Երևանի այգիներում կանցկացվի «Երևանի գիշերները» խորագրով դասական երաժշտական համերգաշար
Սեպտեմբերի 08, 2025

Երևանի այգիներում կանցկացվի «Երևանի գիշերները» խորագրով դասական երաժշտական համերգաշար

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և «Կանտատա» ՀԿ-ի նախաձեռնությամբ մայրաքաղաքի երեք այգիներում կանցկացվի «Երևանի գիշերները» դասական երաժշտական համերգաշարը։ 

Նպատակն է՝ Երևանի այգիներում հնչեցնել բարձրաճաշակ դասական երաժշտություն՝ այն հասանելի դարձնելով ինչպես երևանցիների, այնպես էլ քաղաքի հյուրերի համար։ Բացօթյա համերգները հնարավորություն կտան հանդիսատեսին վայելել համաշխարհային և ազգային դասական ստեղծագործություններ հանգստի և զբոսանքի մթնոլորտում՝ առանց համերգասրահ այցելելու անհրաժեշտության։

Համերգային երեկոների ընթացքում կհնչեն հայ, ռուս և եվրոպացի ճանաչված կոմպոզիտորների սիրված ստեղծագործություններ։ 

Համերգների ժամանակացույց  

Սեպտեմբերի 12-ին ժամը 19:00 – Սիրահարների այգի

Սեպտեմբերի 14-ին ժամը 19:00 -Մերգելյան այգի

Սեպտեմբերի 15-ին ժամը 19:00 – Սիզնս այգի

Համերգաշարին հանդես կգա «Կանտատա» անսամբլը․

Վարսենիկ Ավանյան – մեցցո-սոպրանո, ՀՀ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի

Ելենա Վարդազարյան – դաշնամուր, միջազգային մրցույթների դափնեկիր

Գայանե Աբրահամյան – ջութակ, ՀՀ վաստակավոր արտիստ

Գառնիկ Ենգիբարյան – թավջութակ, միջազգային մրցույթների դափնեկիր

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ռուսաստանում ձերբակալվել է ահաբեկչություններ ծրագրած Ադրբեջանի քաղաքացի. ՌԴ ԱԴԾ

Իրանը հորդորել է եվրաեռյակին «սեփական շահից ելնելով» վերանայել դիրքորոշումը պաշտոնական Թեհրանի հանդեպ

ԱԺ նախագահին տեղեկացրել եմ, որ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խանգարել է իմ ճեպազրույցը․ Թովմասյան

Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 8-ին

Ինչու են նորությունները տագնապ առաջացնում. գիտնականներն անսպասելի գործոն են բացահայտել

Առաջիկա օրերին կխոսեմ Պուտինի հետ․ Թրամփ

ԻԻՀ ազգային գրադարանի ու արխիվի և Մատենադարանի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել. բացվել է Հայկական անկյուն

Խանութի շենքի տակ 317 կմախք է հայտնաբերվել

Եվրոպայի առաջնորդները ռուս-ուկրաիանական հարցով կժամանեն ԱՄՆ․ Թրամփ

Երևանի այգիներում կանցկացվի «Երևանի գիշերները» խորագրով դասական երաժշտական համերգաշար

Լուսնի խավարումը մոտենում է գագաթնակետին. Լևոն Ազիզյան

ԱՄՆ-ն պատրաստ է անցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկրորդ փուլին․ Թրամփ

Ռուսների հարվածները գնալով ավելի կոպիտ են դառնում, Պուտինը փորձարկում է աշխարհը. Զելենսկի

Հաստատվել է Հայաստան-Իռլանդիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը

Թրամփը չի բացառել, որ կայցելի Ղազախստան