Հովիկ Աղազարյանը կրկին կփորձի. «Հրապարակ»
Սեպտեմբերի 09, 2025

Հովիկ Աղազարյանը կրկին կփորձի. «Հրապարակ»

By Սեպտեմբերի 09, 2025 4

«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարարության պետական ռեգիստրը մերժել էր գրանցել ՔՊ-ական նախկին պատգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի հիմնած նոր կուսակցությունը՝ ՄԱՍԿ-ը` Միասնական ազգային սահմանադրական կուսակցությունը, որի հիմնադիր համագումարն անցած տարեվերջին էր կայացել։ 

Պետռեգիստրից նրանք դիտողություններ են ստացել եւ հոկտեմբերի 4-ին նոր համագումար են հրավիրելու, որպեսզի շտկեն մատնանշված թերացումները:

Այս անգամ համագումարը կլինի ոչ թե «Մարիոթ»-ում, այլ՝ Կույրերի միավորման շենքում, որը դահլիճի վարձակալության համար անհամեմատ ավելի համեստ գներ է պահանջում։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Rate this item
(0 votes)

Լրահոս