Ոչ մեկին մի հավատացեք, այդ թվում ինձ. բացեք ու կարդացեք այն, ինչ ստորագրված ու հրապարակված է. Միրզոյան
Սեպտեմբերի 10, 2025

Ոչ մեկին մի հավատացեք, այդ թվում ինձ. բացեք ու կարդացեք այն, ինչ ստորագրված ու հրապարակված է. Միրզոյան

Քիչ առաջ մենք կեղծ թեզերի, մանիպուլյացիաների մի դասական սցենայի ականատես եղանք. ես խախտելով սահմանված ժամանակաչափը, երկար խոսում եմ այն մասին, որ օգոստոսի 8–ին խաղաղությունը հաստատվել է, բայց այն դեռ խնամքի կարիք ունի, որ նույնիսկ ստորագրման փաստով այդ գործընթացը չի ավարտվելու, որովհետեւ կա թշնամանքի պատմություն և այլն, այստեղ տիկին Խամոյանն իբր ինձ մեջբերելով, խեղաթյուրելով ասում է, որ ես ասել եմ, թե խաղաղությունը հաստատված չէ եւ անգամ ստորագրելով խաղաղություն չի լինի։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10–ին, ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ նշեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ 

«Հիմա իրենց լրատվամիջոցներով տիրաժավորում են, որ խաղաղության պայմանագրի ստորագրմամբ խաղաղություն չի հաստատվի։ Աբսուրդների աբսւորդն է։

Մեկ այլ օրինակ, մանիպուլյացիաների մի փայլուն մաստեր կլաս ցույց տվեց Արթուր Խաչատրյանը։ Թրամփն ասում է՝ մինչեւ 99 տարի, իսկ ինքն ասում է՝ Թրամփն ասել է, որ 99 տարով պետք է այդ հողը մեզ տրվի վարձակալության։ Այնինչ պայմանավորված է այն, ինչը հրապարակված է, բոլորդ գիտեք։ Մյուս դետալները դեռ պետք է բանակցվեն։ Բայց ինչ էլ, որ բանակցվի, բոլորը լինելու են տարածքային ամբողջականությանինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության շուրջ։ Վարձակալության շուրջ ընդհանրապես խոսք չկա և չի կարող լինել։ 

Այն ինչ վերաբերում է քարտեզներին, դա կարող է վերաբերվել սահմանազատման գործընթացին և կողմերը պայմանավորվել են դա տեղափոխել հանձնաժողովների աշխատանքի տիրույթ»,–ասաց ԱԳ նախարարը։

Նա կոչ արեց չհավատալ ոչ իրեն, ոչ էլ ընդդիմադիր պատգամավորներին. «բանալին հստակ է, կարդացեք այն, ինչը ստորագրված ու հրապարակված է։ Մի լսեք ոչ մեկին»,–ասաց նա։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԵՄ-ն Ուկրաինային 6 միլիարդ եվրոյի ռազմական վարկ է  խոստանում ԱԹՍ-ների մշակման համար

Լեհաստանի ՆԳՆ-ն հայտնել է արդեն 12 անօդաչու թռչող սարքերի բեկորների հայտնաբերման մասին

Միշուստինը Սերգեյ Սոլոմինին Հայաստանում առևտրային ներկայացուցիչ է նշանակել

Ուրսուլա ֆոն դեր Լյայենին անվստահություն հայտնելու նոր քվեարկություն կնախաձեռնվի

Եթե անգամ երդվեն, որ «Զանգեզուրի միջանցքը» ՀՀ–ի հետ կապ ունի, չհավատաք. Փաշինյան

Ոչ մեկին մի հավատացեք, այդ թվում ինձ. բացեք ու կարդացեք այն, ինչ ստորագրված ու հրապարակված է. Միրզոյան

Սեր և դավաճանություն. ինչն է միավորում անհավատարիմ ամուսիններին

«Երբ և ինչ միջոցներով են փորձելու ազատելու վեհարանը Կտրիճ Ներսիսյանից». Փաշինյանի մեկնաբանությունը

Չինաստանը ԱՄՆ-ին զգուշացրել է չմիջամտել իր ներքին գործերին

Ռազմավարական գործընկերությունն ամուսնություն չէ․ Փաշինյանը արտաքին քաղաքականության մասին

Նեպալի նախկին վարչապետի կինը ողջ է, բայց ծայրահեղ ծանր վիճակում է. Khabarhub

Սահմանազատման գործընթացում կարող են լինել նորություններ. Միրզոյան

Հայ–ամերիկյան համատեղ երկաթուղու հարց է քննարկվում. Միրզոյանը` ապաշրջափակման մասին

Ինչու 2026 թ–ին ՀՀ պաշտպանական ծախսերը չեն ավելանա․ Փաշինյան

Հայաստանում 3 նոր հանրապետական նշանակության մարզադաշտեր կլինեն․ ԿԳՄՍ նախարար