Նեպալի Դհանգադի քաղաքում ցուցարարները երեքշաբթի հարձակվել են բանտի վրա, ինչը հարյուրավոր բանտարկյալների հնարավորություն է ընձեռել փախուստի դիմել ամբողջ երկրում շարունակվող անկարգությունների ֆոնին, հաղորդում է India Today-ը։
Ավելի վաղ Նեպալի վարչապետ Շարմա Օլին բողոքի ցույցերի ֆոնին հրաժարական էր տվել։
Բացի դրանից, Khabarhub պորտալը հայտնել է, որ Նեպալի նախկին վարչապետ Ջանա Նաթ Խանալի կինը մահացել է, երբ ցուցարարները հարձակվել են նրանց բնակարանի վրա։
Ըստ պորտալի տվյալների՝ ցուցարարները նրան փակել են տանը և հրդեհել շենքը։