Նեպալի նախագահ Ռամ Չանդրա Պուդելը հրաժարական չի տվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է India Today պարբերականը՝ վկայակոչելով նրա գրասենյակի հայտարարությունը։
Ավելի վաղ պարբերականը հայտնել էր, որ նախագահը ցույցերի ֆոնին հրաժարական է տվել, ինչպես և վարչապետը։
Հիշեցնենք, որ Նեպալում հակակառավարական ցույցեր են: Ցուցարարները հրկիզել են նախագահի, վարչապետի նստավայրերը: