2025 թվականի սեպտեմբերի 12-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության նախաձեռնությամբ, Ծառայության կենտրոնական մարմնի հատուկ նշանակության բաժնի և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողների հետ համատեղ, իրականացվել են խուզարկություններ հիմնարկի տարբեր մասնաշենքերի 48 խցերում։
Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են․
11 բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտերով,
5 զույգ ականջակալ,
3 լիցքավորիչ՝ իրենց լարերով,
1 wi-fi սարք,
14 անհայտ ծագման դեղահաբ,
59 գործարանային արտադրության և ինքնաշեն խաղաքարտ,
2 ինքնաշեն պարան՝ իրենց պարկերով՝ նախատեսված արգելված իրերի փոխանցման համար։
Քրեակատարողական ծառայությունը շարունակում է իրականացնել կանխարգելիչ և վերահսկողական միջոցառումներ՝ բացառելու ազատազրկված անձանց կողմից արգելված իրերի պահման ու ապօրինի շրջանառության դեպքերը։