Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հետ եռակողմ հանդիպման իր պատրաստակամության մասին՝ ցանկացած տեղ՝ բացի Ռուսաստանից և Բելառուսից, հաղորդում են ԶԼՄ-ները։
Նա պարզաբանել է, որ պատրաստ է հանդիպել Հունգարիայում, եթե այդ իրադարձությունը խաղաղություն կբերի Ուկրաինային։
«Եթե եռակողմ հանդիպումը պատերազմի ավարտի մասին է, ապա մենք պատրաստ ենք՝ անկախ նրանից, թե որտեղ։ Ամեն դեպքում՝ ոչ Ռուսաստանի Դաշնությունում, իհարկե, և անկասկած՝ ոչ Բելառուսում», - ասել է Զելենսկին։
Ավելի վաղ Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կհամաձայնվեն դեմ առ դեմ հանդիպման մասին ավելի շուտ, քան Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպմանը։ Նա պնդել է, որ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգներն ավելի մոտ են համաձայնության, քան Ուկրաինան։ Պատգամավորը նշել է, որ Կիևը զգալի ճնշման տակ է Եվրոպայի կողմից։ Չեպան կարծում է, որ շատ դժվար է Զելենսկուին բաժանել իր եվրոպացի գործընկերներից։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը դատական հայց է ներկայացնում Սահմանադրական դատարան՝ երեք խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունները անօրինական ճանաչելու համար։ Այս մասին գրումէ «Ազատություն»-ը:
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին է այսօր այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել՝ ընդգծելով՝ «Փոփոխությունների համար կոալիցիան», նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժումը» և «Հզոր Վրաստան» դաշինքը ունեն արևմտամետ հայացքներ և երեքն էլ «իրական սպառնալիք են սահմանադրական կարգի համար:
«Վրացական երազանքը» խզել է երկրի երբեմնի ջերմ հարաբերությունները Եվրամիության հետ՝ սառեցնելով Վրաստանի՝ դաշինքին անդամակցության շուրջ բանակցությունները և մեղադրելով Բրյուսելին Թբիլիսիում հեղափոխություն պլանավորելու մեջ։ ԵՄ-ն հերքել է մեղադրանքները։
Միաժամանակ «Վրացական երազանքը» հայտարարել է, որ դեռևս ցանկանում է միանալ դաշինքին, բայց միայն այն դեպքում, եթե կարողանա պահպանել խաղաղությունը Ռուսաստանի հետ։
Այս տարվա սկզբին խորհրդարանն ընդունեց օրենք, որը հեշտացնում է քաղաքական կուսակցությունների արգելքը։
Լիտվան պատրաստ է արգելափակել տարանցումը Ռուսաստանի Կալինինգրադի մարզ՝ ելնելով ազգային անվտանգության նկատառումներից: Այս մասին լիտվական ազգային ռադիոյին (LRT) հայտնել է երկրի արտաքին գործերի նախարար Կյաստուտիս Բուդրիսը:
Ինչպես ընդգծել է Լիտվայի ԱԳ նախարարը, տարանցման արգելափակումն «ամենևին չպետք է բացառել»։
Կալինինգրադ տարանցումն իրականացվում է ԵՄ-ի և Ռուսաստանի միջև գործող համաձայնագրի և դրանում ամրագրված պարտավորությունների հիման վրա։ Սակայն, ինչպես հայտարարում է Բուդրիսը, «պետությունը կարող է բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել իր անվտանգությունն ապահովելու համար, եթե դրա կարիքը կա»։
Ավելի վաղ Վիլնյուսը Մինսկին ծանուցել էր լիտվա-բելառուսական սահմանն «անորոշ ժամկետով» փակելու մասին։ Անցյալ շաբաթ Լիտվան երեք անգամ ժամանակավորապես դադարեցրել էր Բելառուսի հետ սահմանային անցակետերում ձևակերպումը, քանի որ ծառայություններն արձանագրել էին Բելառուսի տարածքից մաքսանենգ ապրանքներով օդերևութաբանական զոնդերի ժամանում։ Աշխատանքն էր դադարեցրել նաև Վիլնյուսի օդանավակայանը։
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Պամելա Քոուլին:
Փաշինյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունների հետևողական զարգացման։
Զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական կապերի խթանմանը, մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների առաջմղմանը, ինչպես նաև այլ ուղղություններով փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր։ Միաժամանակ, կողմերը կարևորել են երկկողմ հարաբերությունները ռազմավարական երկխոսությունից դեպի ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելը։
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ու խաղաղության հաստատմանը, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը միտված քայլերին։
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Այսօր 44-օրյա պատերազմի անմահ հերոս Գևորգ Ջավախյանի (Ոսկե Գևի) հիշատակման օրն է:
Գևորգն ու մեր մյուս նվիրյալները ոսկե սերնդի այն ներկայացուցիչներն էին, ովքեր առաջինն իրենց վրա ընդունեցին պատերազմի ծանր ու դաժան հարվածները` ընկան հայրենիքի պաշտպանության առաքելությունն իրականացնելիս:
Հավերժ փառք և խոնարհում հայրենիքի ազատագրման ու պաշտպանության համար նահատակվածներին:
Հավերժ փառք մեր հերոսներին»:
ՆԳ նախարարությունը չորս հենասյունային ուղղություններից Պարեկային ծառայության համալրման նպատակով հայտարարում է ընդունելություն։
Ընդունելության համար կարող են դիմել առնվազն միջնակարգ կրթություն և 155 սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք իրենց առողջական վիճակով և ֆիզիկական պատրաստականությամբ ունակ են կատարելու ոստիկանության ծառայողի պարտականությունները:
Ընդունելություն-մրցույթի համար սահմանվել է 250 տեղ` Պարեկային ծառայության մայրաքաղաքի և մարզերի ստորաբաժանումների համար:
«Ոստիկանության ծառայող չհանդիսացող անձանց ընդունելությունն իրականացվում է «Ոստիկանական գործ» մասնագիտության «Պարեկ» որակավորմամբ նախնական մասնագիտական կրթական ծրագրով: Ուսուցումն իրականացվում է առկա ուսուցման ձևով, պետական պատվերի շրջանակներում (անվճար): Շրջանավարտներին շնորհվում են ոստիկանության կոչումներ, և նրանք նշանակվում են ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պաշտոններում, ծառայության վայրերը` Երևան քաղաքը և ՀՀ մարզերը:
«Ոստիկանության ծառայողների մրցույթն իրականացվում է «Պարեկ» որակավորմամբ նախնական մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչի բովանդակությանը համապատասխանող լրացուցիչ կրթական ծրագրով: Ուսուցումն իրականացվում է առկա ուսուցման ձևով, անվճար: Վերապատրաստման դասընթացներն ավարտած ոստիկանության ծառայողներին տրվում է սահմանված նմուշի վկայական, առնվազն պահպանվում է նրանց կոչումը, և նրանք նշանակվում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պաշտոններում։
Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՆԳՆ կրթահամալիրում (ք. Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա 29), 2025 թվականի հոկտեմբերի 27-ից դեկտեմբերի 12-ը ներառյալ (բացի շաբաթ և կիրակի օրերից)` ժամը 10.00-ից 13.00-ն և 14.00-ից 16.00-ն։
Ոստիկանության ծառայողները մրցույթին մասնակցելու համար զեկուցագրերը պետք է ներկայացնեն նշված ժամանակահատվածում։
Ընդունելություն-մրցույթի ստուգումները և հարցազրույցները կանցկացվեն 2026 թվականի փետրվարի 2-ից մարտի 6-ը ներառյալ»,- ասվում է հաղորդագրությունում։
Մանրամասները՝ հղմամբ։
Այսօր՝ հոկտմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:25-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան Մ4 ավտոճանապարհի 12,5 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 53-ամյա Դավիթ Ս.-ի վարած «Isuzu» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Հակոբ Բ.-ի վարած «Lada Priora» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։
Բախման հետ «Isuzu»-ն կողաշրջվել է՝ մասամբ փակելով երթևեկելի գոտին:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Վարորդները ենթարկվում են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Բախման հետ «Isuzu»-ն կողաշրջվել է՝ մասամբ փակելով երթևեկելի գոտին: