Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 4–ի նիստում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից գույք հետ վերցնելու և Հայաստանի ազգային ագրարային համալսարանին անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին որոշում կայացրեց։
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2024–ի հոկտեմբերին կառավարության որոշմամբ Հայաստանի ազգային ագրարային համալսարանից տարածք է տրամադրվել Հայաստանում Ֆրանսիական համալսարանին։
Որոշմամբ Ագրարային համալսարանից հետ է վերցվել 2-րդ ուսումնական մասնաշենքից շուրջ 40 լսարան, 7 ուսումնա-գիտական լաբորատորիաներ և 19 աշխատասենյակներ, որը խնդիր է առաջացնելու 2025-2026 ուսումնական տարվա բնականոն գործունեությանը:
Համալսարանին առաջարկվել է իր գործունեությունը կազմակերպել նաև «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամին ամրացված՝ Տերյան 105 հասցեում գտնվող մասնաշենքի աջակողմյան հատվածի 1-4 հարկերում՝ 808.9 քմ, իսկ զբաղեցրած հողամաը՝ 202 քմ:
Հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով 808.9 քմ մակերեսով տարածքի հատկացման դեպքում կշարունակվի վերջինիս բնականոն ուսումնական գործունեությունը: