ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Ռուսաստանի հետ ողջ առևտուրը դադարեցնելու մասին օրինագիծ
Սեպտեմբերի 11, 2025

ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Ռուսաստանի հետ ողջ առևտուրը դադարեցնելու մասին օրինագիծ

By Սեպտեմբերի 11, 2025 1

ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանն է ներկայացվել Ռուսաստանի նկատմամբ, այսպես կոչված, «Ջեքսոն-Վենիկի» ուղղման գործողությունը վերականգնելու օրինագիծը՝ ռուսական անօդաչուների կողմից Լեհաստանի օդային տարածքի խախտմամբ պայմանավորված: Այս մասին հայտնել է Ներկայացուցիչների պալատի անդամ Ջո Ուիլսոնը։

«Լեհաստանի վրա հարձակումից հետո ես ուրախ եմ ներկայացնել այս օրինագիծը, որը կվերականգնի «Ջեքսոն-Վենիկի» օրենքի գործողությունը Ռուսաստանի նկատմամբ՝ դադարեցնելով ողջ առևտուրն այս ահաբեկչական դիկտատուրայի հետ», – գրել է կոնգրեսականն X սոցիալական հարթակում։

Նա հավելել է, որ նախագահ Բարաք Օբաման և պետքարտուղար Ջոն Քերին «ապօրինաբար չեղյալ էին հայտարարել այդ օրենքը» Ռուսաստանի հետ հարաբերությունների վերագործարկման ժամանակ, ինչը, նրա խոսքով, խրախուսեց Մոսկվային օկուպացնել Ղրիմը։ 

Ուիլսոնը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս ամենը կշտկի։

«Ջեքսոն-Վենիկի» ուղղումը, որը սահմանափակում էր Խորհրդային Միության հետ առևտուրը, մտցվել է 1974 թվականին և չեղյալ է հայտարարվել 2012 թվականին՝ նախագահ Օբամայի օրոք։

Ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը հիշեցնում է, որ Ջո Ուիլսոնը 2012 թվականին ողջունել է ուղղման չեղարկումը՝ հայտարարելով, որ «այս օրենսդրության ընդունումը ճիշտ ուղղությամբ քայլ է, որը մեր տնտեսությունը կվերադարձնի բարգավաճման ուղի»։

Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը սեպտեմբերի 10-ին հաղորդել է երկրի օդային տարածքում սահմանը խախտած անօդաչուների չեզոքացման մասին:

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը լրագրողներին հայտնել է, որ «անօդաչուների ներխուժումը, հավանաբար, լայնածավալ սադրանք էր»։

ՌԴ ՊՆ-ում հայտարարել են, որ Լեհաստանի տարածքում ոչ մի օբյեկտ խոցելու նպատակ չեն ունեցել։ Գերատեսչությունը նաև պատրաստակամություն է հայտնել խորհրդակցություններ անցկացնել լեհ զինվորականների հետ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Պառլամենտական ընդդիմությունն այլևս չկա, ականատեսն ենք լինում նրանց վերջին խռխռոցներին․ Սիմոնյան

Հայկական կողմը դրական է վերաբերվում Թուրքիայի հետ սահմանի բացմանը. Սերդար Քըլըչ

Նեթանյահուի Դոհային հասցված հшրվածը ոչնչացրեց պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը. Կատարի վարչապետ

ԱՄՆ-ն մտադիր է Հայաստանին տրամադրել 145 մլն դոլար աջակցություն

Լեհաստանը երեք ամսով թռիչքների սահմանափակումներ է մտցնում

ԱՄՆ-ը չեղյալ կհայտարարի քաղաքական գործիչ Չարլի Քըրքի մահից ուրախացած օտարերկրացիների վիզաները

Բացահայտվել են պարեկային ծառայության պաշտոնատար անձանց կողմից իրենց վստահված մեքենաների հափշտակության դեպքեր

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը ձերբшկալել է Թուրքիայով պшյթnւցիկ նյութեր տեղափոխող երկու ուկրաինացիների

«Զանգեզուրի միջանցքը» ռազմավարական կարևորության հաղորդակցման գիծ է․ Սերդար Քըլըչ

Երկրի վրա գեոմագնիսական վիճակը կվատթարանա

Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը կարող է արագ կազմակերպվել, եթե անհրաժեշտ լինի. Պեսկով

ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Ռուսաստանի հետ ողջ առևտուրը դադարեցնելու մասին օրինագիծ

Հայաստանը վավերացրեց Ղազախստանի հետ առանց վիզայի համաձայնագիրը

Կրասնոդարի օդանավակայանը այսօր բացվել է չվերթների սպասարկման համար

Այսօր Սևանա լճի վրա դիտվել է հզոր պտտահողմ