Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Լեհաստանը չի պատրաստվում խզել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Այս մասին Կիև կատարած այցի ընթացքում հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին:
«Դիվանագիտության մեջ կապերը պահպանվում են ոչ միայն ընկերների, այլև մրցակիցների հետ։ Այդ պատճառով ես առայժմ դիվանագիտական հարաբերությունների խզման հիմքեր չեմ տեսնում», – հայտարարել է նա։
Ուկրաինան չի պատրաստվում որևէ տարածքային զիջման գնալ՝ Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու նպատակով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ելույթ ունենալով Yes 2025 ամենամյա համաժողովում։
Զելենսկին ընդգծել է, որ նման քայլը ոչ միայն չի կանգնեցնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, այլև կվտանգի ամբողջ Եվրոպայի անվտանգությունը։
«Երբ մենք խոսում ենք Ուկրաինայում մեզ համար անվտանգության երաշխիքների մասին, իրականում դրանք անվտանգության երաշխիքներ են ամբողջ Եվրոպայի համար։ Սա արդեն ակնհայտ է։ Հիմա նույնիսկ սովորական է»,– նշել է Զելենսկին։
Նա նաև ընդգծել է Չինաստանի դերի կարևորությունը և կոչ արել գտնել ազդեցության մեխանիզմներ Պեկինի վրա, որպեսզի վերջինս օգտագործի իր հնարավորությունները Ռուսաստանի նկատմամբ։
«Մենք պետք է միջոց գտնենք Չինաստանի վրա ազդելու համար, որպեսզի նրանք կիրառեն իրենց ազդեցությունը Ռուսաստանի վրա՝ հանուն պատերազմի ավարտի»,– հավելել է Ուկրաինայի նախագահը։
Հայաստանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քվեարկության ընթացքում սատարել է պաղեստինյան հարցի խաղաղ կարգավորման եւ հակամարտության երկպետական լուծման վերաբերյալ Նյու Յորքի հռչակագրին հավանություն տվող բանաձեւին։
Բանաձևն ընդունվել է 142 կողմ, 10 դեմ և 12 ձեռնպահ ձայներով: Փաստաթղթին դեմ են քվեարկել ԱՄՆ-ը, Իսրայելը, Հունգարիան, Արգենտինան, Պալաուն, Նաուրուն, Միկրոնեզիան, Պապուա Նոր Գվինեան, Պարագվայը և Տոնգան:
Գերմանիայի ռազմաօդային ուժերն արդեն սկսել են Լեհաստանի օդային տարածքի պարեկությունը ռուսական անօդաչու թռչող սարքերի կողմից Լեհաստանի օդային տարածքը խախտելու միջադեպից հետո: Այս մասին Բեռլինում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:
«Դա արդեն իրականացվում է: Գերմանիայի ռազմաօդային ուժերը երեկ երեկոյան որոշել են գործողության ընդգրկույթը», – պաշտպանության նախարարության ներկայացուցչի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Իր հերթին, Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Կոռնելիուսը, պատասխանելով այն հարցին՝ արդյոք Գերմանիայի կառավարությունը համաձայն է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքի հետ, թե Լեհաստանում անօդաչու թռչող սարքերի հետ կապված միջադեպը կարող էր սխալի պատճառ լինել, ասել է, որ «Գերմանիայի կառավարությունը ղեկավարվում է ՆԱՏՕ-ի գնահատումներով»:
«Այդ վերլուծությունը դեռևս շարունակվում է, – նշել է նա: – Գերմանիայի կառավարությունը և ՆԱՏՕ-ն ներկայում կասկածներ չունեն անօդաչու թռչող սարքերի ռուսական ծագման վերաբերյալ»:
Ռուսաստանի և Բելառուսի զինված ուժերը սկսել են «Запад-2025» համատեղ լայնածավալ ռազմավարական զորավարժությունները: Զորավարժությունների նպատակն է փոխգործակցության մշակումը՝ Միութենական պետության սահմաններին սպառնալիքները չեզոքացնելու և իրավիճակը կայունացնելու համար, РБК-ին հայտնել են կազմակերպիչները:
Զորավարժությունների շրջանակում երկու երկրների զինվորականները կիրականցնեն համատեղ գործողություններ՝ ռազմական անվտանգությունն ապահովելու և խաղաղությունը պահպանելու համար: Գործնական զորավարժությունները կանցկացվեն Բելառուսի և Ռուսաստանի զորավարժարաններում, ինչպես նաև Բալթիկ և Բարենցի ծովերի ջրատարածություններում:
Զորավարժությունները կտևեն սեպտեմբերի 12-16-ը: Դրանց ընթացքում զինծառայողները կվարժեցնեն միջուկային զենքի և ռուսական նոր «Орешник» համակարգերի կիրառման պլանավորումը, որոնք Բելառուսում պետք է տեղակայվեն մինչև 2025 թվականի վերջը:
Նման զորավարժություններ անցկացվում են չորս տարին մեկ՝ 2009 թվականից ի վեր: Ներկայիս զորավարժություններ թեման է «Զորքերի (ուժերի) խմբերի կիրառումը Միութենական պետության ռազմական անվտանգությունն ապահովելու շահերից ելնելով»: Դրանց նպատակն է ստուգել, թե որքանով են Ռուսաստանը և Բելառուսը պատրաստ ապահովելու Միութենական պետության ռազմական անվտանգությունը և ունակ հետ մղելու հնարավոր ագրեսիան։
Մենք գործարկում ենք Կրասնոդարից դեպի արտասահման ուղիղ չվերթներ, դրա մասին հայտնել է «Аэрофлот»-ը։
«Սեպտեմբերի 26-ից մենք ամենօրյա չվերթներ կսկսենք դեպի Երևան և Ստամբուլ։
Հոկտեմբերի 8-ից չվացուցակում կհայտնվեն դեպի Դուբայ ուղիղ չվերթները՝ շաբաթական երկու անգամ»,- նշել են ընկերությունում։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ սեպտեմբերի 12-ին Երևանում տեղի է ունեցել հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչներ՝ դեսպան Սերդար Քըլըչի և ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի մասնակցությամբ բանակցությունների վեցերորդ փուլը, հաղորդում է թուրքական լրատվամիջոցը։
Կողմերը հաստատել են նախորդ հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունները և քննարկել են 2022 թվականի հուլիսի 1-ին սահմանային անցակետերի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման քայլերը։ Որոշվել է արագացնել դրանց բացման գործընթացը։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Կարս-Գյումրու երկաթուղային գծի և էլեկտրական միջկապակցման գծի վերականգնման և շահագործման հանձնման թեմային։ Երկու երկրների իրավասու մարմինները տեխնիկական աշխատանքներ կիրականացնեն։
Մարդասիրական ոլորտում համագործակցությունն ամրապնդելու համար կողմերը համաձայնել են մշակել ակադեմիական և մշակութային նախագծեր։ Մասնավորապես, դա վերաբերում է ուսանողներին կրթաթոշակների տրամադրմանը և Մետաքսի ճանապարհի կամրջի (Անի) համատեղ վերականգնմանը։
Բացի դրանից, Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչները համաձայնության են եկել 2026 թվականի ամռանից նոր չվերթների բացման նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ՝ օդային երթևեկությունն ընդլայնելու նպատակով։
Հանդիպման ավարտին կողմերը հաստատել են հարաբերությունների կարգավորման գործընթացն առանց նախապայմանների շարունակելու իրենց հանձնառությունը։
ԵԱՀԿ 37 մասնակից պետությունները հայտարարություն են տարածել, որում մտահոգություն են հայտնել Վրաստանում վերջին զարգացումների և մարդու իրավունքների վիճակի վատթարացման վերաբերյալ։
Հայտարարությունը ստորագրել են Մեծ Բրիտանիան, Ալբանիան, Ավստրիան, Բելգիան, Բոսնիա և Հերցեգովինան, Կանադան, Խորվաթիան, Չեխիան, Կիպրոսը, Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հունաստանը, Իսլանդիան, Իռլանդիան, Իտալիան, Լատվիան, Լիխտենշտեյնը, Լյուքսեմբուրգը, Չեռնոգորիան, Մալթան, Մոլդովան, Նիդեռլանդները, Հյուսիսային Մակեդոնիան, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Սլովենիան, Իսպանիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ուկրաինան, Միացյալ Թագավորությունը և Լիտվան։
ԵԱՀԿ գործող նախագահին ուղղված հայտարարությայն մեջ ընդգծված է այն մտահոգությունը, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը չի կարողանա դիտարկել հոկտեմբերի 4-ի ընտրությունները։ Նաև հիշատակված են իշխանությունների վարած քաղաքականությունը քննադատողների նկատմամբ «Վրացական երազանք»-ի իրականացրած ճնշումները։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
Բրազիլի ղեկավարությանը չեն անհանգստացնում ԱՄՆ-ի հնարավոր պատժամիջոցները՝ հանրապետության Դաշնային գերագույն դատարանի կողմից Բրազիլի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի նկատմամբ 27 տարվա ազատազրկման դատավճռից հետո: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան:
«Անհանգստություն չկա: Ես չեմ վախենում», – հայտարարել է Լուլա դա Սիլվան տեղական Band հեռուստաալիքին տված հարցազրույցում: – Մի երկրի նախագահը չի կարող միջամտել մեկ այլ ինքնիշխան պետության որոշումներին: Եթե նա նույնիսկ որոշի ձեռնարկել ինչ-որ գործողություններ, ապա դա միայն իր խնդիրը կլինի»:
Լուլա դա Սիլվան նաև ընդգծել է, որ ոչ մի կասկած չկա, որ Բոլսոնարուն, իրոք, մտադիր էր պետական հեղաշրջում կազմակերպել՝ 2023 թ. հունվարին հանրապետության գործող ղեկավարի պաշտոնակալությունը թույլ չտալու նպատակով:
«Նախկին նախագահն իր լիազորությունների ամբողջ ժամկետի ընթացքում վարկաբեկել է (ժողովրդավարական) ինստիտուտները», – նշել է նա:
Բրազիլի ղեկավարը նաև դատապարտել է Էդուարդու Բոլսոնարուի՝ Բրազիլի Կոնգրեսի դաշնային պատգամավորի և նախկին նախագահի որդու գործողությունները՝ ԱՄՆ ղեկավարությանը Բրազիլի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչեր անելու համար:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը նախկինում աջակցություն էր հայտնել Բոլսոնարուին և 50% մաքսատուրքեր սահմանել Բրազիլի նկատմամբ, նշել է, որ այդ վճիռը «շատ վատ է Բրազիլի համար»։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Բոլսոնարուի դատավճիռն անվանել է «վհուկների որս» և խոստացել, որ ԱՄՆ-ն «համապատասխան ձևով կարձագանքի» դրան:
Մարդու իրավունքների խախտող Ալեքսանդր դե Մորաեսի (Բրազիլիայի Գերագույն դաշնային դատարանի նախարար - խմբ.) քաղաքական հետապնդումները շարունակվում են, քանի որ նա և Բրազիլիայի Գերագույն դատարանի մյուս անդամները անարդարացիորեն որոշում են ընդունել ազատազրկել նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոյին: Դրա մասին սոցիալական ցանցերում գրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
«Միացյալ Նահանգները համապատասխանաբար կարձագանքի այդ վհուկորսին»,-ընդգծել է պետքարտուղարը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բրազիլիայի նախկին նախագահ Բոլսոնարոն դատապարտվել է 27 տարվա ազատազրկման: