ArmNews
Նոյեմբերի 05, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Հոկտեմբերի 27-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այդ օրը՝ ժամը 09:20-ի սահմաններում, ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ խոշոր չափի գողություն է տեղի ունեցել Դավիթ Բեկի փողոց թիվ 54/1 հասցեում գործող «Գրագսման» ՍՊԸ-ում: 
 
Պարզվել է, որ ժամը 05:30-ից մինչև 09:00-ն ընկած ժամանակահատվածում կոտրել են նշված ՍՊԸ-ի աշխատասենյակներից մեկի դռան փականը, ապա մտել ներս և այնտեղ եղած 2 չհրկիզվող պահարանները բացել են և այնտեղից գողացել մոտ 14 միլիոն դրամ: 
 
Դուրս գալիս կոտրել են նաև գույքը: 
 
Դեպքի փաստով «անձնական ունեցվածքի գողություն» հատկանիշներով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին: 

Ստամբուլի արևելյան հատվածում 6 հարկանի շենք է փլուզվել, փլատակներում կարող է լինել 5 հոգուց բաղկացած ընտանիք։ Այս մասին հայտնում է AHaber հեռուստաալիքը։ 

«Վեցհարկանի շենքը փլուզվել է Գեբզեի շրջանում՝ դեռեւս չպարզված պատճառով։ Փլատակներում կարող է լինել 5-6 հոգուց բաղկացած ընտանիք, այդ թվում՝ երեխաներ»,-հայտնել է հեռուստաալիքը։

Քաղաքապետը հաստատել է, որ այնտեղ բնակվել է երկու ընտանիք՝ ընդհանուր թվով 7 մարդ, և նրանց գտնվելու վայրը դեռ հայտնի չէ:

Նշվում է, որ շենքը փլուզվել է տեղական ժամանակով առավոտյան ժամը 7-ին, երբ բնակիչների մեծ մասը տանն էր: Հայտնի է նաև, որ մոտակայքում մետրոյի գծի անցկացման աշխատանքներ են տարվել։

Փրկարարական գործողությունները շարունակվում են: Հարակից շենքերի բնակիչներին ժամանակավորապես տարհանել են անվտանգ տարածք։

Մոսկվայի մարզի Կոլեդինո գյուղի պահեստային համալիրում աշխատող 96 անօրինական աշխատանքային միգրանտներ կարտաքսվեն Ռուսաստանից, ոստիկանները նրանց նկատմամբ կազմել են 142 վարչական արձանագրություն: Այս մասին հայտնել է ՌԴ ՆԳՆ Մոսկվայի մարզի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Տատյանա Պետրովան։

«Ստուգայցի արդյունքում վարչական պատասխանատվության են ենթարկվել 96 աշխատանքային միգրանտներ Ասիայի, Լատինական Ամերիկայի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներից։ Նրանց նկատմամբ կազմվել է 46 արձանագրություն՝ Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու ռեժիմը խախտելու և 96-ը՝ Ռուսաստանի տարածքում ապօրինի աշխատանքային գործունեություն իրականացնելու համար», - ասել է Պետրովան։

Նա նշել է, որ յուրաքանչյուր իրավախախտի նկատմամբ սահմանվել է 5 հազար ռուբլի վարչական տուգանք, ինչպես նաև երկրից հետագա հարկադիր արտաքսում:

Պետրովան նաև նշել է, որ ոստիկանները լրացուցիչ միջոցառումներ են իրականացնում՝ ուղղված օտարերկրյա քաղաքացիների աշխատանքը ապօրինի օգտագործած գործատուին վարչական պատասխանատվության ենթարկելուն։

Սոցիալական տարբեր կայքերում բազմաթիվ են տարատեսակ, այսպես ասած՝ գայթակղիչ հայտարարությունները, որոնցով քաղաքացիներին առաջարկում են կատարել արտարժույթի՝ մասնավորապես ռուբլու փոխանակում՝ առավել բարձր արժեքով, քան տարադրամի փոխանակման կետերում։

Խարդախության սխեման հետևյալն է.

Հանցավորները նախ վարձում են թանկարժեք ավտոմեքենա, որի վարորդին պատվիրում են գնալ երկկողմանի ելումուտ ունեցող առևտրի որևէ կենտրոնի տարածք։ Արտարժույթ փոխանակել ցանկացող անձին ևս խնդրում են մոտենալ նույն վայր։ Հեռախոսակապի միջոցով հանդիպեցնում են վարձույթով ավտոմեքենայի վարորդին և արտարժույթ փոխանակել ցանկացող անձին, որին հանցավորը նախապես ասած է լինում, թե ինքն իբր շատ զբաղված է և գումարը կվերցնի իր մտերիմը՝ նկատի ունենալով վարորդին, որը առևտրի կենտրոնի տարածքում կփոխանակի գումարն ու կվերադառնա, ուստի անհրաժեշտ է գումարը տալ նրան ու սպասել ավտոմեքենայում։ Վարորդը վերցնում է փոխարկվող գումարը, մտնում է առևտրի կենտրոն և չի վերադառնում։ Խարդախի ծուղակում հայտնված անձը, թանկարժեք ավտոմեքենայում սպասելով, չի էլ մտածում, որ դա վարձույթով վերցված է կամ էլ վարորդն ամենևին էլ հանցավորի մտերիմը չէ։ Այսպիսով՝ քաղաքացին չի ստանում իրեն հասանելիք գումարը՝ մնալով ձեռնունայն։

Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք կատարել արտարժույթի փոխանակում միայն ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ ֆինանսների նախարարության կողմից լիցենզավորված արժութային գործակալների միջոցով՝ խարդախության զոհ չդառնալու համար։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Պակիստանը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Աֆղանստանի հետ երկարաժամկետ հրադադարի շուրջ բանակցությունները «ընդունելի լուծման չեն հանգեցրել»՝ զգուշացնելով, որ քայլեր կձեռնարկի «իր ժողովրդին պաշտպանելու համար», հաղորդում է AFP-ն։ 

Պակիստանը և Աֆղանստանը բանակցություններ են վարում Ստամբուլում, որոնք ուղղված են խաղաղության հաստատմանը՝ հարավասիական հարևանների միջև վերջին տարիների ամենաարյունալի սահմանային բախումներից հետո։

Բռնությունները, որոնց հետևանքով զոհվել է ավելի քան 70 մարդ, իսկ հարյուրավորները վիրավորվել, սկսվել են Քաբուլում հոկտեմբերի 9-ին տեղի ունեցած պայթյուններից հետո, որոնց համար «Թալիբան»-ի իշխանությունները մեղադրել են Պակիստանին։ 

«Ցավոք, աֆղանական կողմը ոչ մի երաշխիք չի տվել, շարունակել է շեղվել հիմնական հարցից և դիմել է մեղադրանքների, պատասխանից խուսափելու ու հնարքների», - հայտարարել է տեղեկատվության նախարար Աթաուլլա Թարարը X հեռուստաալիքի եթերում՝ Կատարի և Թուրքիայի միջնորդությամբ քառօրյա բանակցություններից հետո: «Այսպիսով, երկխոսությունը չի հանգել որևէ ընդունելի լուծման»։ 

Թարարն ասել է, որ Պակիստանը Աֆղանստանի հետ փոխգործակցում է խաղաղության ոգով, սակայն Քաբուլին մեղադրել է «հակապակիստանյան ահաբեկիչներին անփոփոխ կերպով աջակցելու» մեջ։

«Մենք կշարունակենք ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները, որոնք անհրաժեշտ են մեր ժողովրդին ահաբեկչության սպառնալիքից պաշտպանելու համար», - հավելել է նա՝ խոստանալով «ոչնչացնել ահաբեկիչներին, նրանց ապաստանները, նրանց հանցակիցներին»։ 

Երկու երկրների միջև հարաբերությունները, որոնք ունեն 2600 կիլոմետրանոց սահման, վերջին տարիներին սրվել են Իսլամաբադի մեղադրանքների պատճառով, որ Աֆղանստանը ապաստան է տալիս Պակիստանում հարձակումներ իրականացնող զինյալ խմբավորումներին։ 

Մեկ շաբաթվա ընթացքում բռնության հետևանքով առնվազն 50 խաղաղ աֆղան բնակիչ է զոհվել ևս 447 վիրավորվել է, երկուշաբթի օրը AFP գործակալությանը հայտնել են Աֆղանստանում Միավորված ազգերի կազմակերպության առաքելությունից։ 

Հոկտեմբերի 12-ին Պակիստանի զինված ուժերը հայտարարել են 23 զոհված և 29 վիրավոր զինծառայողների մասին՝ առանց քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին մանրամասներ հաղորդելու։

Ձեզ եմ ներկայացնում մի շարք գերատեսչությունների 2026 թվականի բյուջեի նախագծով նախատեսված առաջարկվող միջոցների հատկացումը։ Արդարադատության նախարարությանը 2026 թվականին առաջարկվում է հատկացնել 24 մլրդ 3 մլն դրամ, որը 187 մլն դրամով ավելին է, քան նախորդ, այսինքն՝ 2025 թվականի բյուջեով նախատեսված գումարը։ Այս մասին Ազգային ժողովում ասել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:   

«Երկրորդ գերատեսչությունը Բարձրագույն դատական խորհուրդն է, որտեղ առաջարկում ենք հատկացնել 16 մլրդ 845 մլն դրամ, որը 308 մլն դրամով ավելի քիչ է, քան 2025 թվականին նախատեսված բյուջեն։ 

Պետական վերահսկողության ծառայությանն առաջարկում ենք հատկացնել 168 մլն դրամով ավել կամ 1 մլրդ 102 մլն դրամ: Սա պայմանավորված է որոշ ֆունկցիաների պետական վերահսկողության ծառայություն տեղափոխման և հաստիքների ավելացման հանգամանքով:

Չեմ էլ ուզում արձագանքել էդ խայտառակությանը. Սերժ Սարգսյանը՝ Հովհաննավանքի կեղծ պատարագի մասին

 

Դավիթ Համբարձումյանը մնալու է մեր թեկնածուն իմփիչմենթի գործով՝ որպես վարչապետի թեկնածու: Այս մասին իր գործով դատական նիստից հետո ասել է 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:

 

«Դավիթ Համբարձումյանի մասով դատավճիռը դեռևս օրինական ուժի մեջ չի մտել, բնականաբար, փաստաբանները բողոքարկելու են, և այդ ընթացքում նրա բոլոր իրավունքները պաշտպանվում են»,- նշել է նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 29-30-ը աշխատանքային այցով կլինի Ֆրանսիայի Հանրապետությունում։

Այսօր վարչապետը կմասնակցի Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովին: Նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ։

Հոկտեմբերի 30-ին Ելիսեյան պալատում կկայանա վարչապետ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

Հայաստանի դատական համակարգը քաղաքականացված է, դատավճիռները կախված են մի անձի կամքից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ակնհայտ է, որ Դավիթ Համբարձումյանի մասով որևէ լուրջ ապացույց չի ներկայացվել, այդ հոդվածով աննախադեպ ժամկետ են կիրառել, դա նրա համար է, որ համաներումը չազդի պատժի չափի վրա»,-հավելել է նախագահը։

Լրագրողի այն հարցին, թե ինչու միջազգային կազմակերպությունները ձայն չեն հանում՝ տեսնելով Հայաստանում կատարվող իրադարձությունները, Սերժ Սարգսյանը պատասխանեց․

«Շատ պարզ է, որովհետև նրանք սատարում են այսօրվա իշխանություններին»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ֆոտո

ՀՀ քաղաքացիներն օտարերկրյա վարորդական վկայականով 3 ամսից ավելի վարելու դեպքում կտուգանվեն

Պուտինը ստորագրել է ամբողջ օրացուցային տարվա ընթացքում բանակ զորակոչվելու մասին օրենքը

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի օրակարգում ընդգրկված են ապօրինաբար ազատազրկված եկեղեցականների և հայորդիների նկատմամբ ընթացող իրավական գործընթացներին առնչվող հարցեր

ՌԴ նախագահն Ալեքսանդր Նևսկու շքանշան է շնորհել Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին

Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Հայաստանում Ֆրանսիայի Արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինիեին

Սըր Դեյվիդ Բեքհեմ. Ֆուտբոլի լեգենդը վերջապես ասպետի կոչում ստացավ թագավորից

Նոր խոշոր կողոպուտ՝ Փարիզում․ ինչ են կողոպտել գողերը հիմա

Ամբողջովին կապույտ ներկված կտավը վաճառվել է գրեթե 20 միլիոն դոլարով

Երբ զանգահարում և ներկայանում են ԱԱԾ, ԿԲ կամ որևէ այլ բանկի աշխատակից և պահանջում են ձեր բանկային հաշիվներից հանել գումարը և իրենց տրամադրած հաշվեհամարին լիցքավորել, մի վստահեք․ ՆԳՆ

Գյումրեցի ծանրորդ Գարիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

Արևմուտքը սկսել էր Ուկրաինայի բանակի պատրաստությունը Ռուսաստանի դեմ պատերազմին դեռ մինչև CВО-ի սկիզբը

Որ երկրները կարող են անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը

Գերմանիայի մի քանի աքաղաքներ կչեղարկեն Սուրբ Ծննդյան տոնավաճառները. Bild

Բելգիայում գողացել են միլիոնավոր բաժանորդների, այդ թվում՝ եվրոպացի պաշտոնյաների հեռախոսների տվյալները

ԱՊՀ երկրները համատեղ սերիալ կնկարահանեն