Առանցքային հարցերի շուրջ Կիևի հետ պայմանավորվելը գրեթե անհնար է. Պուտին
Սեպտեմբերի 07, 2025

Առանցքային հարցերի շուրջ Կիևի հետ պայմանավորվելը գրեթե անհնար է. Պուտին

By Սեպտեմբերի 05, 2025 8

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Վլադիվոստոկում ընթացող Արևելյան տնտեսական համաժողովի լիագումար նիստում անդրադարձել է Ուկրաինայի հետ հակամարտությանը և անվտանգության երաշխիքներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նրա ելույթից հատվածներ է մեջբերել «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Մոսկվան օրինական թիրախ կհամարի Ուկրաինայի տարածքում գտնվող ցանկացած ուժեր: Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանը կհարգի անվտանգության երաշխիքները, որոնք պետք է մշակվեն և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի համար:

«Առայժմ ոչ ոք լուրջ մակարդակով Ռուսաստանի հետ չի քննարկել անվտանգության երաշխիքները», – ասել է Կրեմլի ղեկավարը:

Ինչ վերաբերում է Ուկրաինայի տարածքում օտարերկրյա զորքերի տեղակայմանը, ապա կայուն խաղաղության համաձայնագրից հետո, Պուտինի խոսքով, դրա կարիքը չի լինի:

Պուտինը նշել է, որ պատրաստ է ուկրաինական կողմի հետ շփումների, սակայն դրա իմաստը չի տեսնում:

«Առանցքային հարցերի շուրջ ուկրաինական կողմի հետ պայմանավորվելը գրեթե անհնար կլինի», – ասել է ՌԴ նախագահը:

Միևնույն ժամանակ Պուտինը նշել է, որ Մոսկվան լավագույն վայրն է Ուկրաինայի հետ բարձր մակարդակով հանդիպման համար: Նրա խոսքով՝ Ռուսաստանը կապահովի նման հանդիպման անվտանգությունը:

Ավելի վաղ նա Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն հրավիրել էր Մոսկվա: Ուկրաինական կողմը մերժել էր նման հնարավորությունը:

Rate this item
(0 votes)

Լրահոս