ArmNews
Նոյեմբերի 05, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Հակակոռուպցիոն կոմիտեն ստացել է Վաղարշապատում ընտրությունների նախաշեմին բարեգործություն կատարելու փաստի ուսումնասիրման վերաբերյալ նյութերը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունից։

 

Նշենք, որ հոկտեմբերի 21-ին՝ ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության փուլից մեկ օր առաջ Վաղարշապատ համայնքի Դողս գյուղում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի շարք թեկնածուների մասնակցությամբ տեղի էր ունեցել բարեգործական միջոցառում։ Էջմիածնում ՔՊ-ի առերևույթ խախտումների առթիվ «Իրազեկ» քաղաքացիների միավորում» ՀԿ-ն դիմել էր դատախազություն։ ՀԿ-ն իր դիմումում նշել էր, որ միջոցառման ժամանակ համայնքի բազմաթիվ բնակիչների տրվել են արժեքավոր նվերներ:

Նվերները փոխանցողների թվում նաև ՔՊ կուսակցության ավագանու անդամի թեկնածու է եղել (հարթակում կանգնելու միջոցով)։ Նշվածը առերևույթ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածով արգելված արարք, այն է` ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև արդյունքների ամփոփումը թեկնածուի, կուսակցության անդամի կողմից անձամբ կամ նրանց (այդ թվում՝ կուսակցության կամ դաշինքի) անունից կամ որևէ այլ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողներին անհատույց դրամ, սննդամթերք, արժեթուղթ, ապրանք տալը կամ բարեգործության հետ միաժամանակ նախընտրական քարոզչություն իրականացնելը: 

Էջմիածնում արձանագրվել են նաև ՔՊ-ի քարոզարշավին կոմունալ (կամ բարեկարգման ստորաբաժանման) ծառայողների առերևույթ ներգրավում նրանց աշխատանքային ժամին (աշխատանքային պարտականությունների կատարման փոխարեն): Ընդ որում` հրապարակումից կարելի է ենթադրել, որ կոմունալ ծառայության աշխատակիցները դա անում են վերադասի ցուցումով, համայնքային տեխնիկայի օգտագործմամբ, իսկ պաստառը փակցնում են արգելված վայրում:

Նշվածը ՀՀ ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածի ենթադրյալ խախտում է, քանի որ արգելվում է նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը համայնքային հիմնարկների կամ կազմակերպությունների, կանոնադրական կապիտալում տեղական ինքնակառավարման մարմինների 20 և ավելի տոկոս մասնակցությամբ կազմակերպությունների աշխատակիցներին իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս:

Հիշեցնենք, որ 2025թ. նոյեմբերի 16-ին Վաղարշապատ խոշորացված համայնքում (որին միացվել է նաև Խոյ համայնքը) տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ:

Արտահերթ ընտրությունների չենք գնա, եթե աշխարհացունց իրադարձություն չլինի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, ՔՊ նախընտրական շտաբի պետ Արայիկ Հարությունյանը:

«Մենք ունենք գործընկերներ, որոնք խոսում են արտահերթի մասին։ Բայց մենք գնահատել ենք, որ դրա կարիքը չկա։ Գնում ենք հերթական ընտրությունների։ Խնդրում եմ ավելորդ ինտրիգներ չփնտրել»,-ասել  է նա:

Արցախի Հանրապետության անունից խոր մտահոգություն եմ հայտնում Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումների, հասարակության բևեռացման և ազգային ինստիտուտների՝ մասնավորապես, իշխանական հռետորաբանության և գործողությունների միջոցով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հեղինակության թուլացման փորձերի կապակցությամբ։ Այս մասին ասված է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հայտարարության մեջ:

«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին դարեր շարունակ եղել է մեր ժողովրդի հոգևոր, մշակութային և ազգային ինքնության հիմնասյուներից մեկը։ Վերջին շրջանում Եկեղեցու շուրջ ծավալվող քննարկումները և հակաեկեղեցական գործողությունները բացասաբար են անդրադառնալու ազգային համերաշխության վրա։ Օրվա հրամայականն է խուսափել այնպիսի գործողություններից կամ արտահայտություններից, որոնք կարող են խաթարել հասարակական խաղաղությունն ու փոխադարձ հարգանքը։

Միաժամանակ մտահոգություն են առաջացնում ազատությունների սահմանափակման և քաղաքական բնույթի հետապնդումների վերաբերյալ հնչող հրապարակային գնահատականները։ Այս համատեքստում առանձնապես անհանգստացնող է Մասիս համայնքի ղեկավար, ժողովրդի կողմից ընտրված քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի երեկվա կալանավորումը, ինչպես նաև այն քաղաքացիների նկատմամբ իրականացվող քրեական վարույթները, որոնք հանրային շրջանակներում դիտարկվում են որպես քաղաքական ենթատեքստ ունեցող։

Ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանությունը մեր ընդհանուր ազգային արժեքներն են, և բոլոր կառույցները՝ թե՛ պետական, թե՛ հասարակական, պարտավոր են գործել բացառապես իրավական և արդարության սկզբունքներով։

Այս համատեքստում կոչ եմ անում Հայաստանի Հանրապետության իշխանություններին զերծ մնալ այնպիսի գործողություններից և հռետորաբանությունից, որոնք խաթարում են հասարակության ներսում վստահության վերականգնումը և միտված չեն ազատությունների լիարժեք երաշխավորման և ազգային համախմբմանը։ Միայն համախմբված, իրավական և արժեհամակարգային միասնական հասարակություն ձևավորելով հնարավոր կլինի կերտել ուժեղ, անվտանգ և ժողովրդավարական Հայաստան՝ ի շահ ամբողջ հայ ժողովրդի և մեր պետականության ապագայի, ի շահ Արցախի ժողովրդի հավաքական և անվտանգ վերադարձի»:

Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Հայաստանի Անկախության հռչակագրում որոշակի խնդիրներ է տեսնում:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հարությունյանը նման դիրքորոշում հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: 

«Ես կարծում եմ, որ Անկախության հռչակագրում կան որոշակի խնդիրներ»,-նշեց Հարությունյանը: 

Անդրադառնալով հարցին, թե արդյոք կիսո՞ւմ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսակետը, որ Անկախության հռչակագրի բովանդակությունը նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետություն չի կարող գոյություն ունենալ՝ Հարությունյանը դրական պատասխան տվեց:  

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի նոյեմբերին հայտարարել էր, որ եկել է եզրահանգման, որ Հայաստանի Անկախության հռչակագրի բովանդակությունն այն մասին է, որ Հայաստանի Հանրապետություն չի կարող գոյություն ունենալ։ 

«Այս նախադասությունը երկար որոշել էի չասեմ, բայց մեկ է պիտի ասեմ՝ վերջին տարիներին հատկապես ես տասնյակ անգամներով կարդացել եմ մեր Անկախության հռչակագիրը: Եվ եկել եմ մի սարսափելի եզրակացության, որ այդ Անկախության հռչակագրի բովանդակությունը նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետություն չի կարող գոյություն ունենալ: Եվ սա մեր ամենամեծ պրոբլեմն ու ողբերգությունն է: Եվ հիմա հարցը, թե որն է իրական Հայաստանը, հետևյալն է՝ իրական Հայաստանի քաղաքացին նա է, ով այստեղից դուրս հայրենիք ու պետություն չի փնտրում, որովհետև ինքը  փնտրել, փնտրել, փնտրել է և գտել է իր հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը»,- ասել էր Փաշինյանը։

Առաջիկա ամիսներին Ուկրաինային որպես օգնություն կհատկացվի 2 միլիարդ դոլար: Այս մասին Bloomberg TV-ին տված հարցազրույցում հայտնել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը։ 

«Առաջիկա մի քանի ամսվա ընթացքում մենք, հավանաբար, պետք է ևս 2 միլիարդ կամ ավելի դոլար հավաքենք։ Մենք ակնկալում ենք, որ դա կարվի շատ շուտով», – ասել է Ուիթաքերը։

ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչը պարզաբանել է, որ դեկտեմբերի սկզբին տեղի կունենա արտաքին գործերի նախարարների հանդիպում, որը կդառնա «այդ ամենի յուրատեսակ ավարտը»։ 

Նա հավելել է, որ հաջորդ տարի ԱՄՆ-ն եվրոպական երկրների միջոցով Ուկրաինային կմատակարարի 12 կամ 15 միլիարդ դոլարի ամերիկյան զենք։

Հայաստանում 2026թ հունվարի 1-ից սահմանվում է նոր պահանջ, ըստ որի՝ նախկինում կառուցված և ներկայումս շահագործվող բոլոր բենզալցակայանները վերազինման և վերակառուցման միջոցով իրենց օբյեկտները պետք է համապատասխանեցնեն ընդունված նոր տեխնիկական անվտանգության պահանջներին:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում ասաց Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի հարցին: 

Արուսյակ Մանավազյանը նկատեց՝ բենզլացակայնները տեղադրված են Երևանում հենց մայթերի վրա, մոտակա շինությունների համար հնարավոր բոլոր վտանգները կան: Նա հետաքրքրվեց, թե համապատասխան օրենքում փոփոխությունից հետո ի՞նչ արդյունքներ կան: 

Մանավազյանը նշեց, որ փոփոխությունները շատ մեծ են: 

«Տեսչական մարմնի կողմից նախորդ ժամանակահատվածում կասեցվել է 276 բենզալցակայանի գործունեություն, որից 71-ը գործընկեր գերատեսչությունների հետ համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում ապամոնտաժվել է: Եթե այս ցուցանիշը համեմատենք դրան նախորդող 30 տարիների կատարած աշխատանքի ցուցանիշի հետ, ապա հստակ կպատկերացնենք աշխատանքի ծավալի մեծությունը»,-ասաց Խաչատրյանը:

Նա նշեց, որ լիազոր մարմնի՝ ՆԳՆ-ի կողմից այս տարի ընդունվել է ենթաօրենսդրական նորմատիվ ակտ, որով սահմանվել են բենզալցակայանների նոր տեխնիկական պահանջներ: Դա ուժի մեջ կմտնի 2026թ հունվարի 1-ին: 

«Ենթաօրենսդրական նորմատիվ ակտով նախատեսվում է, որ 1 տարվա ընթացքում նախկինում կառուցված և ներկայումս շահագործվող բոլոր բենզալցակայանները վերազինման և վերակառուցման միջոցով իրենց օբյեկտները պետք է համապատասխանեցնեն ընդունված նոր տեխնիկական անվտանգության պահանջներին»,-ասաց տեսչական մարմնի ղեկավարը:

Հոկտեմբերի 29-30-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում, կմասնակցի Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովին։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 29-30-ը աշխատանքային այցով կլինի Ֆրանսիայի Հանրապետությունում։

Այսօր Փաշինյանը կմասնակցի Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովին: Նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ։ 

Հոկտեմբերի 30-ին Ելիսեյան պալատում կկայանա վարչապետ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական  միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության Թալինի տարածքային կենտրոնի   ավագ սոցիալական աշխատողը մի շարք անձանց օգտին ապօրինի գործողություններ կատարելու դիմաց նրանցից որպես կաշառք տարբեր չափերի գումարներ է ստացել: 

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված պաշտոնատար անձը ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված՝ ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունենալու և ընտանեկան նպաստ ստանալու վերաբերյալ արձանագրություններում մի շարք անձանց բնակության վայրի, կոմունալ-կենցաղային պայմանների մասին կեղծ տեղեկություններ ներառելով, դիտավորությամբ իրականությունը խեղաթյուրելու եղանակով վերջիններիս դարձրել է ընտանեկան նպաստի շահառուներ, որի դիմաց նրանցից որպես կաշառք տարբեր չափերի գումարներ է ստացել: 

Կաշառք ստանալու, խարդախության և պաշտոնեական կեղծիք կատարելու համար Թալինի տարածքային կենտրոնի ավագ սոցիալական աշխատողին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), 435-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ) և 445-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ): Վերջինս տվել է խոստովանական ցուցմունք և լիովին ընդունել իրեն ներկայացված մեղադրանքը: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքն ու 1.000.000 ՀՀ դրամի չափով գրավը: 

Կաշառք տալու հետևանքով շահառուներին որպես նպաստ փոխանցված գումարներն ամբողջությամբ հատուցվել են նրանց կողմից: Կաշառք տված անձանց նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է գործուն զղջալու հիմքով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Հոկտեմբերի 27-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Այդ օրը՝ ժամը 09:20-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ խոշոր չափի գողություն է տեղի ունեցել Դավիթ Բեկի փողոց թիվ 54/1 հասցեում գործող «Դրագսման» ՍՊԸ-ում, հաղորդում է Shamshyan.com–ը։ 

Անհայտ անձը կամ անձինք ժամը 05:30-ից մինչև 09:00-ն ընկած ժամանակահատվածում կոտրել են նշված ՍՊԸ-ի աշխատասենյակներից մեկի դռան փականը, ապա մտել ներս և այնտեղ եղած 2 չհրկիզվող պահարանները բացել են և այնտեղից գողացել մոտ 14 միլիոն դրամ: 

Դուրս գալիս կոտրել են նաև գույքը:

Դեպքի փաստով «անձնական ունեցվածքի գողություն» հատկանիշներով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին: 

Կայքի տեղեկություններով՝ կատարվածի մասին արդեն հաղորդում է ընդունվել «Դրագսման» ՍՊԸ-ի տնօրեն, Երևանի բնակիչ 47-ամյա Արթուր Գևորգյանից:

Արտահերթի կարիք չկա, գնում ենք հերթական ընտրությունների։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, որը նաև նշանակվել է ՔՊ նախընտրական շտաբի պետ։

Հիշեցենեք, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2026-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական շտաբի պետ, Վահագն Ալեքսանյանը՝ շտաբի պետի քարոզչության գծով տեղակալ։

Ֆոտո

ՀՀ քաղաքացիներն օտարերկրյա վարորդական վկայականով 3 ամսից ավելի վարելու դեպքում կտուգանվեն

Պուտինը ստորագրել է ամբողջ օրացուցային տարվա ընթացքում բանակ զորակոչվելու մասին օրենքը

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի օրակարգում ընդգրկված են ապօրինաբար ազատազրկված եկեղեցականների և հայորդիների նկատմամբ ընթացող իրավական գործընթացներին առնչվող հարցեր

ՌԴ նախագահն Ալեքսանդր Նևսկու շքանշան է շնորհել Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին

Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Հայաստանում Ֆրանսիայի Արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինիեին

Սըր Դեյվիդ Բեքհեմ. Ֆուտբոլի լեգենդը վերջապես ասպետի կոչում ստացավ թագավորից

Նոր խոշոր կողոպուտ՝ Փարիզում․ ինչ են կողոպտել գողերը հիմա

Ամբողջովին կապույտ ներկված կտավը վաճառվել է գրեթե 20 միլիոն դոլարով

Երբ զանգահարում և ներկայանում են ԱԱԾ, ԿԲ կամ որևէ այլ բանկի աշխատակից և պահանջում են ձեր բանկային հաշիվներից հանել գումարը և իրենց տրամադրած հաշվեհամարին լիցքավորել, մի վստահեք․ ՆԳՆ

Գյումրեցի ծանրորդ Գարիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

Արևմուտքը սկսել էր Ուկրաինայի բանակի պատրաստությունը Ռուսաստանի դեմ պատերազմին դեռ մինչև CВО-ի սկիզբը

Որ երկրները կարող են անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը

Գերմանիայի մի քանի աքաղաքներ կչեղարկեն Սուրբ Ծննդյան տոնավաճառները. Bild

Բելգիայում գողացել են միլիոնավոր բաժանորդների, այդ թվում՝ եվրոպացի պաշտոնյաների հեռախոսների տվյալները

ԱՊՀ երկրները համատեղ սերիալ կնկարահանեն