Վերաքննիչ դատարանը սպասում է, թե ինչ է որոշելու առաջին ատյանի դատարանը. Միքայել Սրբազանի պաշտպանական թիմի հայտարարությունը
Սեպտեմբերի 19, 2025

Վերաքննիչ դատարանը սպասում է, թե ինչ է որոշելու առաջին ատյանի դատարանը. Միքայել Սրբազանի պաշտպանական թիմի հայտարարությունը

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը 2025 թվականի օգոստոսի 15-ին որոշել էր Միքայել Սրբազանի կալանքի ժամկետը երկարաձգել 10 օր ժամկետով: Այս մասին հայտարարություն են տարածել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանները։ 

«Նշված որոշման դեմ բերվել էր վերաքննիչ բողոք, որը սեպտեմբերի 8-ին վարույթ էր ընդունել ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Ադրինե Ղուկասյանը: Դատավորը դատական ակտի կայացման օր էր սահմանել ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-ը:

Սեպտեմբերի 2-ի դատական նիստի ժամանակ առաջին ատյանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հաջորդ նիստը նշանակել էր սեպտեմբերի 15-ին, որը ամենայն հավանականությամբ պետք է լիներ վերջին նիստը:

Այսօր՝ 19.09.2025թ., ստացվել է դատավոր Ադրինե Ղուկասյանի 2025 թվականի ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-ի որոշումը, որով վերաքննիչ դատարանը որոշել է արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի պաշտպաների բողոքի քննության ժամկետը երկարաձգել ևս 9 օրով՝ դատական ակտի հրապարակման օր սահմանելով սեպտեմբերի 26-ը:

Վերաքննիչ դատարանը կալանքի դեմ բերված վերոնշյալ բողոքի քննության ժամկետը երկարացնելու իր որոշումը հիմնավորել է հետևյալ կերպ. «Հաշվի առնելով նախագահող դատավորի գերծանրաբեռնվածությունը և 2025 թվականի սեպտեմբերի 15-ից սեպտեմբերի 19-ը ներառյալ դատավորների տարեկան վերապատրաստման ուսուցման ծրագրին մասնակցելը՝ վերաքննիչ դատարանը գտնում է, որ թիվ ԵԴ1/2791/01/25 գործով դատական ակտի կայացման օրը պետք է երկարաձգել 9 օրով՝ դատական ակտի կայացման օր նշանակելով 2025 թվականի սեպտեմբերի 26-ը»:

Պաշտպանական կողմի համար նման որոշումը տարակուսելի է և առաջացնում է մի շարք հարցեր.

1) Նախ, արդեն իսկ որոշված սեպտեմբերի 17-ին ժամկետի երկարացման որոշման փոխարեն վերաքննիչ դատարանը կարող էր կայացնել բուն որոշումը բողոքի կապակցությամբ: Եթե դատարանը ժամանակ ուներ որոշում կայացնելու, այն գրելու և կողմերին ուղարկելու, ապա ինչո՞ւ բուն որոշումը չի կայացրել: Հատկապես երբ, որոշումը անմիջապես չեն գրում և ուղարկում, բավարարվում են հեռախոսով որոշման մասին հայտնելով, իսկ բուն որոշումը կողմերը ստանում են շատ ավելի ուշ:

2) Եթե վերապատրաստման մեջ գտնվելն այդքան լուրջ խոչընդոտ է, որը թույլ չի տալիս այդ ընթացքում աշխատել (թե առաջին ատյանի դատարանն է այդ հիմքով երկարացնում կալանքը, թե հիմա վերաքննիչ դատարանն է երկարացնում կալանքի դեմ բողոքի քննությունը, և ոչինչ, որ անձը շարունակում է գտնվել կալանքի տակ), ապա ինչպե՞ս է ստացվել, որ սեպտեմբերի 15-ից 19-ի այդ անձեռնմխելի միջակայքում, այնուամենայնիվ, վերաքննիչ դատարանն աշխատում է և սեպտեմբերի 17-ին կայացնում է ժամկետի երկարացման մասին որոշում, այն գրում, ստորագրում, կնքում և ուղարկում է կողմերին:

3) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 392-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ այդ հոդվածով նախատեսված ժամկետները վերաքննիչ դատարանի ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ՈՐՈՇՄԱՄԲ կարող են երկարաձգվել համապատասխանաբար ոչ ավելի, քան հինգ, տասը և քսան օրով:

Այստեղ հարց է ծագում, թե ինչպե՞ս է ստուգվում այդ հիմնավորված լինելու պահանջը, երբ այն ներառված չէ բողոքարկելի ակտերի ցանկում: Սակայն ակնհայտ է, որ վերապատրաստման մեջ գտնվելը չի կարող հիմնավոր պատճառ հանդիսանալ անձի ազատության իրավունքի վերաբերյալ բողոքը չքննելու և հետաձգելու համար:

4) Առաջին ատյանի վարույթում դատական նիստը նշանակված էր սեպտեմբերի 15-ին, երբ հավանական էր, որ գործի քննությունն ավարտվելու է: Այս առումով Վերաքննիչ դատարանի սկզբնական սահմանած սեպտեմբերի 17-ի ժամկետը կարծես այդքան էլ վտանգավոր չէր: Սակայն, երբ առաջին ատյանի դատարանում գործը չավարտվեց և հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 22-ին, Վերաքննիչ դատարանը որոշեց հենց իր սահմանած օրը՝ սեպտեմբերի 17-ին երկարացնել կալանքի դեմ բերված բողոքի քննությունը:

Սա պաշտպանական կողմին թույլ է տալիս հիմնավոր հետևության հանգել, որ դատարանների գործողությունները համաձայնեցված են, և Վերաքննիչ դատարանը սպասում է, թե ինչ է որոշելու առաջին ատյանի դատարանը:

Պաշտպանական կողմի համար սա ևս մեկ ազդակ է, որ դատական վերանայումը կրում է ձևական բնույթ, իսկ Վերաքննիչ դատարանն անթաքույց խուսափում է իր առաքելությունը կատարելուց»:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Արհեստական ​​բանականության սիրահարների աշխարհում. Վիրտուալ հանդիպումներ, իրական նշանադրության մատանիներ և տարօրինակ ֆանտազիաներ

Լեռներում տեղաց առաջին ձյունը

Երախտապարտ կլինենք, եթե Պուտինը միջամտի գերիների վերադարձի հարցով․ Արամ Ա-ն՝ Պատրիարք Կիրիլին

Ռուսական երեք կործանիչ խախտել է Էստոնիայի օդային սահմանը

Մալխաս Ամոյանը դարձավ աշխարհի առաջնության չեմպիոն

Խուսափեք Տելեգրամի «Վերիֆիկացիա» «Նույնականացում» անվանումներով ալիքներում գումար վաստակելու առաջարկներից. ՆԳՆ

ԱՄՆ և Չինաստանի նախագահները պայմանավորվել են հանդիպել ԱԽՏԽ գագաթնաժողովում

Մենք պատրաստ ենք ներդրումներ անելու առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի ոլորտում․ Մարթա Կոս

Վերաքննիչ դատարանը սպասում է, թե ինչ է որոշելու առաջին ատյանի դատարանը. Միքայել Սրբազանի պաշտպանական թիմի հայտարարությունը

Եվրոպական հանձնաժողովը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթ է ընդունել

Թրամփը պատրաստ է փոխզիջման, սակայն Ուկրաինան և Եվրոպան «խանգարում են». Լավրով

Լավրովը և Ռուբիոն կհանդիպեն

Գեներալ-մայորի զինվորական կոչումներ են շնորհվել

Արեգնազ Մանուկյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

ԱԱԾ տնօրենի գլխավորած պատվիրակությունը մասնակցելու է Բաքվում կայանալիք «Անվտանգության 3-րդ միջազգային ֆորումին»