ArmNews
Նոյեմբերի 05, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Վանաձորի դատարանում մեղադրյալի աթոռին նստած 22–ամյա երիտասարդին դանակահարել է սպանվածի մայրը։ Այս տեղեկությունը հայտնում է ArmLur.am–ը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 27–ին Վանաձորի դատարանում` նիստերի դահլիճում, 22–ամյա երիտասարդի են դանակահարել։ «Վանաձոր» բժշկական կենտրոնի բժիշկներին հաջողվել է փրկել դանակահարված 22-ամյա Էրիկ Դ.-ի կյանքը։

ԶԼՄ–ի տեղեկություններով` սպանված 21–ամյա Հայկ Մ.–ի մայրը դանակով հարվածել է իր որդու սպանության գործով 4 մեղադրյալներից Էրիկ Դադիվանյանին ու փախել դատարանից։

Դանակահարվածին վիրահատել են և նրա վիճակը կայուն է։

Հիշեցնենք, որ 2024 թ, հուլիսի 17-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ թոռը` 2003 թ. ծնված Հայկ Մաղաքյանը, հուլիսի 9-ին տնից դուրս է եկել և չի վերադարձել: Ավելի ուշ պարզվել է, որ հուլիսի 9-ի լույս 10-ի գիշերը Լոռի Բերդ համայնքում երեք ընկերներ և նրանցից մեկի եղբայրը անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, փոխլրացնելով միմյանց գործողությունները, կյանքից զրկել են Հայկ Մաղաքյանին և դին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել, ապա հրկիզել ու թաղել են Ստեփանավան քաղաքի մերձակա դաշտում։

Սեպտեմբերի 25–ին բոլոր չորսի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Նրանցից երեքը ձերբակալվել են. խափանման միջոց ընտրվել է կալանքը:

Արևմուտքը ագրեսիվ ճնշում է գործադրում Ռուսաստանի վրա և ձգտում է երկիրը բաժանել տասնյակ անկախ պետությունների, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ «Նրանց նպատակը մեր երկրի ինքնիշխանությունից զրկելն է։ Նրանք ցանկանում են մեր հայրենիքը բաժանել տասնյակ փոքր պետական ​​կազմավորումների, այնուհետև հպատակեցնել դրանք, շահագործել և օգտագործել իրենց սեփական եսասիրական շահերի համար», - գրել է Շոյգուն «Arguments and Facts»-ի համար հոդվածում։ 

Նրա խոսքով, դրա համար արևմտյան երկրները ծավալել են «հզորագույն հակառուսական քարոզչություն» և հարձակվում են Ռուսաստանի պատմության, մշակույթի և «հոգևոր արժեքների» վրա։ Բացի այդ, չեն դադարում փորձերը՝ «սեպ խրել մեր երկրի և ԱՊՀ երկրների ժողովուրդների համաձայնության ու եղբայրության մեջ», – նշել է Շոյգուն։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանի նկատմամբ «ոչ բարեկամական» կառավարությունները սխալմամբ կարծում են, թե երկրի բազմազգությունը նրա խոցելի կողմն է և «նախանձելի համառությամբ» փորձեր են ձեռնարկում ռուսական հասարակությունը մասնատելու համար։ Միևնույն ժամանակ, Շոյգուն շեշտել է, որ Արևմուտքը չի հասկանում ռուսական միջազգային հարաբերությունների բնույթը, Ռուսաստանի բազմազգ ժողովրդի «հոգևոր, բարոյական ուժը», միասնությունը, որը թույլ է տալիս «վստահորեն դիմակայել կործանարար աշխարհաքաղաքական տեխնոլոգիաներին։ 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախկինում բազմիցս խոսել է ռուսական հասարակությունը անջատողականության, ազգայնականության և նմանատիպ գաղափարախոսությունների միջոցով պառակտելու փորձերի մասին։ Նա պահանջել է, որ ԱԴԾ-ն ավելի ակտիվորեն պայքարի «այս ամբողջ գաանքի» դեմ։ Պուտինը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները նպատակ ունեն ռազմավարական պարտության մատնել Ռուսաստանին և եթե չկարողանան ոչնչացնել այն, ապա գոնե աննշան դարձնել Մոսկվայի դերը։ 

Նրա խոսքով, «աշխարհաքաղաքական չարակամները» արդեն փորձել են «մինչև վերջ քանդել» Ռուսաստանը ԽՍՀՄ փլուզումից հետո՝ ցանկանալով ռևանշ վերցնել պատմության տարբեր ժամանակաշրջաններում Մոսկվայի դեմ պայքարում կրած անհաջողությունների համար։ Պուտինը պարզաբանել էր, որ Արևմուտքի երկրները, արագ փոփոխվող աշխարհի պայմաններում, ձգտում են պահպանել իրենց հեգեմոնիան, այդ թվում՝ Ռուսաստանի, նրա հսկայական տարածքների, մարդկային և բնական ռեսուրսների հաշվին։ «Երևի ինչ-որ մեկը մեր երկիրը թույլ օղակ է համարել», – ասել էր Պուտինը։ Միևնույն ժամանակ նա ընդգծել էր, որ «ոչ ոքի չի հաջողվի դա անել»։

Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` օդի ջերմաստիճանն այսօր աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով։

Հանրապետության տարածքում այսօր ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի Սյունիքի հովիտներում` +26։

Երևան քաղաքում նույնպես այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 29-ի ցերեկը, 30-ի գիշերը սպասվում է անձրև։

Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանն այսօր ցերեկային ժամերին կլինի +20-ից +22-ի, երեկոյան` +14–ից +16–ի սահմաններում։

NTV-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Բալիկեսիր նահանգում երկրաշարժի հետևանքով չորս շենք է փլուզվել։

Ներքին գործերի նախարար Ալի Երլիքայայի խոսքով՝ մասնագետները գրանցել են երեք տան և մեկ շենքի փլուզում։ Վերջինում խանութ է եղել։ 

Լրագրողների խոսքով՝ տուժածներ չկան։ Փլատակների տակ որևէ մեկի գոյության մասին հաղորդագրություններ չկան։

Հաղորդագրությունում նշվում է, որ երկրաշարժի ժամանակ մի քանի թաղամասերի բնակիչներ լքել են իրենց տները և այժմ վախենում են վերադառնալ։ Նրանք նախընտրում են մնալ դրսում, որպեսզի հնարավոր լինի մեկ այլ բնական աղետ։ 

Հոկտեմբերի 27-ին Թուրքիայում տեղի է ունեցել 6.1 մագնիտուդով երկրաշարժ։ SHOT Telegram ալիքի հաղորդմամբ՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սինդիրի քաղաքից մոտավորապես 10 կմ հեռավորության վրա։ Մի քանի քաղաքների, այդ թվում՝ Ստամբուլի և Բալիկեսիրի բնակիչները զգացել են ուժեղ ցնցումներ։ Որոշ համայնքներում հաղորդվել է էլեկտրաէներգիայի և ջրի անջատումների մասին։ Դեպքի վայր են ուղարկվել արտակարգ ծառայություններ

Ադրբեջանում 19-ամյա հարսնացուն՝ Լաման Մամեդլին, ինքնասպան է եղել, երբ ամուսնու ընտանիքը քննադատել է նրա հարսանեկան զգեստը՝ այն անվանելով «չափազանց բաց» և «սադրիչ»։

Աղջկա հոր՝ Մուրադ Բայրամովի խոսքով՝ սկանդալը բռնկվել է հարսանիքից անմիջապես հետո. փեսայի ընտանիքը մեղադրել է հարսնացուին «գրեթե մերկ» տեսք ունենալու մեջ, քանի որ նրա զգեստը չէր ծածկում ուսերը։

«Փեսան և նրա ծնողները կռվել են մեր տանը զգեստի պատճառով», - ասել է Բայրամովը։ «Նրանք գոռացել են. «Ամոթ։ Ինչպե՞ս կարողացաք թույլ տալ, որ ձեր դուստրը ամուսնանա այդպիսի բաց հագուստով»։ Իմ դուստրն այլևս չդիմացավ»։ 

Ողբերգությունը տեղի է ունեցել աղջկա ծնողների տան այգում՝ Մինգեչաուրում։

Հայրը կտրականապես հերքել է այն լուրերը, որ Լյամանը ստիպված է եղել ամուսնանալ 33-ամյա Էլնուր Մամեդլիի հետ։ «Նա ինքն էր ուզում այս հարսանիքը», - ասել է նա։ «Արարողությունից հետո նրանք եկան փեսայի ծնողների հետ, և ամեն ինչ նորից սկսվեց։ Մենք փորձեցինք բացատրել, որ զգեստը սովորական էր, ինչպես շատ հարսնացուների մոտ, բայց նրանք չէին հանդարտվում»։ 

Հակամարտությունը շարունակվել է հաջորդ օրը, և, ըստ հոր, անընդհատ մեղադրանքները աղջկան հուսահատության էին հասցրել։ «Նրանք ասացին, որ նա անարգանք է գործադրել իրենց ընտանիքի նկատմամբ։ Իմ դուստրը չկարողացավ հաղթահարել դա», - ավելացրել է նա։ 

Փեսան մասնակցել է հուղարկավորությանը, բայց մահացածի հայրը նրան և նրա ընտանիքին դուրս է վռնդել։ «Ես թույլ չտվեցի, որ նրանք մնան։ Նրանք խլեցին իմ երեխային ինձնից»։

Ոստիկանությունը հետաքննում է ողբերգության հանգամանքները և քննարկում է հարսնացուի նկատմամբ ոտնձգությունների համար քրեական գործ հարուցելու հնարավորությունը։

Հոկտեմբերի 28-30-ին տեղի կունենան ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի հանդիպումները։

Հայաստանի գավաթ, 1/8 եզրափակիչ

Հոկտեմբերի 28

Չարենցավան, «Քաղաքային» մարզադաշտ

«Արարատի Արաքս» - «Շիրակ»՝ 14:00

Երևան, «Ուրարտու-1» մարզադաշտ

«Ուրարտու» - «Վան»՝ 19:00

Հոկտեմբերի 29

Երևան, «Ջունիոր Սպորտ» մարզադաշտ

«Անդրանիկ» - ԲԿՄԱ՝ 15:00

Աբովյան, Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր

«Փյունիկ» - «Գանձասար»՝ 19:00

Հոկտեմբերի 30

Կապան, «Լեռնագործ» մարզադաշտ

«Սյունիք» - «Կիլիկիա»՝ 15:00

Արմավիր, Հ․Տոնոյանի անվան «Քաղաքային» մարզադաշտ

«Սարդարապատ» - «Արարատ»՝ 15:00

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ շարքերում անակնկալի են եկել` նախորդ շաբաթվա վարչության նիստի հաղորդագրությունից տեղեկանալով, որ կուսակցության ղեկավարությունն արդեն նախընտրական որոշումներ է կայացնում։

Մասնավորապես, արդեն որոշել են, թե ովքեր պետք է լինեն 2026-ի ՔՊ նախընտրական շտաբի պետն ու քարոզչության գծով տեղակալը` վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը եւ Վահագն Ալեքսանյանը։ Իշխող թիմում կասկածներ ունեն, որ Փաշինյանն արտահերթի է գնում, եւ դրանով են պայմանավորված ընտրություններից 8 ամիս առաջ այս «նշանակումները»։

2021-ին ՔՊ շտաբի պետը եղել է Սուրեն Պապիկյանը: Թե ինչու է հիմա Արայիկ Հարությունյանը, մեզ ասացին՝ պատճառն այն է, որ քիչ մարդիկ կան, որ շան պես հավատարիմ են Փաշինյանին, ուստի անգամ կազմակերպական աշխատանքների համար ոչ պիտանի լինելը չի խանգարել, որ նա չնշանակվի: Հավատարիմների խմբում են նաեւ Վահագն Ալեքսանյանը, Գեւորգ Պապոյանը եւ հիմա արդեն կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանը։

6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի արևմուտքում ՝ Սինդըրղը քաղաքից 9 կմ հեռավորության վրա

Ցնցումները զգացվել են Ստամբուլում, Իզմիրում և այլ շրջաններում:

Բալըքեսիրում փլուզվել են մի քանի շենքեր, անջատվել է էլեկտրականությունը։ 

Վիրավորվել է 19 մարդ, հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարարը։

«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ին մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ` կիրակնօրյա կեղծ պատարագից Փաշինյանը վերադարձել է ծայրահեղ նյարդայնացած: Ըստ աղբյուրի` հասկացել է, որ ոչ թե ընդամենը շոուն չստացվեց, այլ իրականացավ վատթարագույնը, որի մասին կարելի էր միայն մտածել՝ ինքն իրեն դրեց ծիծաղելի վիճակում:

Նախ, որեւէ լուրջ ռեակցիա Եկեղեցուց եւ ընդդիմությունից չեղավ, որ մարդ բռնեին՝ շոուի երկրորդ սերիա սարքելու համար: Եկեղեցին բավարարվեց միայն կարգալույծ քահանայի «պատարագն» անօրինականություն որակելով, ու զուգահեռաբար Վեհափառի անցկացրած պատարագը ցույց տվեց, թե իրականում ում հետ են հավատացյալները:

Երկրորդը, Փաշինյանն իր աչքով տեսավ, որ բացի հրամանի ուժով բերվածներից, քչերին հետաքրքրեց այդ «պատարագն էլ, իր մասնակցությունն էլ: «Ավենավատը սեփական թիմակիցների հիմնական մասի կողմից անտեսվելն էր. անգամ ամենամերձավորներից շատերը մտքներով անգամ չանցկացրին այդ խաղի մեջ մտնել՝ հասկացնելով, որ ինքն է մտել դրա տակ, թող հիմա ինքն էլ տակից դուրս գա:

Իհարկե, նյարդայնացել, ոմանց վրա գոռացել է, ոմանց՝ սպառնացել: Բայց նաեւ հասկանալով, որ դա բան չի փոխում: Հաշվի առնելով, որ թիմի միջին եւ ստորին օղակներում գնահատումն ավելի վատ է:

Բոլորն էլ ունեն ծանոթ-հարեւան–բարեկամ, եւ հիմա նրանց երեսով են տալիս՝ էս ի՞նչ սրբապղծության մեջ եք մտել:

Ու նրանք պատասխան չեն գտնում: Եթե մինչ այս կարողանում էին գոնե արդարանալ, թե՝ Կաթողիկոսին փոխել է պետք, հիմա արդեն այլ հարցերի են բախվում՝ օրինական կաթողիկոսին փոխենք, որ այս ապօրինությա՞նը նստեցնի Էջմիածնում»,-ասում է աղբյուրը:

Կարճ ասած, չստանալով որեւէ բան, Փաշինյանն ինքն իրեն մտցրեց մի փակուղի, որտեղից մեր զրուցակիցն էլ ելք չի տեսնում. «Հիմա, եթե գնա Վեհափառին կալանավորելու, ընդամենը նրա հեղինակությունն է կտրուկ բարձրացնելու: Եթե քայլ չկատարի, այս վիճակն ինչքա՞ն կարող է շարունակել:

Չի աշխատում նաեւ հոգեւորականներին քննչականների դուռը քարշ տալը. դա միայն ավելի ու ավելի է հանրությանը նյարդայնացնում: Իրավապահներն էլ իրենց հերթին են կատաղած, թե ամեն անգամ մի բան մոգոնում է, իրենց էլ հետը վատամարդ սարքում:Կարող է նաեւ նահանջել, բայց դա վատագույն տարբերակն է:

Ասում են, փորձել է նաեւ այս մասին Հռոմի պապի հետ խոսել, բայց բախվել է անտարբերության` հասկանալով, որ Վատիկանում եւս ծայրահեղ վատ են նայում նման արարքներին:

Ռուսական եկեղեցուց էլ ռեակցիան ծանր էր: Թե այս պատմությունն ուր կհասցնի, հիմա կդժվարանամ ասել: Բայց մեկ բան հաստատ է՝ հիմա 2018 թիվը չէ»,-ասաց աղբյուրը»։

«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ում լուսաբացները խաղաղ չեն, ներքին պառակտումը հասել է պիկին կիրակի օրը, երբ թիմակիցներին կուսակցության գրասենյակի պատասախանատուները ասել են, որ պարտադիր կերպով պետք է մասնակցեն կարգալույծ հոգեւորականի մատուցած «պատարագին»։

Ասում են՝ գրեթե համատարած, հատկապես մայրաքաղաքի կուսակցականները, հրաժարվել են՝ ասելով. «Այ էդ մի հարցում մենք չկանք»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ֆոտո

Սևանը «Գյոյչա» անվանելը ամենակառուցողական ձևակերպումը չէ․ Միրզոյանի արձագանքը Ալիևին

ԱՄՆ-ում բեռնատար ինքնաթիռի վթարի հետևանքով 7 մարդ է զոհվել

ԱՄՆ-ն առաջարկում է ՄԱԿ-ին վերացնել Ահմեդ ալ-Շարաայի դեմ պատժամիջոցները՝ Վաշինգտոն այցին ընդառաջ

Նյու Յորքը կմնա ներգաղթյալների քաղաք. Մամդանին՝ Թրամփին

Ուկրաինան խորտակվող Եվրոպայի պարանոցին կախված քար է․ Զախարովա

Մենք չենք կիսում ընկալումը, թե մեր Սահմանադրության մեջ Ադրբեջանի համար մտահոգիչ որևէ դրույթ կա, հետևաբար չենք ընդունում սա որպես բանակցային օրակարգ. Միրզոյան

Հեգսեթը հայտարարել է թմրանյութեր տեղափոխող հերթական նավակի ոչնչացման մասին

Սերժ Սարգսյանի գործով հերթական դատական նիստը՝ հակակոռուպցիոն դատարանում (ուղիղ)

Վիզաների ազատականացման գործընթացը կարևոր փուլ է մտնում. ՆԳՆ

Հարգելի՛ Վրաստանի կառավարություն, դուք ձեր ժողովրդին չեք մոտեցնում ԵՄ-ին, այլ ավելի եք հեռացնում նրանց. ԵՄ հանձնակատար

Տեղումներ չեն սպասվում. եղանակի տեսություն

ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել 2026 թվականի «գլխագինը». «Ժողովուրդ»

Ես չեմ տեսնում խաղաղություն, ուղղակի չեմ տեսնում. Սերժ Սարգսյան

Հայաստանը և Թուրքիան համաձայնության են եկել ավելացնել չվերթների քանակը. Միրզոյան

ԱՄՆ ամենածանրաբեռնված օդանավակայաններից մեկում բոլոր չվերթները դադարեցվել են ռումբի սպառնալիքի պատճառով