Նեթանյահուն Երուսաղեմում հարձակման ֆոնին հայտարարել է ահաբեկչության դեմ «հզոր պատերազմ» մղելու մասին
Սեպտեմբերի 08, 2025

Նեթանյահուն Երուսաղեմում հարձակման ֆոնին հայտարարել է ահաբեկչության դեմ «հզոր պատերազմ» մղելու մասին

By Սեպտեմբերի 08, 2025 5

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Երուսաղեմի Ռամոթ խաչմերուկում տեղի ունեցած հարձակման վայրում հայտարարել է, որ Իսրայելն «ահաբեկչության դեմ հզոր պատերազմ» է մղում։ Այս մասին հայտնում է The Times of Israel-ը։ 

«Ահաբեկչության դեմ հզոր պատերազմ է ընթանում բոլոր ճակատներում», – նշել է Նեթանյահուն իր ելույթում՝ ցավակցություն հայտնելով զոհերի ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթելով վիրավորներին։

Նա հավելել է, որ այժմ իսրայելական ուժերի կողմից շրջապատվում են այն գյուղերը, որտեղից եկել են ահաբեկիչները։ Նեթանյահուի խոսքով՝ երկու ահաբեկիչները պաղեստինցիներ են Արևմտյան ափից։

«Գազայի հատվածում մարտերը շարունակվում են», – հավելել է Նեթանյահուն՝ մատնանշելով, որ Իսրայելը կոչնչացնի ՀԱՄԱՍ-ին, ինչպես խոստացել է, և կազատի բոլոր պատանդներին։

Իր հերթին Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը Երուսաղեմում տեղի ունեցած հարձակումից հետո հայտարարել է, որ Իսրայելի Պետությունը չի կարող ընդունել Պաղեստինի ինքնավարությունը, որը «դաստիարակում և կրթում է իր երեխաներին հրեաներին սպանելու համար»։

Ավելի վաղ Երուսաղեմի Ռամոթ խաչմերուկում երկու պաղեստինցիներ կրակ էին բացել մեքենաների և հետիոտների վրա, ինչի հետևանքով, իսրայելական աղբյուրների փոխանցմամբ, զոհվել է 6, վիրավորվել՝ ևս 12 մարդ, որոնցից վեցը ծանր վիճակում են։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ուկրաինայի նախկին արտգործնախարարը լքել է երկիրը

Հութիներն անօդաչու թռչող սարքերով հարվածել են Իսրայելի երկու օդանավակայաններին

Մակրոնը նոր վարչապետ կնշանակի առաջիկա օրերին

Մեկնարկում է սեպտեմբեր ամսվա լավագույն ուսուցչի հայտերի ընդունումը

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի բովանդակությունը սկեպտիկ գնահատականներ է ծնել. Լավրով

Արթուր Հովհաննիսյանը պետք է ներողություն խնդրի իր հայտարարությունների համար․ ԱԺ պատգամավորներ

Հայաստանում կխստացվի օտարերկրացիների կողմից երեխաների որդեգրման գործընթացի հսկողությունը

Առաջարկվում է Հայաստանում սահմանափակել ոստիկանական համազգեստի վաճառքը

Ֆրանսիայի խորհրդարանն անվստահություն է հայտնել վարչապետ Ֆրանսուա Բայրուի կառավարությանը

Տեղի է ունեցել է ԲՐԻԿՍ անդամ երկրների ղեկավարների արտահերթ հանդիպումը

Նեթանյահուն Գազայի բնակիչներին կոչ է արել «փասափուսեն քաշել» քաղաքից

Խոսքս ուղղում եմ Գազայի բնակիչներին․ ուշադիր լսե՛ք ինձ, դուք նախազգուշացվել եք, հեռացե՛ք այստեղից․ Նեթանյահու

Վիկտորյա Այդինյանը նշանակվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար

Պակիստանցի զինյալներին պատրաստում են տեղափոխել Ադրբեջան՝ Իրանի դեմ պատերազմի համար. ռուսաստանցի քաղաքագետ

Թրամփի վարչակազմը դիմել է Գերագույն դատարանին՝ մոտ 4 մլրդ դոլարի արտաքին օգնության կասեցումը թույլատրելու համար