ՆԱՏՕ-ն սկսում է «Արևելյան պահապան» գործողությունը՝ դաշինքի արևելյան թևում դիրքերն ամրապնդելու համար
Սեպտեմբերի 12, 2025

ՆԱՏՕ-ն սկսում է «Արևելյան պահապան» գործողությունը՝ դաշինքի արևելյան թևում դիրքերն ամրապնդելու համար

By Սեպտեմբերի 12, 2025 5

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ դաշինքը սկսում է «Արևելյան պահապան» գործողությունը՝ դաշինքի արևելյան թևում դիրքերը ամրապնդելու նպատակով։ Ինչպես տեղեկացնում է «Reuters»-ը, գործողությանը կմիանան Մեծ Բրիտանիայի, Դանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և մի շարք այլ երկրների ուժերն ու միջոցները։ 

«Արևելյան պահապանի» շրջանակում դաշինքը նպատակ ունի առավել արդյունավետ համադրել անդամ երկրների օդային և ցամաքային պաշտպանական համակարգերը։

Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գլխավոր հրամանատար, ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ Ալեքս Գրինկևիչը նշել է, որ նախաձեռնությունը թույլ կտա ապահովել դաշինքի երկրների պաշտպանության համակարգերի ինտեգրումը։

Մարկ Ռյուտեն որպես գործողության մեկնարկի պատճառ նշել է Լեհաստանում տեղի ունեցած անօդաչու թռչող սարքերի հետ կապված միջադեպը՝ դրա պատասխանատվությունը դնելով Ռուսաստանի վրա։ «Ռուսաստանը օդում իրեն ավելի վտանգավոր է պահում, և դա անընդունելի է»,– ընդգծել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հայաստանը ՄԱԿ-ի ասամբլեայում սատարել է պաղեստինյան հարցի խաղաղ կարգավորման բանաձևին

Գերմանիան սկսել է Լեհաստանի օդային տարածքի պարեկությունը

Ռուսաստանը և Բելառուսը համատեղ լայնածավալ զորավարժություններ են անցկացնում

Կրասնոդարից դեպի Երևան և հակառակ ուղղությամբ չվերթները կվերսկսվեն սեպտեմբերի վերջին

Քննարկվել է սահմանի բացման արագացումը, Կարս-Գյումրու երկաթուղու վերականգնումը և նոր չվերթների գործարկումը. Թուրքիայի ԱԳՆ

Մեծ Բրիտանիայի և ԵԱՀԿ 36 անդամ պետությունների հայտարարությունը Վրաստանի վերաբերյալ

Բրազիլը չի վախենում ԱՄՆ նոր պատժամիջոցներից. Լուլա դա Սիլվա

ԱՄՆ-ը խոստացել է «համապատասխան կերպով» արձագանքել Բրազիլիայի նախկին նախագահի ազատազրկմանը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կայցելի Իսրայել և Մեծ Բրիտանիա

ՆԱՏՕ-ն սկսում է «Արևելյան պահապան» գործողությունը՝ դաշինքի արևելյան թևում դիրքերն ամրապնդելու համար

Լեհաստանը «Արևմուտք-2025» զորավարժությունների պատճառով փակել է Բելառուսի հետ սահմանը

Թրամփը չի բացառել ռուսական բանկերի դեմ պատժшմիջոցները և մաքսատուրքերի բարձրացումը

Կանաչ թեյն օգնում է նիհարել. Cell Biochemistry & Function

«Տորնադոյի» մազերով հինգ ամսական Նոյը TikTok-ի աստղ է դարձել

Պուտինի նպատակն ամբողջ Ուկրաինան գրավելն է․ Զելենսկի