Իսրայելական բանակը Գազայի բոլոր բնակիչներին կոչ է արել հեռանալ քաղաքից
Սեպտեմբերի 09, 2025

Իսրայելական բանակը Գազայի բոլոր բնակիչներին կոչ է արել հեռանալ քաղաքից

By Սեպտեմբերի 09, 2025 8

Իսրայելական բանակը սեպտեմբերի 9-ի առավոտյան հրաման է արձակել՝ կոչ անելով Գազա քաղաքի բոլոր բնակիչներին լքել այն և Ռաշիդի ափամերձ ճանապարհով շարժվել դեպի անկալվի հարավ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Quds Press-ը։ Տեղի բնակիչների խոսքով՝ քվադրոկոպտերային անօդաչու թռչող սարքերը նույնատիպ բովանդակությամբ թռուցիկներ են նետել, մասնավորապես՝ քաղաքի արևմտյան հատվածներում, որտեղ ապրում են հազարավոր տեղահանված մարդիկ։

Սա բանակի կողմից Գազայի հատվածում Իսրայելի մղած պատերազմի սկզբից ի վեր տրված առաջին նախազգուշացումն է, որով քաղաքի բոլոր բնակիչներին կոչ է արվում անհապաղ տարհանվել։ Նախկինում նման հրամանները սահմանափակվում էին որոշակի տարածքներով ու թաղամասերով։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր հերթին հայտարարել է, որ իսրայելական ուժերն ամրապնդվում են Գազա քաղաքում և պատրաստվում են ցամաքային գործողության։«Դիմում եմ Գազայի բնակիչներին, ուշադիր լսեք՝ մենք ձեզ զգուշացրել ենք, ուստի հեռացեք քաղաքից հիմա», – Նեթանյահուի խոսքերն է մեջբերում Reuters գործակալությունը։

Նա հավելել է, որ մի քանի օր առաջ խոստացել է քանդել Գազայի «ահաբեկչական Շինությունները», և հենց դա էլ այժմ իրականացնում են։Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն ավելի վաղ հայտարարել էր, որ բանակը կակտիվացնի իր արշավը՝ «հզոր փոթորկի» տեսքով, եթե ՀԱՄԱՍ-ը չազատի բոլոր պատանդներին և չզինաթափվի։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԱՄՆ-ն Իսրայելին «կանաչ լույս» է տվել Կատարի մայրաքաղաքին հшրվածելու համար

Դոհայում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների վրա Իսրայելի հարձակումը միջազգային իրավունքի չափազանց վտանգավոր խախտում է․ Իրանի ԱԳՆ

Վարչապետն ինձ այլ աշխատանք է վստահել. Սանոսյան

Երևանում վիճաբանությnւն և ծեծկռտnւք է տեղի ունեցել․ կա վիրшվոր

Նեպալում ցուցարարները հրդեհել են նաև նախագահի նստավայրը

Իսրայելը Դոհայում հարձակվել է ՀԱՄԱՍ-ի վրա՝ հարվածելով բնակելի շենքերին. Կատարի ԱԳՆ

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը՝ Իռլանդիայի դեմ

Ժամանակ չունեմ. Սասուն Միքայելյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին

Դոհայի ուղղությամբ Իսրայելի հարվածի հետևանքով սպшնվել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Խալիլ ալ-Հայան

Ուկրաինան հարվածներ է հասցրել Սոչիում Պուտինի նստավայրի մոտ

Նեպալի մայրաքաղաքը հրդեհվում է. ցուցարարները ներխուժել են խորհրդարանի շենք

Նեպալում ցուցարարները հարձակվել են բանտի վրա. հարյուրավոր բանտարկյալներ փախուստի են դիմել

Այսօրվա ընդդիմությունը «нищий» է, փոխե՛ք ձեր խոսույթը, ուզում եմ հաջորդ խորհրդարանում ունենանք նորմալ ընդդիմություն. Ալեն Սիմոնյան

Իսրայելը կրկին լայնածավալ հարձակում է սկսել Սիրիայի վրա

Կատարի մայրաքաղաքում հարված է հասցրել ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը․ Իսրայելական բանակ