Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Որպես անհետ կորած որոնվում է 3 տարեկան Տիգրան Օվանեսովը։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
«Այսօր` ժամը 18.00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16.30-ի սահմաններում կորել է»,– ասված է հաղորդագրությունում։
Ոստիկանությունը և փրկարար ծառայությունը ձեռնարկում են որոնողական ծավալուն աշխատանքներ։
Ոստիկանությունը երեխայի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում է անմիջապես դիմել մոտակա բաժին, զանգահարել 1-02 կամ 911։
Փարիզում այսօրվանից տասը հոգու գործով լսումներ են սկսել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի տիկնոջը՝ Բրիջիտ Մակրոնին սեքսիստական կիբերհետապնդումների ենթարկելու, նրա գենդերային պատկանելությունը կասկածի ենթարկելու մեղադրանքներով։
Անցած տարի օգոստոսին էր Բրիջիտ Մակրոնը դատական հայց էր ներկայացրել, ինչին հաջորդել էին հետաքննություններն ու ձերբակալությունները։ Տասը մեղադրյալներից երկուսը կին են։
Ֆրանսիայի առաջին տիկինը, ըստ «Ֆրանս Պրես»-ի թղթակցի, լսումներին ներկա չի եղել։
Ռուսաստանը կփորձի վերցնել իշխանությունը Հայաստանում, այս մասին հայտարարել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն՝ Rock FM-ին տված հարցազրույցում։
«Ռուսաստանը փոխում է մարտավարությունը։ Նրանք չկարողացան կանխատեսել իրադարձությունների ընթացքը և հիմա փորձում են վերաձևել իրենց ծրագիրը՝ դարձյալ միջամտելով այլ երկրների ներքին գործերին։
Հայաստանում հաջորդ տարի ընտրություններ են, և Ռուսաստանը կհրաժարվի իր ազդեցությունից չկորցնելու փորձերից՝ փորձելով ազդել իշխանության ձևավորման վրա։ Եվրոպայում՝ Ֆրանսիայում, Գերմանիայում և Ռումինիայում, Կրեմլը սպառնում է հասարակություններին քարոզչությամբ և ապատեղեկատվությամբ՝ թուլացնելու համար նրանց քաղաքական ինքնապաշտպանությունը»,-հայտարարել է Մոլդովայի նախագահը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով վավերացրել է Վենեսուելայի հետ ռազմավարական գործընկերության և համագործակցության մասին պայմանագիրը։ Այդ մասին տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:
Օրենքի հիմնական դրույթների համաձայն՝ կողմերը դեմ են հանդես գալիս միակողմանի պատժամիջոցներին, որոնք խախտում են ՄԱԿ-ի կանոնադրությունը և միջազգային իրավունքի մյուս նորմերն ու սկզբունքները, պայքարում են գաղութատիրության պատմության ժառանգության ու կեղծման դեմ, ռասիզմի, ցեղասպանության և այլ հանցագործությունների մերկացման համար։
Բացի այդ, ըստ օրենքի դրույթների՝ Ռուսաստանը և Վենեսուելան համագործակցում են սպառազինությունների նկատմամբ վերահսկողության, դրանց կրճատման և չտարածման ոլորտում։ Մոսկվան և Կարակասը պահպանում են կապերը նաև էներգետիկայի բնագավառում։ Բացի այդ, պայմանագրի կողմերը ձևավորում են ռուս-վենեսուելական անկախ ֆինանսական ենթակառուցվածք։
Ըստ հրապարակման՝ Մոսկվան և Վենեսուելան զարգացնում են համագործակցությունը իրենց մարզական ֆեդերացիաների միջև, ինչպես նաև մշակութային ու հումանիտար կապերը։
Փաստաթուղթը ստորագրվել է Մոսկվայում 2025 թվականի մայիսի 7-ին։
Time ամսագիրը հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ թարմացված շապիկը՝ նախորդ տարբերակի քննադատությունից հետո:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱՄՆ նախագահին պատկերել էին երկնքի ֆոնին վերև նայելիս՝ «Նրա հաղթանակը» մակագրությամբ, սակայն Թրամփն այդ լուսանկարն անվանել էր «բոլոր ժամանակների ամենավատ լուսանկար»՝ ասելով, որ անկյունն ու էֆեկտները տարօրինակ են դարձրել նրա պատկերը:
Նոր շապիկին նա կեցվածք է ընդունել սեղանի շուրջ՝ «Թրամփի աշխարհը» ենթավերնագրով։ Համարը վաճառքի կհանվի նոյեմբերի 10-ին:
Պուտինը պարծենում էր դաշնակիցների մոտ, որ Ռուսաստանը վերահսկողություն կհաստատի ամբողջ Դոնբասի վրա մինչև հոկտեմբերի 15-ը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին «Axios»-ին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ նման տվյալներ է տրամադրել ուկրաինական հետախուզությունը։ Միևնույն ժամանակ, Զելենսկին հստակեցրել է, որ Պուտինը այս մասին խոսել է մասնավոր զրույցներում:
Միևնույն ժամանակ, Զելենսկին կարծում է, որ Ռուսաստանը չի կարող դա անել, քանի որ բավարար մարդիկ չունի:
«Նրա ուժեղ ստորաբաժանումները ոչնչացվել են։ Այսօր մարտի դաշտում մենք մնում ենք գրեթե նույն տեղում, որտեղ գտնվում Էինք վերջին 2-3 ամիսներին», – ասել է Զելենսկին։
Նա նաև վկայակոչել է ուկրաինացի գեներալների տվյալները, որոնց համաձայն՝ Ռուսաստանն այս տարի սպանված և վիրավոր 346 հազար զինվոր է կորցրել: Դա գործնականում համապատասխանում է նույն ժամանակահատվածում մոբիլիզացվածների թվին։
Հաշվի առնելով բազմաթիվ ուսուցիչների մտահոգությունները և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ուղարկված դիմումները՝ տեղեկացնում ենք, որ ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցում կատարվել են փոփոխություններ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2025 թվականի հոկտեմբերի 27-ի N 2514-Ա/2 հրամանով։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Ատեստավորման անցկացման օրերը մեկ շաբաթով հետաձգվել են, ինչն ուսուցիչներին ատեստավորմանը պատրաստվելու լրացուցիչ հնարավորություն կընձեռի:
Թարմացված ժամանակացույցը՝ հրամանին կից հավելվածում:
Առնվազն մինչև Գյումրի չհասնելու պարագայում «Թրամփի ուղին»՝ TRIPP-ը, ուղղակի իմաստը կորցնում է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27–ին, Ազգային ժողովում «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Այսինքն եթե արևելքից ենք շարժը նկարագրում, եթե չի մտնելու Հայաստան, անցնի Հայաստանի հարավով, եթե երկաթուղին մտնում է Հայաստանի հարավ, անցնում է Հայաստանով, մտնում է Նախիջևան և չի շարունակվում Իջևանով և Երասխով չի մտնում, նորից Հայաստանում հասնում ինչ-որ մի տեղ, ապա իմաստ չունի։
Հասկանում եմ այդ շահարկումների տակ էլ ինչ կա, իբրև թե Ադրբեջանը կսկսի այդ կտորը օգտագործել և հետո մեզ չի տա հնարավորություն, որպեսզի մնացածը գործի։ Այս ամբողջը հիմնված է փոխշահավետության վրա, այս ամբողջը ունի մի երաշխիք, մի մեխանիզմ, որը հնարավոր է դարձնելու և այդ մի երաշխիքը փոխշահավետությունն է։ Մեզ էլ է պետք, որ այդպես լինի, իրենց էլ է պետք։ Եթե հիմա իրենք չտվեցին այն կտորը, չաշխատեց այն մյուս կտորը, իմաստը չկա ուղղակի։
Նաև հասկանում եմ որոշ օբյեկտիվ մտահոգություններ, վախեր կան երևի անցած տարիների դառը պատմությունից, բայց այդ դառը պատմությունը էլ ախր մեր ընկալումների և այլնի հետևանք է»,–ասաց նա։
Ինչ վերաբերում է տեսակետին, որ «Թրամփի ուղին» չի կարող կառուցվել ու կառավարվել առանց Ռուսաստանի համաձայնության, քանի որ Հարավկովկասյան երկաթուղին ռուսներին է տրված կոնցեսիոն կառավարման, ԱԳ նախարարն ասաց. «Հարավկովկասյան երկաթուղիների կոնցենսիոն կառավարման են հանձնված։ Այսինքն այն ինչ որ կա որպես երկաթուղային ենթակառուցվածք և գործում է, դա տրված է կոնսենսիոն կառավարման։ Իսկ այն, ինչը դեռ չկա, ո՞նց կարող է տրված լինի տարիներ առաջ կոնսենսիոն պայմանագրով։ Այո, այս մասին մեր դիրքորոշումը ռուսական կողմին հայտնվել է, միևնույն ժամանակ նույն ռուսական կողմի հետ քննարկվել են և դեռ կքննարկվեն համագործակցության շատ հետաքրքիր նոր մեխանիզմներ և ուղղություններ»։
Rolls-Royce-ի ամենահայտնի մեքենայի՝ վեհաշուք Phantom լիմուզինի 100-ամյակը նշելու համար ապրանքանիշը ստեղծել է իսկապես յուրահատուկ մի բան։ Ծանոթացեք Phantom Centenary Private Collection-ի հետ։ Այս ապշեցուցիչ սև-սպիտակ մեքենան երեք տարվա մանրակրկիտ աշխատանքի և ավելի քան 40,000 ժամվա մշակման արդյունք է և համարվում է ապրանքանիշի պատմության մեջ Phantom Private Collection-ի ամենաբարդ և տեխնիկապես ամենահավակնոտ մոդելը, գրում է Robb Report-ը։
Այս հոբելյանական նախագծի բացառիկությունը նշելու համար կարտադրվի ընդամենը 25 օրինակ, որոնցից յուրաքանչյուրը 3 միլիոն դոլար գնով։ Սակայն, անսովոր կերպով Rolls-Royce-ի համար, որը հայտնի է իր գրեթե անսահմանափակ անհատականացման տարբերակներով, բոլոր մեքենաները նույնական կլինեն՝ առանց որևէ անհատականացման տարբերակի։ Եվ, ինչպես սպասվում էր, բոլոր օրինակներն արդեն նախնական պատվեր են ստացել։
Մոդելը հիմնված է Phantom VIII-ի վերջին երկարացված անիվային բազայով մոդելի վրա։ Սրահը Phantom-ի պատմության հիմնական իրադարձությունների, մարդկանց, վայրերի և դասական մոդելների իսկական խճանկար է։ Կա 24 կարատանոց ոսկե թելից պատրաստված ճանապարհների քարտեզ, որով համահիմնադիր սըր Հենրի Ռոյսը ճանապարհորդել է Ֆրանսիայի հարավում՝ իր ձմեռային արձակուրդի ժամանակ, ինչպես նաև Լոնդոնի Քոնդուիթ փողոցում գտնվող Rolls-Royce-ի բնօրինակ ցուցասրահի պատկերը, որը ասեղնագործված է սրահի հետևի մասում՝ ավելի քան 160,000 կարերով։

Phantom Centenary-ի հիմնական առանձնահատկություններից մեկը հետևի նստատեղերի գոբելենն է, որը բաղկացած է ձեռքով նկարված 77 ուրվագծերից, որոնք օգտագործվել են 45 վահանակ ստեղծելու համար։
Սրահը լի է թաքնված Զատկի ձվերով՝ անակնկալներ սեփականատերերի համար. առջևի նստատեղերին պատկերված է Ռոջեր Ճագարը՝ յոթերորդ սերնդի Phantom-ի գաղտնի կոդային անվանումը՝ 2003 թվականին դրա թողարկումից առաջ։ Կա նաև «թևավոր Phantom», որը հիշեցնում է 1923 թվականի Phantom I նախատիպը, և մեղու, որը խորհրդանշում է Գուդվուդի գլխավոր գրասենյակում Rolls-Royce-ի փեթակներում բնակվող 250,000 մեղուներին։

Ըստ Bespoke-ի գույների և նյութերի գլխավոր դիզայներ Սելինա Մետտանգի՝ «ամբողջ մեքենան բառացիորեն արվեստի գործ է։ Շատ մանրամասներ մնում են գաղտնի, օրինակ՝ ասեղնագործված արջուկի պատմությունը, որը սեփականատերերին կհայտնվի միայն առաքման ժամանակ»։
Մեքենայի դռան վահանակները, որոնք պատրաստված են Blackwood-ից, համարվում են Rolls-Royce-ի համար երբևէ ստեղծված ամենաբարդ փայտե տարրերը։ Դրանք արտադրելու համար օգտագործվել են առաջադեմ 3D թանաք, 3D մարկետինգ և լազերային փորագրության տեխնիկա։ Հետևի դռների վրա պատկերված է Միջերկրական ծովի ափամերձ գիծը Լե Ռայոլ-Կանադել-սյուր-Մերի մոտ, որտեղ սըր Հենրի Ռոյսն ուներ ձմեռային տուն։ Առջևի ուղևորի դռան վահանակը պատկերում է Ռոյսի ամառային նստավայրը Արևմտյան Վիտտերինգում՝ Անգլիայի հարավային ափին։ Վարորդի վահանակը պատկերում է Phantom-ի առաջին սեփականատիրոջ 4500 մղոնանոց ճանապարհորդությունը Ավստրալիայում, որի ճանապարհները պատրաստված են փայտի մեջ ներդրված 24 կարատանոց ոսկե շերտերով։

Պանելի կենտրոնական մասը Անթոլոգիայի պատկերասրահն է, որը բաղկացած է 50 ուղղահայաց հյուսվածքավորված ալյումինե շերտերից, որոնք հիշեցնում են գրքերի էջեր և պարունակում են Phantom-ի դարավոր պատմությունից ընտրված մեջբերումներ: Աստղային գլխամասը խորհրդանշում է հայտնի թթենին, որի տակ սըր Հենրին ամառային հավաքույթներ էր անցկացնում Արևմտյան Վիտերինգում: Պանելի կարերի ընդհանուր քանակը կազմում է 440,000:
Արտաքինը մշակված է սև և սպիտակ գունապնակով՝ ինտերիերից ուշադրությունը շեղելուց խուսափելու համար: Լեգենդար «Էքստազիի ոգին» արձանը պատրաստված է 18 կարատանոց ոսկուց՝ 24 կարատանոց ոսկե վերին շերտով:

Սև և սպիտակ ներկերի սխեման խորհրդանշում է Հոլիվուդի ոսկե դարաշրջանը, երբ Phantom-ը հմայքի խորհրդանիշ էր, և ֆիլմերը նկարահանվում էին սև և սպիտակ գույներով: Մեքենայի ներկը պարունակում է մանրացված ապակու ծիածանագույն մասնիկներ, որոնք ստեղծում են փայլուն էֆեկտ, որը հայտնի է որպես «Սուպեր շամպայնի բյուրեղ»:

Վերջապես, Phantom-ի կապոտի տակ տեղադրված է 6.75 լիտրանոց V12 շարժիչ՝ Arctic White գույնի հատուկ ծածկով, որը զարդարված է 24 կարատանոց փայլուն ոսկուց պատրաստված մանրամասներով. քիչ հավանական է, որ վարորդից բացի որևէ մեկը երբևէ տեսնի այս գլուխգործոցը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 27-ի արտահերթ նիստում սահմանել է 2026 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրերը։ Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։
Այսպիսով, 2026 թվականի ՏԻՄ ընտրությունների քվեարկության օրեր են սահմանվել սեպտեմբերի 27-ը, հոկտեմբերի 25-ը, նոյեմբերի 29-ը: