Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Դուբայը պատրաստվում է ողջունել ևս մեկ համաշխարհային մակարդակի ճարտարապետական գոհար՝ Դուբայի արվեստի լողացող թանգարանը (DUMA), որը խոստանում է դառնալ տարածաշրջանում ստեղծագործականության և նորարարության նոր խորհրդանիշ։
Նախագիծը ներկայացրել է ԱՄԷ-ի փոխնախագահ և վարչապետ, ինչպես նաև Դուբայի կառավարիչ Նորին Մեծություն Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումը, ով ընդգծել է դրա հավակնոտ բնույթը. քաղաքը նպատակ ունի ամրապնդել իր կարգավիճակը՝ որպես համաշխարհային մշակույթի մայրաքաղաք։
Լեգենդար ճապոնացի ճարտարապետ Թադաո Անդոյի կողմից նախագծված թանգարանն ինքնին արվեստի գործ է։ Դրա նրբագեղ գծերը ոգեշնչված են ծովից և մարգարիտներից՝ Դուբայի ժառանգության խորհրդանիշներից, և նախագծված են քաղաքային տեսարանին ներդաշնակորեն միաձուլվելու համար՝ դառնալով նոր տեսարժան վայր ամբողջ աշխարհի արվեստի սիրահարների համար։
DUMA-ն կբարձրանա Դուբայի առվի ջրերից և կունենա հինգ հարկ։ Առաջին և երկրորդ հարկերում կլինեն ցուցասրահներ, երրորդ հարկում՝ ռեստորան և VIP գոտի, իսկ նկուղային և առաջին հարկերում՝ գրադարան, կրթական և հետազոտական տարածքներ։ Ավանդական ցուցահանդեսներից բացի, թանգարանը կծառայի որպես դասախոսությունների, պանելային քննարկումների, կրթական ծրագրերի և արվեստի տոնավաճառների հարթակ՝ ստեղծելով մշակույթի, կրթության և զվարճանքի յուրօրինակ համադրություն։
DUMA նախագիծը արտացոլում է Դուբայի ռազմավարական տեսլականը, որտեղ մշակութային առաջնորդությունն ու տնտեսական հզորությունը ձեռք ձեռքի տված են գնում։ Թանգարանը խոստանում է դառնալ միջազգային ստեղծագործական էլիտայի մագնիս՝ ապահովելով գաղափարների փոխանակման և ստեղծագործական ոլորտի ապագա առաջնորդների զարգացման տարածք։
Ինը ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել Իսպանիայի արևելքում գտնվող Ալիկանտե-Էլչե Միգել Էռնանդես օդանավակայանում՝ երկնքում անօդաչու թռչող սարքի պատճառով, հաղորդում է The Sun-ը։
Հրապարակման համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ի երեկոյան։ Անօդաչու թռչող սարքի պատճառով օդանավակայանը ժամանակավորապես փակվել է, և սահմանափակումներ են մտցվել ուղևորատար չվերթների վրա։ Միևնույն ժամանակ, Մեծ Բրիտանիայից թռչող ինը ինքնաթիռներ ուղղորդվել են մոտակա օդանավակայաններ։
Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները ժամանել են դեպքի վայր։ Սակայն նրանք չեն կարողացել գտնել անօդաչու թռչող սարքը։ Հետաքննությունն ավարտելուց հետո այլընտրանքային օդանավակայաններ ուղղորդված ինքնաթիռներին թույլատրվել է վերադառնալ Ալիկանտե տեղական ժամանակով ժամը 23:00-ից հետո (հոկտեմբերի 28-ի գիշերը՝ Երևանի ժամանակով՝ 02:00-ին)։
Գորշ արջը փրկվել է Հանքավանի հյուրանոցային համալիրներից մեկից, հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։
«Փրկության պայքարը տևել է 8 տարի, այժմ նա գտնվում է FPWC-ի Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC)։
Արջն անցնում է կարանտինացման շրջան, որից հետո կտեղափոխվի մեծ ազատավանդակ։
Նա ստանում է լիարժեք մասնագիտական խնամք և անհրաժեշտ կենդանաբուժական օգնություն։
Կենտրոնում նա անցնում է վերականգնողական թերապիա, որի նպատակն է մեղմել անբարենպաստ բանտարկության թողած հոգեբանական և ֆիզիկական հետևանքները։
Հանրությունն այս արջի պահման անբարենպաստ պայմանների մասին ահազանգում էր դեռևս 2017 թվականից։ Փրկարար գործողությունը հաջողությամբ իրականացվել է 2025 թվականին FPWC-ի մասնագիտական թիմի, միջազգային գործընկեր IAR-ի և պետական մարմինների ( ՇՄՆ և ԲԸՏՄ ) համագործակցությամբ»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հռոմի պապ Լևոն 14-րդը Թուրքիայի և Լիբանանի 8 քաղաք կայցելի, որտեղ հանդես կգա խաղաղության կոչերով, հայտնել են Վատիկանից։
Հռոմի պապի այցը Թուրքիա սպասվում է նոյեմբերի 27-ից 30-ը, իսկ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ին կլինի Լիբանանում։
Նշվում է, որ Հռոմի պապը Թուրքիայում կհանդիպի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ
Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ բնակավայրի հատվածում այս պահին 3–ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները շարունակվում են, ներգրավված են ոստիկանական և փրկարարական մեծաթիվ ուժեր։ Որոնողաբփրկարարական աշխատանքները կատարվում են ինչպես գյուղի տարածքում, հարակից անտառներում, այնպես էլ Սևանա լճի ափին։
Այս պահին այստեղ կիրառվում են նաև դրոններ, որպեսզի տարածքում ամբողջությամբ նկարահանումներ իրականացնեն։ Ներգրավված են նաև կինոլոգիական խմբեր, բնակիչներ։ —ամանել է Գեղարքունիքի մարզպետը։
Մեր տեղեկություններում Տիգրանի ընտանիքում 5 երեխա են. վարկածներից մեկն այն է, որ 5–ամյա եղբոր հետ է փոքրիկ Տիգրանը դուրս եկել տնից, սակայն տուն վերադարձել է միայն 5–ամյա եղբայրը, Տիգրանից որեւէ լուր չկա։
Ժամը 11:30-ի դրությամբ դեռևս փոքրիկը չի հայտնաբերվել։
Ծափաթաղի վարչական ղեկավար Դավիթ Գզողյանն էլ հայտնել է, որ երեխան կորել է տան մոտակայքից։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ երեկ՝ հոկտեմբերի 27–ին, ժամը 18.00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16:30-ի սահմաններում կորել է։
Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև Շողակաթ, Արտանիշ, Ջիլ գյուղերի բնակիչներ, կամավորականներ այդ թվում Երևանից։
Rate.am-ում հոկտեմբերի 28-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են.
«Կոչ եմ անում նախագահ Դոնալդ Թրամփին և պետքարտուղար Մարկո Ռուբիոյին Ադրբեջանից պահանջել անհապաղ ազատ արձակել բոլոր հայ պատանդներին: Եթե Հայաստանում և Ադրբեջանում իսկապես խաղաղ ժամանակ է, ապա ազատեք նրանց, այլապես ինչ արդարացումներ կունենաք»,- նշել է Թեննին։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»:
Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը և այլք։
Քորթնի Քարդաշյան Բարքերը ներկայացրել է իր Lemme շարքի նոր արտադրանքը՝ պաստիլներ «հեշտոցի առողջության համար»։
Target-ը այժմ առաջարկում է Lemme Purr Lollipops-ը՝ ծանոթ Lemme Purr պրոբիոտիկ հավելումների նոր ձևաչափ, որոնք օգնում են աջակցել հեշտոցային միկրոբիոմին։ Դրանք այժմ հասանելի են որպես պաստիլներ, այլ ոչ թե ծամվող վիտամիններ և պարկուճներ։
Ինչպես 30 դոլար արժողությամբ ծամվող հաբերը, նոր՝ 5.99 դոլար արժողությամբ պաստիլների հիմնական բաղադրիչը Bacillus coagulans (B. coagulans) պրոբիոտիկ բակտերիան է։ Այն օգնում է պահպանել առողջ pH մակարդակը, բարձրացնում է անձեռնմխելիությունը, կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը և կարող է բարելավել գրգռված աղիքի սինդրոմի ախտանիշները։
Բացի այդ, պաստիլները պարունակում են վիտամին C՝ հակաօքսիդանտային աջակցության համար, և անանասի քաղվածք՝ համի համար։ Դրանք բուսակերական են, չեն պարունակում գլյուտեն, չեն պարունակում ԳՄՕ և պատրաստված են իրական շաքարից, յուրաքանչյուր պաստիլ պարունակում է 70 կալորիա։
Սա Lemme շարքի երկրորդ պաստիլն է. առաջինը՝ Lemme Glow-ն, սահմանափակ քանակությամբ թողարկված արտադրանք էր, որը նախատեսված էր առողջ մազերի, մաշկի և եղունգների համար: Քորթնին վստահեցնում է, որ նոր Lemme Purr պաստիլները երկար ժամանակ կլինեն շուկայում։
Լիտվայի ԱԳՆ-ն նոտա է հղել Բելառուսին մաքսանենգների հետ կապված միջադեպերի կապակցությամբ և հայտարարել, որ փակում է սահմանը։
«Լիտվան Բելառուսի պետական մարմինների կանխամտածված անգործությունը համարում է հիբրիդային հարձակում և փակել է պետական սահմանը Բելառուսի հետ՝ մինչև հետագա ծանուցում»,- նշվում է գերատեսչության երկուշաբթի հրապարակված հայտարարության մեջ։
Վանաձորի դատարանում մեղադրյալի աթոռին նստած 22–ամյա երիտասարդին դանակահարել է սպանվածի մայրը։ Այս տեղեկությունը հայտնում է ArmLur.am–ը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 27–ին Վանաձորի դատարանում` նիստերի դահլիճում, 22–ամյա երիտասարդի են դանակահարել։ «Վանաձոր» բժշկական կենտրոնի բժիշկներին հաջողվել է փրկել դանակահարված 22-ամյա Էրիկ Դ.-ի կյանքը։
ԶԼՄ–ի տեղեկություններով` սպանված 21–ամյա Հայկ Մ.–ի մայրը դանակով հարվածել է իր որդու սպանության գործով 4 մեղադրյալներից Էրիկ Դադիվանյանին ու փախել դատարանից։
Դանակահարվածին վիրահատել են և նրա վիճակը կայուն է։
Հիշեցնենք, որ 2024 թ, հուլիսի 17-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ թոռը` 2003 թ. ծնված Հայկ Մաղաքյանը, հուլիսի 9-ին տնից դուրս է եկել և չի վերադարձել: Ավելի ուշ պարզվել է, որ հուլիսի 9-ի լույս 10-ի գիշերը Լոռի Բերդ համայնքում երեք ընկերներ և նրանցից մեկի եղբայրը անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, փոխլրացնելով միմյանց գործողությունները, կյանքից զրկել են Հայկ Մաղաքյանին և դին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել, ապա հրկիզել ու թաղել են Ստեփանավան քաղաքի մերձակա դաշտում։
Սեպտեմբերի 25–ին բոլոր չորսի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Նրանցից երեքը ձերբակալվել են. խափանման միջոց ընտրվել է կալանքը: