Գաղտնիք չկա, քննարկել ենք ՀՀ-Թուրքիա կապերի կարգավորման գործընթացը. կլինի հաղորդագրություն. Ռուբինյան
Սեպտեմբերի 12, 2025

Գաղտնիք չկա, քննարկել ենք ՀՀ-Թուրքիա կապերի կարգավորման գործընթացը. կլինի հաղորդագրություն. Ռուբինյան

By Սեպտեմբերի 12, 2025 3

Ես ընդհանրապես երիտասարդներին, այդ թվում դաշնակցական երիտասարդներին, քամանրանքով չեմ վերաբերվում, ասում եմ հետևյալը՝ շատ տարօրինակ է, որ ես Ազգային Ժողովում նիստ եմ վարում Սևանից Ջրառի մասին, և այդ ընթացքում ՀՅԴ Երիտասարդաց Միությունը կառավարության դիմաց պիկետ է անում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 12–ին, ԱԺ նիստում ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը: 

«Պիկետի օրակարգն էլ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում բանակցողներին  իրենց դժգոհությունը հայտնելն է։ Այդ բանակցողներից մեկը ես եմ: Սա շատ տիպիկ է Դաշնակցության համար, անել մի բան, որը ուշացած է, անիմաստ և հիմնված կեղծ տեղեկությունների վրա»,- ասաց նա: 

Ռուբինյանը նշեց, որ այդ «պիկետը» պետք էր անել երկու ժամ շուտ, երկրորդը պետք էր անել ԱԳՆ-ում, ոչ թե կառավարությունում, որովհետև ԱԳՆ-ի շենքում էր հանդիպումը:

«Այդ պիկետի բովանդակությունը հետևյալն է, որ բանակցությունների առարկան գաղտնի է պահվում հանրությունից: Գաղտնի չի պահվում, ժողովուրդ ջան, քննարկել ենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը, և մոտակա ժամերի ընթացքում մամուլի հաղորդագրություն կլինի, սա է: Ես ընդամենն ուզում էի ի ցույց դնել Դաշնակցության ղեկավարության անիմաստ և կեղծ օրակարգեր հետապնդելը և նաև ի ցույց դնել, որ չեք մտածում ձեր երիտասարդների մասին էլի։ Գոնե տեղյակ պահեիք, որ ուշ է»,- ասաց ԱԺ փոխխոսնակը: 

Նշենք, որ ՀՅԴ երիտասարդները ակցիա են իրականացրել կառավարության շենքի մոտ, որտեղ մասնավորապես հայտարարել են. «Հայաստան է ժամանել Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սեյդար Քըլըչը՝  Հայաստան-Թուրքիա միջպետական ճանապարհների կարգավորման անվան տակ, սակայն, բոլորս հասկանում ենք, որ այս հանդիպումը քաղաքական կողմի նախապայմանները բավարարելու համատեքստում են: Դրա վառ ապացույցն է ՀՀ Կառավարության՝ այցի ժամանակացույցն ու օրակարգը գաղտնի պահելը: Մենք այստեղ ենք՝ ասելու, որ դեմ ենք ուրացման քաղաքականությանը»:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կայցելի Իսրայել և Մեծ Բրիտանիա

ՆԱՏՕ-ն սկսում է «Արևելյան պահապան» գործողությունը՝ դաշինքի արևելյան թևում դիրքերն ամրապնդելու համար

Լեհաստանը «Արևմուտք-2025» զորավարժությունների պատճառով փակել է Բելառուսի հետ սահմանը

Թրամփը չի բացառել ռուսական բանկերի դեմ պատժшմիջոցները և մաքսատուրքերի բարձրացումը

Կանաչ թեյն օգնում է նիհարել. Cell Biochemistry & Function

«Տորնադոյի» մազերով հինգ ամսական Նոյը TikTok-ի աստղ է դարձել

Պուտինի նպատակն ամբողջ Ուկրաինան գրավելն է․ Զելենսկի

«Միշտ ուզել եմ լինել Ազգային ժողովում»․ Սուպեր Սաքո

Հայտնի է` ինչ են պայմանավորվել Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները Երևանում

Թրամփը հարցազրույցի ժամանակ կրկին շփոթել է Հայաստանը Ալբանիայի հետ

Իմ կոչը կանխեց անխուսափելի բախումը. Լևոն Տեր–Պետրոսյան

Գաղտնիք չկա, քննարկել ենք ՀՀ-Թուրքիա կապերի կարգավորման գործընթացը. կլինի հաղորդագրություն. Ռուբինյան

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Դոհայի վրա Իսրայելի հարձակումը

Պապոյանն ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյայի հետ քննարկել է TRIPP հաղորդակցության ծրագիրն ու ենթակառուցվածքները

Սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում ոչ մի պարագայում չմասնակցել վարչապետի՝ Էջմիածնում նախատեսած հանրահավաքին. Լևոն Տեր-Պետրոսյան