ՀՀ–ի, Իրանի և Հնդկաստանի ԱԳՆ ներկայացուցիչների հանդիպումը կկայանա Երևանում 2025 թվականին
Սեպտեմբերի 09, 2025

ՀՀ–ի, Իրանի և Հնդկաստանի ԱԳՆ ներկայացուցիչների հանդիպումը կկայանա Երևանում 2025 թվականին

By Սեպտեմբերի 09, 2025 7

Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի ԱԳՆ ներկայացուցիչների` «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի իրականացման և «Չաբահար» նավահանգստի զարգացման հարցով հանդիպումը կկայանա 2025 թվականին Երևանում։ Այս մասին հայտնում է Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Իրանի, Հնդկաստանի և Հայաստանի ԱԳՆ ներկայացուցիչների միջև խորհրդակցությունների երրորդ հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ին։

Կողմերն ընդգծել են համագործակցության ընդլայնման և խորացման կարևորությունը, հատկապես տրանսպորտի ոլորտում, «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցում, Հայաստանի քառակողմ խաղաղության նախաձեռնության և այդ առումով «Չաբահար» նավահանգստի ռազմավարական դիրքի օգտագործման հարցում։

Rate this item
(0 votes)
Last modified on Երեքշաբթի, 09 Սեպտեմբերի 2025 12:12

Լրահոս