի տակը և այլևս չի վերադարձել։ Եղբայրը եկավ, Տիգրանը չկար։ Որ տեսանք չկա, սկսեցինք ման գալ։ Որ չգտանք, զանգեցինք ոստիկանություն։
իրենք միշտ էստեղ են խաղացել, 1000-ից մեկ գնում են կամրջի կողմը բոլոր երեխաներով։ Բայց երեկ երկուսով են եղել։
Այդ պահին բոլորս տանն էինք։ Այստեղ մի քիչ գործ կար, արեցինք, գնացինք տուն, դեռ Տիգրանը տանն էր։ Գնացինք, որ մի գավաթ սուրճ խմենք, տեսանք չկա։ Իմացանք, թե քնած է, գնացինք անկողինը նայեցինք, տեսանք չկա և սկսեցինք որոնողական աշխատանքները»,–ասաց նա։
հարցին՝ իր կարծիքով ի՞նչ եղած կլինի, Հրաչը պատասխանեց. «Իմ մտքով անցնում է, որ կարող է մոլորված լինել։ Կարող է նաև գողացած լինեն։ Այդքան ման ենք գալիս, ոչ մի տեղ չենք գտնում»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին ժամը 18.00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16.30-ի սահմաններում կորել է։
Որոնողական աշխատանքներին ներգրավված են ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և մարզի Համայնքային ոստիկանության հինգ բաժիններից՝ շուրջ 150, և Փրկարար ծառայությունից՝ 150 ծառայող, ինչպես նաև՝ կինոլոգներ։ Օգտագործվում են անօդաչու թռչող սարքեր և տեխնիկական այլ միջոցներ։
Որոնումներին մասնակցում են նաև Ծափաթաղ գյուղի, մերձակա բնակավայրերի բնակիչներ և մարզի տարբեր բնակավայրերից շուրջ 200 կամավոր։
3-ամյա Տիգրան Օգանեսովի անհետ կորելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (սպանությունը)։
«Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեսը դարձել է Իսպանիայի ավետարանչական եկեղեցու քարոզիչ, հաղորդում է Чемпионат-ը։
42-ամյա բրազիլացին այժմ հաճախակի քարոզում է Ժիրոնայի Էլիմ եկեղեցում, որտեղ ծառայում է հովիվ Ջիմմի Մարտինը։ Պատարագները մատուցվում են երեքշաբթի և կիրակի օրերին։
«Դուք պետք է հավատաք Աստծուն։ Ես դրա կենդանի ապացույցն եմ։ Ես ուխտ եմ կնքել Նրա հետ։ Նույնիսկ երբ շուրջը փոթորիկ է և իրարանցում, միշտ կա Աստծո կողմից ուղարկված ավետաբեր։ Կյանքիս ամենադժվար պահին այս ավետաբերն օգնեց ինձ կանգնել հավատքի ուղու վրա և բերեց ինձ եկեղեցի։ Հիմա ես շարունակում եմ այս ճանապարհը նրա շնորհիվ», -ասել է Ալվեսը պատարագներից մեկի ժամանակ:
Հիշեցնենք, որ 2025 թվականի մարտին Կատալոնիայի դատարանի քրեական պալատը Ալվեսին արդարացրել է բռնաբարության մեղադրանքով։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հոկտեմբերի 27-ին ժամը 19:00-ին ստացել է հաղորդագրություն այն մասին, որ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» են հոսպիտալացվել երեք անձ՝ «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:
Պարզվել է, որ հոկտեմբերի 23-ին բուժառուները՝ երեք հնդիկ ուսանող, Երևանի Կոմիտաս 58 հասցեում գործող «Ֆրայ Դեյ» («Fry Day») սրճարանում կերել են հավի մսով պիցցա:
Արագ արձագանքելով հաղորդագրությանը՝ Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն անմիջապես վերահսկողական գործողություններ են ձեռնարկել տվյալ հանրային սննդի օբյեկտում, վերցվել են նմուշներ հավի մսով պիցայից, դրա պատրաստման հումքից և ներկայացվել լաբորատոր փորձաքննության:
Վերահսկողության և լաբորատոր հետազոտության արդյունքների մասին կհրապարակվի լրացուցիչ:
Հայաստանում նախատեսվում է ներդնել անշարժ գույքին վերաբերող նոր մեխանիզմ՝ հետադարձ հիփոթեքի ինստիտուտը։ Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնել է Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը՝ ներկայացնելով օրենսդրական նախագծի մանրամասները։
Թովմասյանի խոսքով՝ նախաձեռնությունը նախատեսված է թոշակառուների համար, որոնք սեփականության իրավունքով ունեն անշարժ գույք։ Օրենսդրական փաթեթի ընդունումից հետո նրանք հնարավորություն կունենան գույքը դարձնել հետադարձ հիփոթեքի առարկա և դրա դիմաց բանկից ստանալ պարբերական վճարներ՝ իրենց սոցիալական վիճակը բարելավելու նպատակով։
«Թոշակառուն մարումների խնդիր չունի․ նա շարունակում է ապրել իր տանը, չի փոխում միջավայրը, և յուրաքանչյուր ամիս ստանում է որոշակի գումար, որը գումարվելու է իր կենսաթոշակին։ Սա թույլ կտա ավելի արժանապատիվ ապրել և իր կյանքի որակը բարձրացնել»,- նշել է Թովմասյանը։
Նրա խոսքով՝ գույքի արժեքի գնահատումից հետո կսահմանվի վճարման ժամկետը և գումարի չափը, որը բանկը ամեն ամիս կփոխանցի թոշակառուին։ Նախագիծը դեռ գտնվում է քննարկման փուլում և շրջանառության մեջ է դրվել որպես օրենսդրական առաջարկ։
Ռուսական կողմը մշակել և սկսել է ձեռք բերել «Իսկանդեր-Մ» օպերատիվ-թակրաքային համալիրի համար մի քանի նոր տիպի բալիստիկ հրթիռներ, հայտնում է Military Watch Magazine-ը՝ հղում կատարելով ուկրաինական աղբյուրների վրա։ Հրապարակման համաձայն՝ համալիրի համար ներկա պահին արտադրվում է առնվազն յոթ մոդիֆիկացիա՝ որոնք ունեն տարբեր մարտական մասեր՝ մանրակրկիտ-պայթող, կլաստերային եւ հատուկ նշանակության բախիչներ։
Հատուկ ուշադրություն է դարձված 9М723-1Ф2 մոդիֆիկացիային՝ այն մեծ պատվերներով տրամադրվում է բանակին. հաղորդվում է, որ ՊՆ-ն գնել է ավելի քան 770 միավոր այդ հրթիռից՝ մի հատը մոտ 192 միլիոն ռուբլի (պետք է մոտ 2.4 մլն դոլարի համարժեք) արժեքով։ Բացի դա, նշվում է, որ նոր մոդիֆիկացիաներից՝ 9М723-1Ф4-ն, ունի արդիականացված պայթուցիկ փնջի և ազդանշանավորման схема, ինչը մեծացնում է նրա արդյունավետությունը տարածքային նշանակութան հարվածների ժամանակ։
Հրապարակումը հիշատակում է նաև, որ մի շարք պաշտոնական հաղորդագրություններում «Իսկանդեր» համակարգի վերացնցող ունակությունների ընդլայնման մասին ընդգծվել է՝ նշելով, որ համալիրն ունակ է կիրառել համակցված հարվածներ՝ տարբեր թիրախների դեմ։ Այդ տեղեկությունները դրսի ուքին համընկնում են այն العامة ռազմատեխնոլոգիական բացահայտումներին, որոնք ցույց են տալիս՝ Ռուսաստանը շարունակում է զարգացնել տեղական և տարածքային նշանակության հրթիռային լուծումները։
Չինաստանի Ուհու քաղաքում ապրող մի կին մեղադրել է իր ամուսնուն դավաճանության մեջ՝ հավատալով առցանց գուշակի կանխատեսմանը, գրում է South China Morning Post-ը։
Կինը վճարել է 500 յուան (մոտ 5600 ռուբլի)՝ մասնակցելու գուշակության սեանսին։ Գուշակը նրան ասել է, որ ամուսինը հանդիպում է այլ կանանց հետ և այցելում է հյուրանոցներ նրանց հետ միասին։ Տեղեկությունը լսելուց հետո կինը սկսել է հարցաքննել ամուսնուն և չդադարել մեղադրել անգամ նրա բացատրություններից հետո։
Արդյունքում՝ հոկտեմբերի 22-ին տղամարդը դիմել է ոստիկանություն՝ իր անունը մաքրելու համար։
Հայաստանով ցուրտ հոսանք կանցնի, ինչի հետևանքով օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի ղեկավար Լևոն Ազիզյանը։
«Հոկտեմբերի 29-ի ցերեկն առանձին շրջաններում, 30-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին լեռնային շրջաններում 30-ի գիշերը տեղումները կլինեն ձյան և թաց ձյան տեսքով»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։
Օդի ջերմաստիճանը հանրապետության շրջանների մեծ մասում կնվազի 6-9 աստիճանով:
Tesla-ի գլխավոր գործադիր տնօրեն Իլոն Մասկը կարող է հեռանալ իր պաշտոնից, եթե բաժնետերերը չհաստատեն նոր փոխհատուցման փաթեթը, որը 1 տրիլիոն դոլարի պարգևատրում է նախատեսում տասը տարվա համար, հայտարարել է ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռոբին Դենհոլմը։
Տնօրենների խորհրդի կողմից առաջարկված ծրագիրը նպատակն ունի խրախուսել Մասկին՝ մնալ ընկերության ղեկավարի պաշտոնում առնվազն հաջորդ յոթ ու կես տարիների ընթացքում, գրել է նա բաժնետերերին ուղղված նամակում։
Բաժնետերերի հանդիպումը, որտեղ կքննարկվեն Գլխավոր գործադիր տնօրենի (CEO) պարգևատրումը և այլ հարցեր, տեղի կունենա նոյեմբերի 6-ին։
Մասկին որպես ընկերության ղեկավար պահելը Tesla-ի հաջողության համար առանցքային գործոն է, նշել է Դենհոլմը։ Եթե փոխհատուցման փաթեթը չհաստատվի, ընկերությունը կարող է կորցնել նրա «տաղանդն ու տեսլականը» մի շրջանում, երբ Tesla-ն ձգտում է համաշխարհային առաջատար դառնալ Արհեստական բանականության (ԱԲ) և ինքնավար վարման տեխնոլոգիաների ոլորտում, հավելել է նա։
Մասկի պարգևատրման ծրագիրը փուլային վճարումներ է նախատեսում ընկերության բաժնետոմսերի տեսքով այն դեպքում, եթե այն հասնի որոշակի թիրախների՝ ինչպես կապիտալիզացիայի չափով, այնպես էլ օպերացիոն ցուցանիշներով։ Առավելագույն վճարումները նախատեսված են այն դեպքում, եթե Tesla-ի շուկայական արժեքը մինչև 2035 թվականը հասնի 8.5 տրիլիոն դոլարի, իսկ ճշգրտված EBITDA-ն աճի մինչև 400 միլիարդ դոլար։ Այդ դեպքում Մասկը կստանա Tesla-ի բաժնետոմսերի մոտ 12%-ը՝ 1.03 տրիլիոն դոլարի չափով։
2025 թվականի սկզբից ի վեր Tesla-ի շուկայական կապիտալիզացիան աճել է 12%-ով՝ հասնելով 1.5 տրիլիոն դոլարի։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հեգնանքով խորհուրդ է տվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին զինվորներ տեղակայել մշակութային վայրերի պահպանության համար՝ մեկնաբանելով այն տեղեկությունները, որ Փարիզը պատրաստվում է զինված ուժեր տեղակայել Ուկրաինայում։ Նա համապատասխան հաղորդագրությունը հրապարակել է Տեելգրամի իր ալիքում։
Դիվանագետի խոսքով՝ Ֆրանսիայում կա 1123 թանգարան։
«Ավելի լավ կլիներ, եթե Մակրոնը երկու զինվոր ուղարկեր այդ մշակութային վայրերի պահպանության համար։ Որպեսզի Լուվրի նման իրավիճակ չառաջանա»,- գրել է Զախարովան՝ անդրադառնալով փարիզյան թանգարան վերջերս տեղի ունեցած կողոպուտին։
Թուրքիայի պետական «Անադոլու» գործակալությունը հրապարակել է Ստամբուլի նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի, Նեջաթի Օզքանի, Մերդան Յանարդաղ և Մելիհա Գյոչեկի դեմ հարուցված «լրտեսության» գործի քննության մանրամասները։
Հրապարակման համաձայն՝ կասկածյալ Հյուսեյն Գյունը հայտարարել է «զղջալու» իրավունքից օգտվելու և հետաքննության հետ համագործակցելու մտադրության մասին: Հարցաքննության ընթացքում նրան հարցեր են տրվել՝ կապված հեռախոսի ստուգման ժամանակ հայտնաբերված կոնտակտների հետ։
Հետաքննության տվյալներով՝ ցուցակում 34 մարդ է եղել՝ նախկին պաշտոնյաներ, դիվանագետներ եւ բարձրաստիճան զինվորականներ, որոնցից 14-ը հետախուզական ծառայությունների աշխատակիցներ են եղել։
Նրանց թվում են Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերտը, Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսի որդին՝ Չեմի Պերեսը, Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանը, Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, ինչպես նաև 2017-2019 թվականներին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգնական Ֆիոնա Հիլը:
Գյունը պարզաբանել է, որ նախկին պաշտոնյաների եւ գործարարների հեռախոսահամարների առկայությունն իր հեռախոսում բացատրվում է իր նախկին առեւտրային եւ գործարար գործունեությամբ:
Հիշեցնենք, որ Ստամբուլի նախկին քաղաքապետ, գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցության» անդամ Էքրեմ Իմամօղլուն և ընդդիմադիր տեսակետներ ներկայացնող «TELE1» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մերդան Յանարդաղը մեղադրվում են «լրտեսության» մեջ։
Հոկտեմբերի 23-ի առավոտյան ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի (TEM) բաժնի աշխատակիցները ներխուժել են «TELE1-ի» շենք և խուզարկել այն՝ այդ թվում Յանարդաղի աշխատասենյակը։ Ապա լրագրողը ձերբակալվել է իր տանը՝ «լրտեսության» մեղադրանքով։
Հիշեցնենք նաև, որ Ստամբուլի դատարանը քաղաքի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին, որը ձերբակալվել էր դատախազին վիրավորելու համար, դատապարտել է 1 տարի 8 ամսվա ազատազրկման: