Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Ռենե Զելվեգերի մարմնավորած պաշտամունքային հերոսուհի Բրիջիթ Ջոնսի պատվին Լոնդոնի Լեսթեր հրապարակում բրոնզե արձանի կտեղադրվի: Հուշարձանի ստեղծման աշխատանք ներով զբաղվում է Working Title պրոդյուսերական ընկերությունը:
Բացման արարողությունը, ինչպես սպասվում է, կլինի մեծ շուքով, որին կմասնակցի անձամբ Ռենեն, ինչպես նաև Սալի Ֆիլիպսը, Լեո Վուդոլը և Չիվետել Էջիոֆորը, որոնք վերջին ֆիլմում մարմնավորել են Բրիջիթի սիրեկաններին։
Լեսթեր հրապարակում նախկինում տեղադրվել են Բեթմենի, Փեդինգթոնի, Մերի Փոփինսի և այլոց արձանները: Միջոցառումը համընկնում է «Բրիջիթ Ջոնսի օրագիրը» ֆիլմի 25-ամյակի հետ:
Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 29-ի ցերեկն առանձին շրջաններում, 30-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 30-ի գիշերն առանձին լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն թաց ձյան, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 29-30-ին կնվազի 6-9 աստիճանով, նոյեմբերի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Մայրաքաղաքում հոկտեմբերի 29-ի ցերեկը կլինի 19-21 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +12....+14 աստիճան։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը միակը չէ, որ իրավապահների տեսադաշտում է։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ առաջիկայում աղմկահարույց բացահայտումներ են սպասվում որոշ բուհերում, որտեղ, օպերատիվ գործողությունների արդյունքում, ի հայտ են եկել աղմկահարույց փաստեր։
Թե ինչ փաստերի մասին է խոսքը եւ որ համալսարաններում՝ այս պահին այն չենք հրապարակում՝ նախաքննությանը չվնասելու համար. կսպասենք զարգացումներին։
Հիշեցնենք, որ 2025թ. հոկտեմբերի 17-ին Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել էին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գեւորգյանը եւ պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը։
Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը տեղեկացրել էր, որ ռեկտորն ու պրոռեկտորը մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու եւ ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում եւ խարդախություն կատարելու, ինչպես նաեւ կաշառք ստանալու համար:
Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել էին նաեւ համալսարանի այլ աշխատակիցներ:
Արդյունքում՝ դատարանը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գեւորգյանի նկատմամբ կիրառել է տնային կալանք եւ որպես համակցված միջոց՝ 20 մլն դրամ գրավ։
Մանկավարժականի պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը չի կալանավորվել։
«Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ Հարությունյանի նկատմամբ կիրառել է այլընտրանքային խափանման միջոց՝ հաշվի առնելով, որ տվել է խոստովանական ցուցմունք»։
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Սյունիքի և Վայոց ձորի մարզերում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։
«ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։
ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հոկտեմբերի 30-ին և 31-ին ծառայություններ կմատուցվեն 30․10․2025, ժամը 13։00-17:00-ն Սյունիքի մարզի Քաջարան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 11:00-16:00-ն Վայոց ձորի մարզի Վայք համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, 31․10․2025, ժամը 10։00-14:00-ն Սյունիքի մարզի Գորայք համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։
Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ, իսկ տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են տեղում դիմումներ ներկայացնել։
Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ` կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։
Հոկտեմբերի 30-ին շրջիկ սպասարկման գրասենյակները կլինեն նաև Կոտայքի մարզի Չարենցավան և Արմավիրի մարզի Արագած համայնքներում՝ հոկտեմբերի 23-ին ընդունված դիմումների շրջանակներում փաստաթղթերը հանձնելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 25-ին Հովհաննավանքում, Ստեփան Ասատրյանի նախաձեռնությամբ կազմակերպված պատարագի ընթացքում, Արագածոտնի թեմի հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են եղել։
Հոգեւորականներից մեկին նստեցրել են մեքենա եւ վարել 100 մոտ մետր՝ Հովհաննավանքից անհասկանալի ուղղությամբ։
Տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 26-ին Նիկոլ Փաշինյանի՝ Հովհաննավանք գալուց եւ Ստեփան Ասատրյանի կազմակերպած պատարագին մասնակցելուց առաջ քաղաքացիական հագուստներով իրավապահները հսկողություն են իրականացրել Արագածոտնի թեմի տարբեր հոգեւորականների նստավայրերում, որպեսզի կանխեն նրանց հնարավոր այցը Հովհաննավանք։
Այս իրավիճակին զուգահեռ Փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ 2025թ. հոկտեմբերի 26-ին ոստիկանները փորձում էին Տեր Փառեն քահանա Առաքելյանին բերման ենթարկել, երբ քահանան վաղ առավոտյան գնում էր Սաղմոսավանք՝ Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցելու: Առաջին անգամ փորձ կատարեցին բերման ենթարկել Աշտարակ քաղաքում՝ Թեմի առաջնորդարանի շենքի դիմաց, սակայն երբ տեսան, որ ուղեկցող մարդիկ կան, հեռացան:
Ոստիկանների պնդումները («100 տոկոս գնալու ենք», «էդ անվիճելի է»), դադարեցին Տեր Փառենի համառության շնորհիվ, եւ իրավիճակը հանգուցալուծվեց, երբ նրանք համոզվեցին, որ քահանան գնում է Սաղմոսավանք, ոչ թե Հովհաննավանք:
Սակայն, մինչ Տեր Փառենին հավատացել ու հանգիստ են թողել, հոգեւորականներից մեկի դեպքում իրավիճակը առավել մտահոգիչ է եղել։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քաղաքացիական հագուստով անձինք (ըստ էության` իրավապահները) հոգեւորականի են մեքենայով առեւանգել։
«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ Տեր Եղիշե քահանա Բարսեղյանին քաղաքացիական հագուստով անձինք (ըստ էության՝ իրավապահները) մեքենա են նստեցրել, մոտ հարյուր մետր տարել են, ու երբ համոզվել են, որ նա Հովաննավանք չի գնում, իջեցրել են նրան մեքենայից, բայց միանգամայն այլ վայրում։
Ասել է թե՝ հոգեւորականին զրկել են ազատ տեղաշարժվելուց, ստիպողաբար նստեցրել են մեքենա, ըստ էության՝ առեւանգել, ու հետո որոշել են թողել ազատ»։
Գիտնականները հայտարարել են աշխարհում առաջին միջուկային ժամացույցի ստեղծման մասին. սարք, որն օգտագործում է ատոմի միջուկի ներսում տեղի ունեցող անցումները, այլ ոչ թե ավանդական ատոմային ժամացույցներում հանդիպող էլեկտրոնների տատանումները, գրում է Interesting Engineering-ը։
Սա կարևոր քայլ է. ատոմի միջուկը շատ ավելի քիչ է ենթակա արտաքին միջամտությանը (օրինակ՝ մագնիսական դաշտեր), քան էլեկտրոնային թաղանթը, ինչը խոստանում է ժամանակի հաշվարկման ավելի մեծ ճշգրտություն և կայունություն։
Գիտնականներն ընտրել են թորիում-229 իզոտոպը, քանի որ դրա միջուկային անցումը պահանջում է համեմատաբար ցածր էներգիայի ուլտրամանուշակագույն լույս (բարձր էներգիայի ռենտգենյան կամ գամմա ճառագայթների փոխարեն), ինչը փորձերն ավելի իրագործելի է դարձնում։
Նրանք հաջողությամբ չափել են այս անցման հաճախականությունը և մոտ մեկ միլիոն անգամ բարելավել չափման կետայնությունը՝ նախորդ փորձերի համեմատ։
Այնուամենայնիվ, սարքը բացարձակ ճշգրտությամբ դեռևս չի գերազանցել լավագույն ժամանակակից ատոմային ժամացույցներին. առայժմ նպատակը տեխնիկական առաջընթացն էր, որը ցույց է տալիս, որ միջուկը կարող է օգտագործվել որպես «ճոճանակ» ժամանակը չափելու համար։
Նախագծի ղեկավարներից մեկը նշել է. «Մենք ցույց ենք տվել, որ թորիումը կարող է օգտագործվել որպես բարձր ճշգրտության չափումների սարք. մնացածը պարզապես տեխնոլոգիայի հարց է»։
Այս տեխնոլոգիան կիրառման մեծ ներուժ ունի նավիգացիոն համակարգերում (օրինակ՝ GPS), ինտերնետային ենթակառուցվածքներում, ֆինանսական ցանցերում և հիմնարար ֆիզիկայում՝ հիմնարար հաստատունների, մուգ նյութի և գրավիտացիոն էֆեկտների փոփոխությունների ուսումնասիրության մեջ։ Ի վերջո, եթե մենք կարողանանք ժամանակն ավելի ճշգրիտ չափել, կստանանք այնպիսի չափումներ, որոնք այժմ անհնար են։
Ռոյթերսը հաղորդում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Air Force One ինքնաթիռում լրագրողներին ասել է, որ չնայած ներկայումս կենտրոնացած է Չինաստանի հետ առևտրային բանակցությունների վրա, կարող է վերադառնալ տարածաշրջան՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպելու համար։
Ասիա կատարած իր ուղևորության ընթացքում Թրամփը նախկինում Կիմի հետ հանդիպելու ցանկություն էր հայտնել, չնայած Հյուսիսային Կորեան դեռ չի արձագանքել։
ԱՄՆ նախագահի հավաստիացումներին հակառակ, նրա վարչակազմը նախկինում հայտարարել էր, որ Դոնալդ Թրամփը չի պլանավորում հանդիպել Կիմ Չեն Ընի հետ իր ասիական շրջագայության ընթացքում։
«Իրավունք» թերթը գրում է. «Մոտ օրերս նոր աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում պետական ապարատում։
Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանին մոտ կանգնած աղբյուրների համաձայն՝ վերջինս նոր «ժերտվաների» ցուցակ ունի՝ ապացուցելու համար, որ իր յուրայիններին անգամ չի խնայում ու այ այդքան ժողովրդավար է։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. ՀՀ քրեակատարողական հիմնարկներում, բառի բուն իմաստով՝ քաոս է։ Օրերս «Արթիկ» ՔԿՀ-ում բունտ էր։ Քրեական ենթամշակույթ կրող 3 դատապարտյալի տեղափոխել էին այլ ՔԿՀ-ներ, որից հետո կալանավորներն անհնազանդության էին դիմել։ ՔԿԾ-ն պարզաբանում տարածեց, որ «Արթիկ» ՔԿՀ-ում քրեական ենթամշակույթի, արգելված իրերի դեմ պայքարի, խցերից չթույլատրված առարկաների եւ կահույքի դուրսբերման աշխատանքները ազատազրկվածների մոտ առաջացրել են դժգոհություններ։
Տեղեկացանք, որ պաշտոնանկ է արվել ՔԿՀ պետ, արդարադատության գնդապետ Լեւոն Հովհաննիսյանը։ Նա 2024 թ. մայիսին էր նշանակվել։ Սակայն Սրբուհի Գալյանի ընկերուհին՝ ՔԿԾ պետ Ծովինար Թադեւոսյանը, կրքերը հանդարտեցնելու համար պաշտոնանկ է արել նրան։ Որոշ տեղեկություններով, նոր պետ է նշանակվելու՝ «Սեւան» ՔԿՀ-ի պետ Արտակ Ղազարյանը։
«Իրավունք» թերթը գրում է. «Իշխանական թեւի ներկայացուցիչները առանձնահատուկ ջերմեռանդությամբ այս ու այն կողմ հայտարարում են, որ շուտով «սեքս–սկանդալներ են, որ պայթելու են»։
Վերջիններս մասնավոր զրույցներում անկեղծանում են, որ ինտիմ բնույթի տեսանյութերի թիրախում միայն հոգեւորականները չեն, այլ նաեւ մի շարք ընդդիմադիր քաղաքական գործիչների եւ սսպասվում է անձնական կյանքին վերաբերող «բանտիկով» նվերներ։