Կատարի էմիրը Ռուբիոյի հետ քննարկել է Դոհայի վրա Իսրայելի հարձակումը և Գազայի դեմ պատերազմը
Սեպտեմբերի 17, 2025

Կատարի էմիրը Ռուբիոյի հետ քննարկել է Դոհայի վրա Իսրայելի հարձակումը և Գազայի դեմ պատերազմը

By Սեպտեմբերի 16, 2025 2

Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ-Թանին սեպտեմբերի 16-ին Դոհա ժամանած ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկել է երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությունը։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակին։

 

«Հանդիպման ընթացքում նրանք քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունները, ինչպես նաև համագործակցության ամրապնդման ուղիները, մասնավորապես՝ պաշտպանության ոլորտում։ Նրանք նաև քննարկել են վերջին տարածաշրջանային և միջազգային զարգացումները, մասնավորապես՝ Դոհայի վրա Իսրայելի կողմից դավաճանական հարձակման հետևանքները», – ասել է Կատարի ԱԳՆ խոսնակ Մաջիդ ալ-Անսարին։

Դիվանագետը պարզաբանել է, որ շեյխ Թամիմը Ռուբիոյի հետ քննարկել է Դոհայի վրա Իսրայելի հարձակման և Գազայի դեմ պատերազմի վերաբերյալ հարցեր՝ ընդգծելով, որ Կատարի հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ ռազմավարական են, հատկապես պաշտպանական ոլորտում։

 

Նա նշել է, որ Կատարի մայրաքաղաքում ՀԱՄԱՍ-ի ղեկավարության շտաբի վրա Իսրայելի իրականացրած հարվածն ընդգծում է համատեղ պաշտպանության վերաբերյալ ԱՄՆ-ի և Կատարի միջև նոր համաձայնագրի հնարավորինս շուտ կնքման անհրաժեշտությունը։

Ալ-Անսարին ընդգծել է Դոհայի վճռականությունը՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունը և միջոցներ ձեռնարկելու ցանկացած հարձակման կրկնությունը կանխելու համար՝ նշելով, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ուղղված ուղերձն այն է, որ միջազգային իրավունքի անպատասխանատու խախտումը չի շարունակվելու։

ՀԱՄԱՍ-ի հետ անուղղակի բանակցությունների վերաբերյալ ալ-Անսարին ասել է, որ դրանք այժմ իրատեսական չեն թվում, քանի որ «Նեթանյահուն ցանկանում է սպանել բոլոր նրանց, ում հետ բանակցում է, և ռմբակոծում է միջնորդ երկիրը»։

Ալ-Անսարին բարձր է գնահատել սեպտեմբերի 9-ին Դոհայում ՀԱՄԱՍ-ի ղեկավարության վրա Իսրայելի իրականացրած հարձակումից հետո արաբական և իսլամական երկրների դիրքորոշումը Կատարի Պետությանը համերաշխություն հայտնելու հարցում։ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանել է Կատար՝ հորդորելու Կատարին շարունակել իր միջնորդական դերը Գազայում հրադադարի հասնելու հարցում։ 

Ռուբիոն մինչ այդ երկօրյա պաշտոնական այցով գտնվում էր Իսրայելում, որտեղ հանդիպում է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հունգարիայի ֆուտբոլի ֆեդերացիան պահանջել է, որ հայ երկրպագուների տոսմերը վաճառի ՀՖՖ-ն

Հունգարիայի ֆուտբոլի ֆեդերացիան պահանջել է, որ հայ երկրպագուների տոսմերը վաճառի ՀՖՖ-ն

Ֆինլանդիան հայտարարել է, որ Ռուսաստանի հետ սահմանը դեռ փակ կմնա

Իսրայելի ՊԲ-ն հայտարարել է, որ Գազա քաղաքը գրավելու համար մի քանի ամիս կպահանջվի

Իսրայելի բանակը Եմենի Հոդեյդայի նավահանգստից մարդկանց անհապաղ տարհանման կոչ է արել

Իսպանիան սպառնում է բոյկոտել «Եվրատեսիլը», եթե Իսրայելը մասնակցի մրցույթին

Ճապոնիան դեմ է ՌԴ-ից նավթի ներմուծման նկատմամբ մաքսատուրքերի բարձրացման Թրամփի կոչին. Bloomberg

Թրամփը եվրոպական երկրներին կոչ է արել դադարեցնել ռուսական նավթ գնելը

Իրանում զինված չարագործները կրակ են բացել ոստիկանական ավտոմեքենայի վրա. երկու ոստիկան է զոհվել

Գազա քաղաքը գրավելու համար մի քանի ամիս կպահանջվի. Իսրայելի ՊԲ

Խորվաթիան պատրաստ է ավելի քան 12 միլիոն տոննա նավթ մատակարարել Հունգարիային և Սլովակիային

«Սկսում ենք հանդիպումների շարք արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ». Հայկ Մամիջանյան

Վլադիմիր Պուտինը հետևում է «Արևմուտք-2025» զորավարժություններին

Ռուսաստանը եղել է, կա և կմնա Հարավային Կովկասում գործընթացների ակտիվ մասնակից․ Թուրքիայում ՌԴ դեսպան

Ես ստիպված կլինեմ նստել նույն սենյակում՝ Զելենսկու և Պուտինի բանակցությունների ժամանակ, քանի որ նրանք ատում են միմյանց․ Թրամփ