Հայաստանը հավանություն տվեց ԱՊՀ երկրների մաքսային նպատակով փորձաքննությունների կենտրոնի մասին համաձայնագրին
Սեպտեմբերի 18, 2025

Հայաստանը հավանություն տվեց ԱՊՀ երկրների մաքսային նպատակով փորձաքննությունների կենտրոնի մասին համաձայնագրին

By Սեպտեմբերի 18, 2025 1

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 18–ին նիստում հավանություն տվեց «ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային մարմինների՝ մաքսային նպատակներով փորձաքննությունների եւ հետազոտությունների կենտրոնի մասին» համաձայնագրին։ 

Այս համաձայնագրի կնքումը նպատակ ունի շնորհել ԱՊՀ երկրի մասնագիտացված պետական մարմնին տալ մաքսային մարմինների մաքսային նպատակներով փորձաքննությունների և հետազոտությունների կենտրոնի կարգավիճակ, որը լիազորված է մաքսային նպատակներով փորձաքննություններ ու հետազոտություններ անցկացնելու համար։ 

Կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններն են՝

մաքսային նպատակներով փորձաքննություններ ու հետազոտություններ անցկացնելիս Կողմերի տեղեկատվավերլուծական և գիտամեթոդական փոխգործակցության իրականացումը.

մաքսային նպատակներով փորձաքննություններ ու հետազոտություններ անցկացնելիս Կողմերի գործնական և գիտատեխնիկական փոխգործակցության կազմակերպումը.

մաքսային նպատակներով փորձաքննություններ ու հետազոտություններ նշանակելիս և անցկացնելիս Կողմերի մաքսային մարմինների աշխատանքի կազմակերպման միատեսակ մոտեցումների մշակումը։

Համաձայնագիրը կօգնի բարելավել ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային մարմինների արդյունավետությունը տնտեսական պաշտպանության, անվտանգության ամրապնդման և մաքսային ոլորտում իրավախախտումների դեմ պայքարի, ինչպես նաև փորձագետների ներուժի և մասնագիտական կարողությունների զարգացման գործում: 

Կենտրոնի կարգավիճակում փորձագիտական հիմնարկի լիազորություններն իրականացվում են 5 տարվա ընթացքում։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Եվրոպան ընդլայնում է պաշտոնական կապերը թալիբների հետ

Հռոմի պապը բացառել է կանանց և միասեռ ամուսնությունների համար նախատեսված բարեփոխումները

Մեծ Բրիտանիայի վարչապետը կհետաձգի Պաղեստինի ճանաչումը մինչև Թրամփի մեկնումը

Աշխարհում միակողմանիության դարաշրջանն ավարտվել է. Փեզեշքիան

Հունահռոմեական ոճի ըմբիշները սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում

ՀՀ-ում հեղուկ վառելանյութի լցավորման կայանների անվտանգության միասնական համակարգ կստեղծվի

Սև ծովից Հայաստանին մոտեցող ակտիվ ցիկլոնը՝ արբանյակային լուսանկարի վրա

Թուրքիան մշտապես Սիրիայի կողքին է․ Իբրահիմ Քալըն

«Մեծ Բրիտանիան կճանաչի Պաղեստին պետությունը»․ The Times

Փարիզում ոստիկանությունը արցունքաբեր գազ ու մահակներ է կիրառել ցույցը ցրելու համար

Երեկոյան ժամերին կանձրևի. եղանակի տեսություն

Թրամփի ինքնաթիռը քիչ է մնացել բախվի Նյու Յորքի վրայով թռչող ուղևորատար ինքնաթիռի հետ. Bloomberg

Կառավարության աջակցությամբ Երևանի քաղաքապետարանը ձեռք կբերի 45 նոր տրոլեյբուս

Հայաստանը հավանություն տվեց ԱՊՀ երկրների մաքսային նպատակով փորձաքննությունների կենտրոնի մասին համաձայնագրին

Կառավարությունը հաստատեց Համաճարակի և համավարակի պատրաստվածության և արձագանքման պլանը. ինչ է այն ենթադրում