Իրանը Չինաստանի, Ռուսաստանի, Վենեսուելայի, Նիկարագուայի և Բելառուսի հետ համատեղ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Գլխավոր խորհրդաժողովի 69-րդ նստաշրջանում ներկայացրել է բանաձևի նախագիծ միջուկային օբյեկտների վրա հարձակումների արգելման մասիմ։ Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային:
«Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի ամբողջականությունը պաշտպանելու համար Իրանը Չինաստանի, Ռուսաստանի, Վենեսուելայի, Նիկարագուայի և Բելառուսի հետ ներկայացրել է բանաձևի նախագիծ «ԱԷՄԳ-ի Համապարփակ երաշխիքների համաձայնագրում ընդգրկված միջուկային օբյեկտների և ենթակառուցվածքների վրա հարձակումների բոլոր ձևերի և հարձակումների սպառնալիքների արգելման մասին», – գրել է Բաղային X սոցիալական ցանցի իր էջում:
Գրառմանը նա կցել է համապատասխան բանաձևի նախագիծը, ըստ որի բոլոր երկրներն ունեն «խաղաղ նպատակներով միջուկային էներգիա մշակելու անքակտելի իրավունք» և «իրավունք ունեն արդյունավետ երաշխիքներ ունենալ ցանկացած հարձակման կամ հարձակման սպառնալիքի դեմ»։