Բելառուսի և Ռուսաստանի միջև անցկացվող «Արևմուտք-2025» զորավարժությունների կոալիցիոն խմբավորման կազմում գործողությունների մշակման համար հրավիրվել են ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի և այլ գործընկեր պետությունների զորակազմեր։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Հայաստանի մասնակցության վերաբերյալ 24News-ը հարց ուղղեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանին, ինչին ի պատասխան նա նշեց, որ Հայաստանը չի մասնակցում նշված զորավարժությանը: